«Համիլթոն. ամերիկյան մյուզիքլ», մյուզիքլ ԱՄՆ-ի հիմնադիր հայր Ալեքսանդր Հանիլթոնի կյանքի մասին: Երաժշտության և բառերի հեղինակն է Լին-Մանուել Միրանդան:[1] Վերջինս ոգեշնչվել էր 2004 թվականին հրատարկված Ռոն Չերնոուի «Ալեքսանդր Համիլթոն» կենսագրությամբ: Մյուզիքլը կատարեց իր դեբյուն The Public Theatre-ում 2015 թվականի փետրվարին:[2]

Շոուն տեղափոխվեց Բրոդվեյ 2015 թվականի օգոստոսին Ռիչարդ Ռոջերսի թատրոնում:[3] 2016 թվականին մյուզիքլը հաղթեց ռեկորդային 16 Թոնի առաջադրում, որից հաղթեց 11-ը: Այն նաև հաղթեց 2016 թվականի «Լավագույն մյուզիքլի ալբոմը» կատեգորիայում Գրեմմի մրցանակը և 2016 թվականի Պուլիցերյան մրցանակը դրամայի կատեգորիայում:

Համիլթոնը սկսվեց պաշտոնապես բեմադրվել Չիկագոյի PrivateBank թատրոնում 2016 թվականի հոկտեմբերին:[4] Առաջին ԱՄՆ շրջագայությունը սկսվեց 2017 թվականի մարտին:[5] 2017 թվականի նոյեմբերին Վեսթ Էնդում կսկսվի Համիլթոնը բեմադրվել Victoria Palace թատրոնում:[6] Երկրորդ ԱՄՆ շրջագայությունը կսկսի բեմադրվել 2018 թվականի սկզբին:[7] 2017 թվականի փետրվարի 14-ին Միրանդան հաստատեց, որ ստեղծվում է մյուզիքլի բրա հիմնված ֆիլմ:[8] Երբ Լին-Մանուել Միրանդան արձակուրդի էր իր հիթային մյուզիքլ In the Heights-ում խաղալուց, նա գնեց Ռոն Չերնոուի Ալեքսանդր Համիթլոն կենսագրությունը: Առաջին մի քանի գլուխն ավարտելուց հետո Միրանդան սկսեց պատկերացնել Համիլթոնի կյանքը որպես մյուզիքլ: 2009 թվականի մայիսի 12-ին նրան հրավիրել էին Սպիտակ տուն, որպեսզի կատարի մի մաս In the Heights մյուզիքլից պոեզիայի, երաժշտության և բանավոր խոսքի երեկոյան: Փոխարենը նա կատարեց Համիլթոն մյուզիքլի առաջին համարը:[9]

