Արուշա (սվահիլի՝  և անգլ.՝ Arusha), քաղաք Տանզանիայի հյուսիսում: Հանդիսանում է Արուշա շրջանի վարչական կենտրոնը, որի բնակչությունը 1 288 088 մարդ է, այդ թվում Արուշա շրջանում բնակվում է 341 155 մարդ (ըստ 2005 թվականի մարդահամարի): 20-րդ դարի 70-ական թվականներից սկսած քաղաքի բնակչությունը ավելացել է 7 անգամ: Արուշան գտնվում է ամենահայտնի բնապատկերների և Աֆրիկայի ազգային պարկերի շրջակայքում: Տեղակայված է Մերու լեռների արևելյան ճյուղի Խզվածքային մեծ հովտի ստորին մասում։ Արուշան ունի մեղմ կլիմա: Քաղաքը մոտ է տարածաշրջանային մի շարք տեսարժան վայրերի՝ Սերենգետի այգուն, Նգորոնգորո խառնարանին, Մանյարա լճին, Օլդուվայի կիրճին, Տարանգիրեի ազգային պարկին և Կիլիմանջարո լեռանը, ունի նաև Մերու լեռան վրա գտնվող իր սեփական Արուշա ազգային պարկը:

Արուշան հանդիսանում է համաշխարհային դիվանագիտության մեծ կենտրոն: Փաստացի քաղաքում է գտնվում Արևելաֆրիկյան միավորման մայրաքաղաքը: 1994 թվականից սկսած քաղաքում կայանում է նաև Ռուանդայի Միջազգային տրիբունալը: Արուշան բազմազգ քաղաք է, որի բնակիչների մեծ մասը աֆրիկացիներ են, բացի այդ կան արաբական և հնդկական մեծաթիվ փոքրամասնություններ, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան շատ համայնքներ, որոնք զբաղվում են դիվանագիտական գործունեությամբ և արագ զարգացող տեղական զբոսաշրջությամբ: Արուշայում կան կաթոլիկ, անգլիկան, հրեական, մահմեդական և հինդուիստական դավանանքների ներկայացուցիչներ: Տանզանիայի ամենաբարձրադիր բնակավայրն է։

Աշխարհագրությունը և կլիման խմբագրել

Արուշան գտնվում է Տանզանիայի հյուսիս-արևելքում, Քենիայի սահմանի մոտ, Կիլիմանջարոյից 90 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Չնայած հարևանությունը հասարակածին՝ Մերու լեռան հարավային լանջի մոտ Արուշայի բարձր դիրքը (ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա) որոշիչ է եղել քաղաքում համեմատաբար ցածր ջերմաստիճանի համար և նվազեցրել է օդի խոնավությունը: Սառը և չոր օդը գերակշռում է տարվա մեծ մասը: Ջերմաստիճանը տատանվում է 13-ից մինչև 30 աստիճանի ըստ Ցելսիուսի, միջին հաշվով կազմում է 25 աստիճան: Արուշայի եղանակը արտահայտվում է խոնավ և չոր եղանակներով, գերակշռում են Հնդկական օվկիանոսի հարավային քամիները, որը գտնվում է երկու հարյուր մղոն դեպի արևելք:

Քաղաքից անմիջապես հյուսիս գտնվում է Արուշա ազգային պարկը` Մերու հանգած հրաբխով (բարձրությունը՝ 4565 մ)։

Պատմություն խմբագրել

 
1953 թվական, Արուշա, ժամացույցի աշտարակ

Քաղաքը հիմնադրվել է 1900 թվականին գերմանացի գաղութարարների կողմից, երբ այդ տարածքը ընդգրկված էր գերմանական Արևելյան Աֆրիկայի կազմում: Կայազորային քաղաքն անվանվել է տեղական վա-արուշա ցեղի պատվին։

Գերմանական ռազմական ամրոցները, որոնց անվանել են «Բոմա», շրջապատված էին Մաքսիմա գնդացիրներով, ավարտին են հասցվել 1901 թվականին: Առաջին հրամանատարը եղել է ավագ լեյտենանտ Գեորգ Կաստերը, որին սվահիլի լեզվով նվաստացուցիչ կերպով անվանում էին «Bwana Fisi», ինչը նշանակում է «պարոն Գիենա»: 1903 թվականից հետո Արուշան արագ վերածվել է առևտրական և վարչական մեծ կենտրոնիv: 1904 թվականին գերմանական կայսերական իշխանությունները այստեղ հաստատել են եվրոպական գաղութ, որը հովանավորվում էր բուր փախստականների ընտանիքների կողմից, հիմնականում գերմանական ծագմամբ, կապված Հարավային Աֆրիկայում անգլո-բուրական պատերազմի հետևանքների հետ:

1906 թվականից հետո կառավարությունը հովանավորել է գերմանացի գյուղացիներին՝ տնտեսության զարգացման համար։ Մի քանի Ավետարանչական լյութերական վերաբնակներ արդեն հասցրել էին հաստատվել Արուշա քաղաքից դեպի արևմուտք, երբ կառավարությունը որոշել էր Ռուսաստանի հարավից բնակեցնել գերմանացի փախստականներին։ 40 մարդ էր հավաքվել յուրաքանչյուրը 7000 նամականիշով և յուրաքանչյուր ընտանիք ստացել է հիսուն հեկտար՝ ցորենի, եգիպտացորենի և բանջարեղենի աճեցման համար[1]: 1907 թվականին Թրափ ընտանիքներն իրենց տները կառուցել են Մերու լեռան լանջերին և նրանց «Momella» ագարակը վերջո դարձավ Արուշայի ազգային պարկի մի մասը։ Քենյոն Փոինթերը հետագայում դարձել է քաղաքի ամենանշանակալի ներդրողներից մեկը՝ ներդնելով ավելի քան մեկ միլիոն դոլար այդ շրջանում։ Նա կառուցել է Արուշայի առաջին պահակակետը, գրասենյակները, եկեղեցիները և այլ տեսարժան վայրեր[2]: 1960-ականներին Ջոն Ուեյնի մասնակցությամբ «Hatari!» ֆիլմից հատվածներ նկարահանվել են Momella ֆերմայում:

1916 թվականի մարտին Արուշան բռնազավթվել է անգլիացիների կողմից:

1956 թվականին Արուշա է այցելել արքայադուստր Մարգրեթը: 1961 թվականին քաղաքում ստորագրվել են պաշտոնական փաստաթղթեր՝ հռչակելով Տանզանիայի անկախությունը:

1993 թվականի օգոստոսի 4-ին Արուշայում Ռուանդայի քաղաքացիական պատերազմի պայքարող խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են Արուշայի համաձայնագիրը: 1994 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1994 թվականի նոյեմբերի 8-ի իր 955 բանաձևում որոշել է, որ պետք է Արուշում անցկացնել Ռուանդայի հարցով միջազգային տրիբունալը: Տրիբունալի ստեղծումը դրական է անդրադարձել Արուշայի տնտեսության վրա:

2006 թվականի հուլիսի 1-ին Արուշան պաշտոնապես դարձել է քաղաք (city)[3]:

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Joseph Wilson Parsalaw, A history of the Lutheran Church, Diocese in the Arusha Region from 1904 to 1958 (Makumira publication), 1999.
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «четыре» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. «ARUSHA TIMES Weekly Newspaper, Arusha, Tanzania». Արխիվացված է օրիգինալից 2007-10-16-ին. Վերցված է 2011-11-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել