https://hy.wikisource.org/w/index.php?title=%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/287&action=edit


Ուրուգվայ
República Oriental del Uruguay
Ուրուգվայ / Uruguay դրոշ
Դրոշ
Ուրուգվայ / Uruguay զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
Libertad o muerte
Ազգային օրհներգ՝ Orientales, la patria o la tumba
Ուրուգվայ / Uruguay դիրքը
Ուրուգվայ / Uruguay դիրքը
ՄայրաքաղաքՄոնտեվիդեո
34°53′S, 56°10′W
Ամենամեծ քաղաք Montevideo
Պետական լեզուներ իսպաներեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո
Տարածք
 -  Ընդհանուր 176,215 կմ²  (90-րդ)
 -  Ջրային (%) 1.5
Բնակչություն
 -  2008 նախահաշիվը 3,477,780  (132-րդ)
 -  2002 մարդահամարը 3,399,236 
 -  Խտություն 19 /կմ² (196-րդ)
50 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $42.543.000.000 (9-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $9,108 (68-րդ)
ՀՆԱ (անվանական) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $32.262.000.000 
 -  Մեկ շնչի հաշվով $10,082 
Ջինի (2006) 45.2 
ՄՆԶԻ (2007) 0.859 (high) (47-րդ)
Արժույթ Ուրուգվայական պեսո (UYU)
Ժամային գոտի UYT (ՀԿԺ−3)
 -  Ամռանը (DST) UYST (ՀԿԺ−2)
Ազգային դոմեն .uy
Հեռախոսային կոդ +598

Ուրուգվայ (Uruguay), Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն (իսպ.՝ Republica Oriental del Uruguay): Ուրուգվայը պետություն է Հարավային Ամերիկայում։ Սահմանակից է Արգենտինային և Բրազիլիային։ Տարածությունը 186,9 հազար կմ2 է, բնակչությունը 3,03 մլն (1984)։ Մայրաքաղաքը՝ Մոնտեվիդեո։ Վարչականորեն րաժանվում է 19 դեպարտամենտի։

Պետական կարգը խմբագրել

Պետության գւուխը նախագահն է, որն ընտրվում է ուղղակի համընդհանուր ընտրությունների միջոցով։ Ազգային ասամբլեան մշակելու է նոր սահմանադրության նախագիծ։ Մինչ այդ, անցման շրջանում, ուժի մեջ է 1967 թվականի սահմանադրությունը։ Այդ ընթացքում որպես խորհրդակցական մարմին գործում է Ազգային անվտանգության խորհուրդը, բարեփոխված կազմով (5 քաղաքացիական գործիչ և զինված ուժերի 3 ներկայացուցիչ)՝ նախագահի ղեկավարությամբ։

Բնությունը խմբագրել

Ուրուգվայի տերիտորիան զբաղեցնում է Բրազիլական սարահարթի հարավ–արևելյան ցածրադիր մասը։ Ռելիեֆը առավելապես բլրահարթավայրային է, Ատլանտյան օվկիանոսի առափնյա մասը՝ ցածրադիր։ Աեդո լավային սարավանդը զառիկող լանջերով իջնում է դեպի Ուրուգվայ գետի և նրա վտակ Ռիո Նեգրոյի հովիտը։ Սարավանդի արևելքում Կուչիլյա դե Աեդո սանդղափուլն է (բարձրությունը՝ 473 մ)։ Ծայր արևելքում, Ատլանտյան օվկիանոսի ափերի երկայնքով տարածվում է ճահճապատ դաշտավայրը։ Հարավում մեկուսացած Պան դե Ասուկար լեռն է (բարձրությունը4 501 մ, երկրի ամենաբարձր կետը)։ Ուրուգվայի տարածքը կազմված է մետամորֆացած գրանիտային ինտրուզիաներից, մինչքեմբրիի ապարներից։ Կան երկաթմանգանային, ոսկու, արծաթի, կապարի, պղնձի, կիսաթանկարժեք քարերի, գրանիտի, մարմարի և գորշ ածխի հանքավայրեր։

Կլիման մերձհասարակածային օվկիանոսային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 22–24°C է, հուլիսին՝ 10–12°C։ Տարեկան տեղումները 1000–1200 մմ են։ Գետային ցանցը խիտ է, (գետերը ջրառատ են։ Գլխավոր գետերն են Ուրուգվայն ու Ռիո Նեգրոն, որի միջին հոսանքում կան հէկեր և ջրամբար։

Հողաբուսական ծածկույթում տիրապետում են պրերիաների կարմրավուն–սև հողերը՝ կամպոս–լիմպոս սավաննաներով։ Գետահովիտների երկայնքով տարածվում են մշտականաչ սրահային անտառներ։ Հարավում թփուտային սավաննաներ են, արևելքում՝ արմավենու պուրակներ։ Առափնյա վայրերում ավազների ամրացման համար տնկում են սոճի, բարդի, էվկալիպտ։

Բնորոշ են զրահակիրները, պարկամուկը, ճահճակուղբը։ Շատ կան ջրլող թռչուններ։ Առափնյա ջրերը հարուստ են ձկներով։ Նշանավոր են Ռուզվելտ և Պասսո դել Պուերտո ազգային պարկերը։

Բնակչություն խմբագրել

Բնակչության գերակշռող մասը ուրուգվայցիներ են, 16 –18-րդ դարերին Արևմտյան Եվրոպայից եկած վերաբնակների հետնորդները։ Կան նաև մետիսներ, նեգրեր, մուլատներ։ Ուրուգվայը Լատինական Ամերիկայի առավել «սպիտակ» երկրներից Է։ Պաշտոնական լեզուն իսպաներենն Է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 16 մարդ է ։ Խոշոր քաղաքներն են Մոնտեվիդեոն, Սալտոն, Պայսանդուն, Ռիվերան, Մերսեդեսը։

Պատմական ակնարկ խմբագրել

Ու–ի տարածքում հնագույ^ւ ժամանակ– ներից բնակվել են գուարանէ խմբի հընդ– կացի ցեղեր, որոնք գտնվել են նախնա– դարյան համայնական կարգի տարբեր փուլերում։ XVI դ․ 2-րդ կեսէւն իսպանա– ցիները, որոնք դարի սկզբին (առաջին անգամ 1515-ին) թափանցկլ էին Ու–ի տարածք, այստեղ հիմնել են մի շարք ամ– րոցներ։ 1617-ին ժամանակակից Ու–ի տա– րածքը մտել է իսպ․ Լա Պլատա նահան– գապետության մեջ՝ Արլ․ ափ անունով, 1776-ին՝ Լա Պլատա փոխարքայության մեջ։ Իսպ․ գաղութների անկախության պատերազմի (տես Իսպանահսն գաղութ– ների անկախության պատերազմ Աւէերի– կայում 1810–1826) ժամանս կ գաղութա– յին հարստահարման դեմ ոտշի ելավ նաև Արլ․ ափի բնակչությունը։ 18] 1-ի ւքայիսին ազատագր․ բանակը Խ․ Ի*․ Արւոիգասի գլխավորությամբ Լաս Պիեդրասի մոտ հաղթեց իսպ․ զորքին։ 1814-ին Արլ․ ափն ազատագրվեց։ 1815-ին ժող․ ասամբլեան Արտիգասին հռչակեց Արլ․ նս հանգի (այս– պես սկսեց կոչվել Արլ․ ափո) ժողովրդի առաջնորդ։ Արտիգասն սկսեց իրականաց– նել ագրարային ռեֆորմ, ըսս|ւ որի հակա– հեղափոխականների հողերը հանձնվում էին մանր անասնապահներին (գաուչո– ներին), հնդկացիներին և ազատ նեգրե– րին։ 1816-ին Բրագիլիայից Արլ․ նահանգ են ներխուժել պորտուգ․ զորքերը և 1817-ին օկուպացրել այն։ 1821-ին Արլ․ նահանգը Սիսպլատինյան նահանգ անու– նով միացվել է Բրազիլիային։ 1825-ին ուրուգվայցի հայրենասերները №․ Ա․ Լա– վալիեխայի ղեկավարությամբ Արգենտի– նայից ներխուժել են Սիսպլատինյան նա– հանգ, ապստամբություն բարձրացրել։ Ուրուգվայցիների և արգենտինացիների համատեղ պայքարի հետևանքով Արլ․ նահանգը անկախ է հռչակվել (1825-ի օգոստ․ 25) Պորտուգալիայից և Բրազի– լիայից ու միացվել Արգենտինային։ Սա– կայն ազատագր․ պայքարը շարունակվել Է։ 1828-ի օգոստ․ 27-ին Արգենտինան և Բրազիլիան ճանաչել են Արլ․ նահանգի անկախությունը և հրաժարվել նրա տա– րածքին հավակնելուց։ 1830-ի հուլիսի18-ին Մոնտեվիդեոյում գումարված Ազգ․ կոնգ– րեսն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության առաջին • սահմանա– դրությունը։ Բուրժուակալվածատիրական տարբեր խմբավորումների միջև իշխանության հա– մար պայքարի ընթացքում, 1830-ական թթ․, ձևավորվել են բուրժուազիայի «Կոլո– րադո» և հողատերերի «Բլանկո» կուսակ– ցությունները։ 1839–51-ին տեղի է ունե– ցել, այսպես կոչված, Մեծ պատերազմ, որն սկսվել է ուրուգվ․ և արգենտ․ զորքերի միջև ընդհարմամբ։ Պատերազմին, Ու–ի կողմում, միջամտել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան (վերջինս մի– ջամտել է Ու–ի ներքին գործերին)։ 1855-ին բրագիլական զորքերը դուրս են եկել Ու–ից։ Պատերազմի հետևանքով երկիրն ավերվել Է։ Պրեզիդենտ Բեռնարդո Պ․ Բե– ոոն (1860–64) ստեղծել է ազգ․ միասնու– թյան կառավարություն, եկեղեցուն զըր– կել արտոնություններից, սկզբնավորել երկաթուղիների կառուցումը, վերացրել մաքսատուրքերը և ձեււնարկել ուրուգվ․ արտահանությանը նպաստող միջոցա– ռումներ։ 1864–70-ին Ու․ ներքաշվել է Պարագվայի դեմ պատերազմի մեջ։ XIX դ․ վերջին արագացել է կապիտալիզմի զար– գացումը, ձևավորվել է բանվոր դասա– կարգը։ 1875-ին ստեղծվել է առաջին բանվ․ կազմակերպությունը՝ Աշխատավորների միջազգային միավորումը (1885-ից՝ Ու–ի աշխատավորների ֆեդերացիա)։ 1896-ին հիմնվել է սոցիալիստ, կուսակցությունը (մինչև 1904-ը կոչվել է Բանվ․ սոցիալ․ կկնտրոն)։ 1903-ին պրեզիդենտ է դարձել «Կոլորադո» կուսակցության ղեկավար №․ Բատլիե ի Օրդոնիեսը, որն իրակա– նացրել է մի շարք դեմոկրատ, վերափո– խումներ․ սահմանվել է 8-ժամյա բանվ․ օր, համընդհանուր ընտրական իրավունք, օրենք կենսաթոշակների մասին, եկեղե– ցին անջատվել է պետությունից։ Բատլիեի օրոք ուժեղացել է ԱՄՆ–ի կապիտալի ազ– դեցությունը՝ դուրս մղելով անգլ․ կապի– տալը։ Առաջին համաշխարհային պատե– րազմի (1914–18) սկզբին Ու․ պահպանել է չեզոքության, իսկ 1917-ին խզել դիվա– նագիտ․ հարաբերությունները Գերմա– նիայի հետ։ Ռուսաստանում Հոկտեմբեր– յան հեղափոխության հաղթանակը մեծ ազդեցություն ունեցավ Ու–ի հեղափոխ․