Համառոտագիր խմբագրել

Առաջին գործողություն խմբագրել

Մյուզիքլի սկսվում է Ալեքսանդր Համիլթոնիի վաղ կյանքի բնութագրով: Համիլթոնը ծնվել է քաղաքացիական ամուսնությունից և մեծացել Վեստ Ինդիայում։[10] Հայրը լքեց, երբ Համիլթոնը դեռ երեխա էր, իսկ մայրը մահացավ, երբ Համիլթոնը 12 տարեկան էր: 19 տարեկանում նա արդեն ամերիկյան գաղութներում էր և ամերիկյան անկախության նվիրված կողմնակից էր: 1776 թվականի ամռանը Նյու Յորքում Համիլթոնը փնտրում էր Արոն Բըրին, որը չափազանց աշխույժ Համիլթոնին խորհուրդ տվեց, որ նա «խոսի ավելի քիչ, ժպտա ավելի շատ», սակայն Համիլթոնը չի հասկանում, թե ինչու նա պետք է զգույշ լինի և չպայքարի իր հավատքների համար («Aaron Burr, Sir»): Համիլթոնը ծանոթանում է այլ հեղափոխականների հետ. Ջոն Լորենսը, Մարքիզ Դե Լաֆայեթը և Հերքուլես Մալիգանը: Իսկ Սքայլեր քույրերը՝ Անջելիքան, Էլայզան և Փեգին զբոսնում են Նյու Յորքի փողոցներով զգալով հեղափոխության շունչը («The Schuyler Sisters»): Սամուել Սիբըրին, որը հայտնի լոյալիստ էր, քարոզոում է ամերիկյան հեղափոխության դեմ, իսկ Համիլթոնը հերքում և ծաղրում է նրա պնդումները («Farmer Refuted»): Արքա Ջորջ Երրորդը ուղարկում է հաղորդագրություն, որում հիշեցնում է գաղթականներին, որ նա պատրաստ է պայքարել իրենց հնազանդության համար («You'll Be Back»): Համիլթոնը, Բըրն ու իրենց ընկերները միանում են կոնտինենտալ բանակին: Երբ բանակը նահանջում է Նյու Յորքից, գեներալ Ջոր Վաշինգտոնը հասկանում է, որ իրեն օգնություն է պետք պատերազմը հաղթելու հարցում: Չնայած, որ Համիլթոնը ցանկանում է բանակ կառավարել, նա գիտակցում է, որ Վաշինգտոնը լավ հնարավորություն է առաջարկում և համաձայնվում է լինել Վաշինգտոնի աջ ձեռքը: 1780 թվականի ձմռանը Համիլթոնն ու իր ընկերները այցելում են Ֆիլիպ Սքայլերի կազմակերպած պարահանդեսը, և Համիլթոնը աջքն է դնում Ֆիլիպի դստրերի վրա («The Winter's Ball»): Էլայզան առաջին հայացքից սիրահարվում է, և Անջելիքան իրենց ծանոթացնում է, որից քիչ անց Համիլթոնն ու Էլայզան ամուսնանում են («Helpless»): Անջելիքան նոււյնպես հավանում է Համիլթոնին, սակայն զսպում է իր զգացմունքները իր քրոջ երջանկության համար («Satisfied»): Համիլթոնը, Լորենսը, Լաֆայեթն ու Մալիգանը հարբած նշում են Համիլթոնի ամուսնությունը, երբ Բըրը ժամանում է, որպեսզի շնորհավորի: Բըրը խոստովանում է, որ հարաբերությունների մեջ է Թիոդոուժա Բարթոու Փրեվոսթի հետ, որը բրիտանացի սպայի կինն է («The Story of Tonight (Reprise)»): Համիլթոնը փորձում է համոզել Բըրին, որ վերջինս իր հարաբերությունների մասին հայտարարի, սակայն Բըրը նախընտրում է համբերել և սպասել, թե կյանքն իրեն ինչ կպարգևի դրամատիկ քայլեր կատարելու փոխարեն: («Wait For It»): Հեղափոխությունը շարունակվում է, Համիլթոնը անընդհատ խնդրում է Վաշինգտոնին, որ նա Համիլթոնին բանակ տրամադրի, բայց Վաշինգտոնը մերժում է: Փոխարենը նա Չարլզ Լիին դարձնում է գեներալ: Այս որոշումը աղետալի է, որովհետև Լին հրամայում է, որ իր բանակը նահանջի ի հակառակ Վաշինգտոնի հրամաններին: Այս դեպքից հետո Վաշինգտոնը նրան փոխարինում է Լաֆայետով: Դժգոհ Լին կեղծ լուրեր է տարածում Վաշինգտոնի մասին: Համիլթոնը վիրավորվում է, բայց Վաշինգտոնի հրամայում է նրան անտեսել ամենինչ: Համիլթոնը չի կարող չենթարկվել հրամանին, և փոխարենը Լորենսն է մենամարտում Չարլզ Լիի հետ, որի հետևանքով Լին վիրավորվում է և զիջում («Ten Duel Commandments»): Մենամատի պատճառով ջղայնացած Վաշինգտոնը հրամայում է Համիլթոնին, որ նա վերադառնա տուն, իր կնոջ մոտ («Meet Me Inside»): Երբ Համիլթոնը վերադառնում է, Էլայզան հայտնում է նրան, որ հղի է: Նա համոզում է Համիլթոնին, որ նրան պետք չէ հարստություն կամ համբավ, որպեսզի նրանք երջանիկ լինեն («That Would Be Enough»): Լաֆայեթը համոզում է Ֆրանսիային ամերիկյան հեղափոխությանը միանալ և կոնտինենտալ բանակը սկսում է հաղթել: Վաշինգտոնն ու Լաֆայեթը հասկանում են, որ կարող են հաղթել պատերազմը, եթե բրիտանական նավատորմին Յորքթաունում կանգնեցնեն, սակայն նրանց պետք է Համիլթոնը, որպեսզի կարողանան դա անել. գեներալը վերջապես Համիլթոնին նշանակում է բանակ: («Guns and Ships»): Մի քանի օր շարունակ կռվելուց հետո կոնտինենտալ բանակը հաղթում է: Բրիտանացիները հանձնվում են(«Yorktown (The World Turned Upside Down)»): Յորքթաունի հաղթանակից քիչ անց Համիլթոնի որդի Ֆիլիպն է ծնվում, և Բըրը ունենում է դուստր՝ Թիոդոուժա («Dear Theodosia»): Համիլթոնին տեղեկացնում են, որ Լորենսը մահացել է մի անիմաստ մարտի ժամանակ և ամբողջությամբ իրեն նվիրում է իր գործին: («Tomorrow There'll Be More of Us»):[11] Համիլթոնն ու Բըրը վերադառնում են Նյու Յորք, որտեղ վերջացնում են իրենց ուսումը և դառնում են իրավաբաններ: Համիլթոնը ընտրվում է որպես Սահմանադրության համագումարի պատգամավոր: Բըրի հրաժարվելուց հետո Համիլթոնը նշանակում է Ջեյմս Մեդիսոնին և Ջոն Ջեյին, որ երեքով գրեն ֆեդերալիստական թղթերը: Անջելիքան հայտարարում է, որ ամուսնացել է և շուտով կտեղափոխվի Լոնդոն: Նորընտիր նախագահ Վաշինգտոնը Համիլթոնին տալիս է ֆինանսների քարտուղարի պաշտոնը («Non-Stop»):

