Ջեք Հիլդյարդ (անգլ.՝ Jack Hildyard, ), անգլիացի կինոպրոդյուսեր: «Օսկար» մրցանակի է արժանացել «Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1908 թվականի մարտի 17-ին, Լոնդոնում, Անգլիա[1]։ 1934 թվականից սկսել է աշխատել կինոյում՝ որպես օպերատորի օգնական: Որպես կինօպերատոր՝ նորամուտը եղել է 1944 թվականի «Հենրի V» ֆիլմի նկարահանումների ժամանակ, սակայն լուսագրերում անունը չի նշվել: Նրա հաջորդ աշխատանքը եղել է «Կեսարը և Կլեոպատրան» ֆիլմը, որտեղ նա աշխատել է Ջեք Քարդիֆի, Ռոբերտ Կրասկերի և Ֆրեդի Յանգ հետ: Հայտնի է բրիտանացի կինոռեժիսոր Դևիդ Լինի «Ձայնային արգելքը», «Հոբսոնի ընտրությունը», «Ամառը» և «Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմերում աշխատանքով: Հանդիսանում է Կինոօպերատորների բրիտանական ընկերության հիմնադիրներից մեկը[2]:

Մահացել է 1990 թվականի սեպտեմբերին Լոնդոնում, Անգլիա։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1958 թվականին «Օսկար» մրցանակի դափնեկիր է դարձել «Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմի համար[3]
  • BAFTA մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
    • 1964 թվականին առաջադրվել է «Շատ կարևոր մարդիկ» ֆիլմի համար[4]
  • Առաջադրվել է 1965 թվականին «Դեղին ռոլս-ռոյս» ֆիլմի համար[5]
  • Առաջադրվել է 1967 թվականին «Մոդեստի Բլեյզ»[6]
  • Կինոօպերատորների բրիտանական միության 1958 թվականի մրցանակի դափնեկիր«Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմի համար[7]
  1. «JACK HILDYARD». www.cinematographers.nl. Վերցված է 2017-09-19-ին.
  2. «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017-09-19-ին.
  3. «The 30th Academy Awards | 1958». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017-09-19-ին.
  4. «Film in 1964 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017-09-19-ին.
  5. «Film in 1965 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017-09-19-ին.
  6. «Film in 1967 | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017-09-19-ին.
  7. «Jack Hildyard Awards». Վերցված է 2017-09-19-ին.