Երկրորդ գործողություն խմբագրել

1789 թվականին Թոմաս Ջեֆերսոնը վերադառնում է ԱՄՆ Ֆրանսիայից և միանգամից դառնում է պետքարտուղար: Ջեյմս Մեդիսոնը խնդրում է Ջեֆերսոնին, որ նա օգնի իրեն կանգնեցնել Համիլթոնի ֆինանսական ծրագիրը, որը Մեդիսոնի կարծիքով չափազանց շատ ուժ է տալիս կառավարությանը («What'd I Miss»): Վաշինգտոնն ասում է Համիլթոնին, որ նա կոմպրոմիս անի («Cabinet Battle #1»): Երբ Համիլթոնը տանն աշխատում էր, Էլայզան իրեն հիշեցնում է, որ Ֆիլիպն՝ իր որդին, 19 տարեկան է դառնում: Անջելիքան խորհուրդ է տալիս Համիլթոնին, որ նա համոզի Ջեֆերսոնին ընդունել իր ծրագիրը. այդ դեպքում Կոնգրեսն այն կընդունի: Էլայզան ու Անջելիքան փորձում են համոզել Համիլթոնին, որ նա իրենց միանա ամառային արձակուրդին, բայց Համիլթոնը հրաժարվում է և շարունակում է աշխատել իրա ծրագրի վրա («Take a Break»): Երբ նա միայնակ էր, Մրայա Ռեյնոլդսը իրեն այցելում է և պնդում, որ իր ամուսինն իրեն լքել է: Համիլթոնը սկսում է դավաճանել Էլայզային Մրայայի հետ: Մրայայի ամուսինը՝ Ջեյմս Ռեյնոլդսը շանտաժ անել Համիլթոնին, որը բարկացած է Մրայայի վրա, բայց ամեն դեպքում վճարում է Ռեյնոլդսին և շարունակում է իր հարաբերությունները Մրայայի հետ («Say No To This»): Համիլթոնը քննարկում է իր ծրագիրը Ջեֆերսոնի և Մեդիսոնի հետ գաղտնի ընթրիքի ժամանակ: Նրանք կոմպրոմիսի են հասնում, Ջեֆերսոնն ու Մեդիսոնը Համիլթոնի ծրագրի կողմնակիցներն են դառնում, ԱՄՆ-ի մայրաքաղաքը դառնում է Վաշինգտոն ԿՇ-ն, որը շատ ավելի մոտիկ է Ջեֆերսոնի տանը, որը գտնվում է Վիրջինիայում: Բըրը նախանձում է Համիլթոնի ազդեցությանը և ցանկանում է ունենալ նույնչափ ուժ («The Room Where It Happens»): Բըրը փոխում է իր կուսակցությունը, հաղթում է Էլայզայի հորը՝ Ֆիլիպ Սքայլերին և դառնում է Սենատի անդամ: Այս դեպքից հետո Համիլթոնի և Բըրի ընկերությունը տուժում է: Համիլթոնը հավատում է, որ Բըրը չունի հավատարիմ չի ու կանի ամենը, որպեսզի ուժ և ազդեցություն ձեռք բերի («Schuyler Defeated»): Նիստի ժամանակ Ջեֆերսոնն ու Համիլթոնը կռվում են ԱՄՆ-ի Ֆրանսիային Բրիտանիայի հետ կոնֆլիկտներում օգնելու մասին: Վաշինգտոնն ի վերջո համաձայնվում է Համիլթոնի հետ, որը կարծում է որ ԱՄՆ-ն պետք է չեզոք մնա: Նիստից հետո Բըրը, Ջեֆերսոնն ու Մեդիսոնը կիսվում են իրենց նախանձով Վաշինգտոնի Համիլթոնի հանդեպ հավատարիմ աջակցությամբ և որոշում են քայլեր ձեռնարկել Համիլթոնի հեղինակությունը վնասելու համար («Washington on Your Side»): Վաշինգտոնը տեղեկացնում է Համիլթոնին, որ Ջեֆերսոնը լքել է իր պաշտոնը, որպեսզի մասնակցի նախագահական ընտրություններին ի տարբերություն Վաշինգտոնի, որը որոշեց չմասնակցել ընտրություններին («One Last Time»): Նորընտիր նախագահ Ջոն Ադամսը Համիլթոնին հեռացնում է իր պաշտոնից, որին ի պատասխան Համիլթոնը հրատարակում է ջղային քննադատություն Ադամսի հանդեպ («The Adams Administration»): Ջեֆերսոնը, Մեդիսոնն ու Բըրը կարծում են, որ գտել են ապացույց, որ Համիլթոնը գումար է գողացել կառավարությունից: Համիլթոնը պաշտպանվում է իրենց պատմելով իր Մրայա Ռեյնոլդսի հետ հարաբերությունների մասին և Ջեյմս Ռեյնոլդսին վճարված գումարների մասին: Ջեֆերսոնը, Մեդիսոնն ու Բըրը խոստանում են գաղտնիքը պահել, սակայն Բըրը զգուշացնում է Համիլթոնին որ բամբասանքները կարող են աճել և ճիշտը ջրի երես դուրս կգա ի վերջո: Համիլթոնը հրատարակում է հանրային նամակ, որի մեջ պատմում է իր հարաբերությունների մասին, կարծելով, որ դա կլռեցնի գողության մասին բամբասանքները, և իր հեղինակությունը որպես քաղաքական գործիչ կփրկվի: Սակայն իր անձնական հեղինակությունը կործանվում է: («The Reynolds Pamphlet»): Էլայզան լացակումած վառում է նամակները, որոնք Համիլթոնն իրեն գրել է տարիների ընթացքում («Burn»): Տարիներ անց Ֆիլիպը մարտահրավեր է նետում Ջորջ Իքրին իր հորը վիրավորելու համար: Ալեքսանդրի խորհրդին հետևելով, Ֆիլիպը զենքը դեպի երկինքն է պահում մենամարտի սկզբում, հուսալով որ այս քայլի շնորհիվ Իքրը չի կրակի, բայց Իքրն ամեն դեպքում կրակում է («Blow Us All Away»): Ֆիլիպին տանում են բժշկի մոտ, որը չի կարողանում փրկել Ֆիլիպին: Համիլթոնն ու Էլայզան առանձին առանձին ժամանում են Ֆիլիպի մահանալուց քիչ առաջ: («Stay Alive (Reprise)»): Ֆիլիպի մահից հետո ընտանիքը տեղափոխվում է արվարձաններ: Համաիլթոնը խնդրում է, որ Էլայզան իր սխալները ների. ի վերջո Էլայզան ներում է Ալեքսանդրին («It's Quiet Uptown»): 1800 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում Ջոն Ադամսը պարտվում է, իսկ Ջեֆերսոնն ու Բըրը հավասար ձայներ են ստանում: Համիլթոնին ջղայնացնում է, որ Բըրը չունի ոչ մի սկզբունքներ և այդ պատճառով աջակցում է Ջեֆերսոնին, որը հաղթում է ընտրությունները («The Election of 1800»): Ջղային Բըրը մարտահրավեր է նետում Համիլթոնին («Your Obedient Servant»): Մենամարտի ժամանակ Համիլթոնը պահում է իր զենքը դեպի երկինքը և Բըրը կրակում է Համիլթոնի կրծքավանդակին: Համիլթոնը մենախոսություն է արտասանում մահի, իր հարաբերությունների և իր ժառանգության մասին: Բըրը բողոքում է, որ չնայած, որ ապրել է, նա կհիշվի որպես այն չարագործը, որը սպանել է Ալեքսանդր Համիլթոնին («The Wolrd Was Wide Enough»): Բոլորը հավաքվում են, որպեսզի ավարտեն պատմությունը: Վաշինգտոնը հիշեցնում է հանդիսատեսին, որ ոչ ոք չի կարող կառավարել, թե ինչպես նրանք կհիշվեն: Ջեֆերսոն ու Մեդիսոնն ընդունում են, որ Համիլթոնը հանճար էր: Էլայզան բացատրում է իր դերն իր ամուսնու ժառանգութունը պահպաելու հարցում. պատմում է հաջորդ 50 տարվա ընթացքում իր կատարած գործերի մասին և անհանգստանում է, որ բավական չի կատարել: Էլայզան երգի վերջում նշում է իր համար ամենակարևորը՝ առաջին մասնական մանկատունը, որ նա հիմնադրել է («Who Lives, Who Dies, Who Tells Your Story»):[12]

Սկզբնական դերակատարներ խմբագրել

Հերոս Վասարի վորքշոփ Ոչ Բրոդվեյ Բրոդվեյ Չիկագո Առաջին շրջագայություն ԱՄՆ֊ում Վեսթ Էնդ
Ալեքսանդր Համիլթոն Լին֊Մանուել Միրանդա Միգել Սերվանթիս Մայքլ Լուվոյի Ջամաել Վեսթման
Արոն Բըր Ութքարշ Ամուդքար Լեզլի Օդոմ կրտսեր Ջոշուա Հենրի Ջայլզ Թերերա
Էլայզա Սքայլեր Համիլթոն Անա Նոգեիրա Ֆիլիպա Սու Արի Աֆսար Սոլեա Փֆայֆեր Ռաքել Էն Գո
Անջելիքա Սքայլեր Անիկա Նոնի Ռոուզ Ռենեյ Էլիզ Գոլդսբերի Քերեն Օլայվո Էմմի Ռեյվեր֊Լամփման Ռեյչլ Ջոն
Մարքիզ դե Լաֆայեթ/Թոմաս Ջեֆերսոն Դավիդ Դիգզ Քրիս Դեշոն Լիխ Ջորդան Դոնիքա Ջեյսոն Փենիքուք
Ջորջ Վաշինգտոն Քրիստոֆեր Ջեքսոն Ջոնաթան Քրքլենդ Այզեյա Ջոնսոն Օբիոմա Ուգոալա
Արքա Ջորջ Երրորդ Ջոշուա Հենրի Բռայան Դարսի Ջեյմս Ջոնաթան Գրոֆ Ալեքսանդեր Ջեմինյանի Ռորի Օմալի Մայքլ Ջիբսոն
Ջորջ Լորենս/Ֆիլիպ Համիլթոն Հավիեր Մունյոզ Էնթոնի Ռամոզ Հոզե Ռամոզ Ռուբեն Ջ․ Քարբաջալ Քլիվ Սեպտեմբեր
Փեգի Սքայլեր/Մրայա Ռեյնոլդս Փրեզայլա Նունյեզ Ժասմին Սիֆես Ջոունս Սամանթա Մարի Վեր Էմբեր Իման Քրիսթին Ալադո
Հերքուլես Մալիգան/Ջեյմս Մեդիսոն Ջոշուա Հենրի Օքիերիեթե Օնաոդովան Վոլես Սմիթ Մեթնի Թրեքո Թարին Քալենդեր
Ալեքսանդր Համիլթոն (այլընտրանքային) Չկա տվյալ Հավիեր Մունյոզ Ջոզեֆ Մորալեզ Ռայան Ալվարադո Էշ Հանթեր

Նշանավոր դերակատարների փոխարինումներ խմբագրել

Բրոդվեյ խմբագրել

  • Ալեքսանդր Համիլթոն․ Հավիեր Մունյոզ[13]; Ջեվոն Մըքֆերին[14]
  • Ալեքսանդր Համիլթոն (այլընտրանքային)․ Մայքլ Լուվոյի; Ջոն Ռուա; Ջեվոն Մըքֆերին
  • Արոն Բըր:Բրենդոն Վիկտոր Դիքսոն[15]; Դենիել Բրեյքեր[16]
  • Էլայզա Սքայլեր Համիլթոն․ Լեքսի Լոսոն[15]
  • Անջելիքա Սքայլեր․ Մենդի Գոնզալեզ[17]
  • Մարքիզ դե Լաֆայեթ/Թոմաս Ջեֆերսոն․ Սեթ Սթյուարթ[18]; Ջեյմս Մոնրո Իգլհարթ[19]
  • Ջորջ Վաշինգտոն․ Նիկոլաս Քրիստոֆեր[20]; Բրայան Թերել Քլարք[21]
  • Արքա Ջորջ Երրորդ: Էնդրյու Ռանելզ[22];Ռորի Օմալի[23]; Թարան Քիլամ[21]; Բրայան Դարսի Ջեյմս[24]; Յուան Մորթոն[25]
  • Ջորջ Լորենս/Ֆիլիպ Համիլթոն․ Ջորդան Ֆիշեր[26]; Էնթոնի Լի Մեդինա[21]
  • Փեգի Սքայլեր/Մրայա Ռեյնոլդս․ Ալիշա Դեսլորիուքս[21]
  • Հերքուլես Մալիգան/Ջեյմս Մեդիսոն․ Ջ․ Քուինթոն Ջոնսոն[21]

Չիկագո խմբագրել

  • Արոն Բըր․ Վեյն Բրեյդի[27]; Դենիել Բրեյքեր[28]; Գրեգորի Թրեքո[16]
  • Անջելիքա Սքայլեր: Մոնթեգո Գլովերի[16] 094772960

Երաժշտական համարներ խմբագրել

Առաջին գործողություն
  • «Alexander Hamilton» – Ամբողջ կազմ (բացի արքա Ջորջ Երրորդից)
  • «Aaron Burr, Sir» – Համիլթոն, Բըր, Լորենս, Լաֆայեթ և Մալիգան
  • «My Shot» – Համիլթոն, Լորենս, Լաֆայեթ, Մալիգան Բըր, կազմ
  • «The Story of Tonight» – Համիլթոն, Լորենս, Լաֆայեթ, Մալիգան
  • «The Schuyler Sisters» – Անջելիքա, Էլայզա, Փեգի, Բըր, կազմ
  • «Farmer Refuted» – Սեմուել Սիբըրի և Համիլթոն
  • «You'll Be Back» – արքա Ջորջ Երրորդ
  • «Right Hand Man» – Վաշինգտոն, Համիլթոն, Բըր, Լորենս, Լաֆայեթ Մալիգան, կազմ
  • «A Winter's Ball» – Բըր, Համիլթոն, կազմի տղամարդիկ
  • «Helpless» – Էլայզա, Համիլթոն, Անջելիքա, կազմի կանայք
  • «Satisfied» – Անջելիքա, Էլայզա, Համիլթոն, կազմ
  • «The Story of Tonight» – Լորենս, Լաֆայեթ, Մալիգան, Համիլթոն, Բըր
  • «Wait for It» – Բըր, կազմ
  • «Stay Alive» – Համիլթոն, Վաշինգտոն, Լորենս, Լաֆայեթ, Մալիգան, Էլայզա, Անջելիքա, Լի, կազմ
  • «Ten Duel Commandments» – Լորենս, Համիլթոն, Լի, Բըր, կազմ
  • «Meet Me Inside» – Վաշինգտոն, Վաշինգտոն, Համիլթոն, Բըր, Լորենս, կազմ
  • «That Would Be Enough» –Էլայզա և Համիլթոն
  • «Guns and Ships» – Լաֆայեթ, Բըր, Վաշինգտոն, կազմ
  • «History Has Its Eyes on You» – Վաշինգտոն, կազմ
  • «Yorktown (The World Turned Upside Down)» – Համիլթոն, Լաֆայեթ, Լորենս, Մալիգան, Վաշինգտոն, կազմ
  • «What Comes Next?» – արքա Ջորջ Երրորդ
  • «Dear Theodosia» – Բըր, Համիլթոն
  • «Tomorrow There'll Be More of Us» – Լորենս
  • «Non-Stop» – Համիլթոն, Բըր, Էլայզա, Անջելիքա Վաշինգտոն, կազմ
Երկրորդ գործողություն
  • «What'd I Miss» – Jefferson, Burr, Madison, Washington, Hamilton, and Company
  • «Cabinet Battle #1» – Ջեֆերսոն, Համիլթոն, Վաշինգտոն, Մեդիսոն
  • «Take a Break» – Էլայզա, Ֆիլիպ, Համիլթոն, Անջելիքա
  • «Say No to This» – Համիլթոն, Մրայա Ռեյնոլդս, Ջեյմս Ռեյնոլդս, կազմ
  • «The Room Where It Happens» – Բըր, Համիլթոն, Ջեֆերսոն, Մեդիսոն, կազմ
  • «Schuyler Defeated» – Ֆիլիպ, Էլայզա, Համիլթոն, Բըր
  • «Cabinet Battle #2» – Վաշինգտո, Ջեֆերսոն, Համիլթոն, Մեդիսոն
  • «Washington on Your Side» – Բըր, Ջեֆերսոն, Մեդիսոն
  • «One Last Time» – Վաշինգտոն, Համիլթոն, կազմ
  • «I Know Him» – արքա Ջորջ Երրորդ
  • «The Adams Administration» – Բըր, Համիլթոն, Ջեֆերսոն, Մեդիսոն, կազմ
  • «We Know» – Համիլթոն, Բըր, Ջեֆերսոն, Մեդիսոն
  • «Hurricane» – Համիլթոն, կազմ
  • «The Reynolds Pamphlet» – Համիլթոն, Ջեֆերսոն, Մեդիսոն, Բըր, Անջելիքա, կազմ
  • «Burn» – Էլայզա
  • «Blow Us All Away» – Ֆիլիպ, Համիլթոն, Իքր, Դոլի, Մարթա, կազմ
  • «Stay Alive (reprise)» – Ֆիլիպ, Համիլթոն, Էլայզա, բժիշկ, կազմ
  • «It's Quiet Uptown» – Անջելիքա, Համիլթոն, Համիլթոն, Էլայզա, կազմ
  • «The Election of 1800» – Ջեֆերսոն, Մեդիսոն, Բըր, Համիլթոն, կազմ
  • «Your Obedient Servant» – Բըր, Համիլթոն
  • «Best of Wives and Best of Women»– Էլայզա, Համիլթոն
  • «The World Was Wide Enough» – Բըր, Համիլթոն, կազմ
  • «Who Lives, Who Dies, Who Tells Your Story» – Էլայզա, Վաշինգտո, Բըր, Ջեֆերսոն, Մեդիսոն, Անջելիքա, Լորենս, Լաֆայեթ, Մալիգան, կազմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brantley, Ben (August 6, 2015). «Review: 'Hamilton,' Young Rebels Changing History and Theater». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է August 9, 2015-ին.
  2. Gioia, Michael. "History in the Making—Revolutionary Musical 'Hamilton' Opens on Broadway Tonight" Playbill, August 6, 2015
  3. Simonson, Robert. "Broadway Box-Office Analysis, Aug. 24–30: A New Miss Turnstiles Brings a Boost to On the Town", Playbill, August 31, 2015; Simonson, Robert. "Broadway Box-Office Analysis, Sept. 7–13: 'Mamma Mia!' Fans Thank Them For the Music", Playbill, September 14, 2015; Simonson, Robert. "Broadway Box-Office Analysis: Two New Shows Make a Splash and Audiences Flock to Revisit 'Old Times'", Playbill, September 28, 2015; and "Historical Grosses for 'Hamilton'", BroadwayWorld (source: The Broadway League), accessed October 10, 2015
  4. Viagas, Robert. "Leads Announced for Chicago 'Hamilton'" Playbill, July 13, 2016
  5. «Hamilton – Official Broadway Site – Get Tickets». Hamilton. Վերցված է August 26, 2016-ին.
  6. «Hamilton London tickets: tout-beating ticket strategy, prices and how to buy them in today's general sale». The Telegraph (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-05-01-ին.
  7. Desk, BWW News. «Breaking News: HAMILTON to Kick Off Second National Tour in the Pacific Northwest». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է March 13, 2017-ին.
  8. «Lin-Manuel Miranda Says Hamilton Movie Is in the Works». Screen Rant. February 14, 2017. Վերցված է February 14, 2017-ին.
  9. Viagas, Robert. "Beach Read to Broadway! How Lin-Manuel Miranda Turned a History Book into 'Hamilton'" Playbill, August 5, 2015
  10. «Biography of Alexander Hamilton». www.ushistory.org. Արխիվացված է օրիգինալից May 9, 2007-ին. Վերցված է February 16, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Dominick, Nora. «Hamilton's Lin-Manuel Miranda Shares a Scene Not on the Cast Album». Broadway World. Վերցված է October 16, 2015-ին.
  12. «The Official Page for the Music of Hamilton: The Musical». atlanticrecords.com. Վերցված է October 2, 2015-ին.
  13. Viagas, Robert (July 11, 2016). «Javier Muñoz Takes Over Title Role in Broadway's Hamilton Tonight». Playbill. Արխիվացված է օրիգինալից November 14, 2016-ին. Վերցված է April 6, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Let's Get This Guy in Front of a Crowd! Jevon McFerrin Steps into Hamilton's Title Role». Broadway.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից February 24, 2017-ին. Վերցված է February 23, 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. 15,0 15,1 Lloyd Webber, Imogen (July 6, 2016). «Brandon Victor Dixon & Lexi Lawson Get Their Shot in Hamilton on Broadway». Broadway.com. Արխիվացված է օրիգինալից July 7, 2016-ին. Վերցված է July 6, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. 16,0 16,1 16,2 «Broadway's Hamilton to Welcome Daniel Breaker; Montego Glover Set for Chicago Production». Broadway.com (անգլերեն). Վերցված է 2017-07-20-ին. {{cite news}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  17. Lloyd Webber, Imogen (August 25, 2016). «Mandy Gonzalez Sets Date to Replace Renee Elise Goldsberry in Broadway's Hamilton». broadway.com. Արխիվացված է օրիգինալից October 28, 2016-ին. Վերցված է October 26, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. McPhee. "What'd He Miss? Seth Stewart Is Hamilton's New Marquis de Lafayette & Thomas Jefferson on Broadway" broadway.com, September 29, 2016
  19. Desk, BWW News. «Breaking News: The Man Is Non-Stop! Tony Winner James Monroe Iglehart Will Join HAMILTON on Broadway». BroadwayWorld.com. Արխիվացված է օրիգինալից January 18, 2017-ին. Վերցված է January 17, 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. BWW News Desk. "Christopher Jackson Will Perform in HAMILTON One Last Time This Fall; Future MISS SAIGON Star Nicholas Christopher to Take Over" Արխիվացված Հոկտեմբեր 17, 2016 Wayback Machine broadwayworld.com, October 14, 2016
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Desk, BWW News. «Non-Stop! Alysha Deslorieux, Taran Killam, Anthony Lee Medina and More Will Join Broadway's HAMILTON This Winter». BroadwayWorld.com. Արխիվացված է օրիգինալից December 15, 2016-ին. Վերցված է December 14, 2016-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. "Breaking News: Andrew Rannells Will Inherit King George's Crown in 'Hamilton' on Broadway" Արխիվացված Հոկտեմբեր 10, 2015 Wayback Machine, broadwayworld.com, October 8, 2015
  23. Snetiker, Marc (March 28, 2016). «Jonathan Groff departing 'Hamilton,' Rory O'Malley to replace him». EW.com. Արխիվացված է օրիգինալից April 7, 2017-ին. Վերցված է April 6, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. Gordon, David. «It's Official! Brian d'Arcy James Sets Hamilton Return Date». TheaterMania.com. Արխիվացված է օրիգինալից March 12, 2017-ին. Վերցված է March 10, 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Euan Morton Is Hamilton's Next King George on Broadway». Playbill (անգլերեն). Վերցված է July 12, 2017-ին.
  26. BWW News Desk. "Recording Artist Jordan Fisher to Make Broadway Debut in HAMILTON; Anthony Ramos to Depart Next Month" Արխիվացված Հոկտեմբեր 20, 2016 Wayback Machine broadwayworld.com, October 19, 2016
  27. Desk, BWW News. «It's Official! Wayne Brady Will Play 'Aaron Burr' in Chicago's HAMILTON». BroadwayWorld.com. Արխիվացված է օրիգինալից January 10, 2017-ին. Վերցված է January 9, 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. Desk, BWW News. «Daniel Breaker Will Be Next 'Aaron Burr' in Chicago's HAMILTON». BroadwayWorld.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից March 3, 2017-ին. Վերցված է March 2, 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)