Օլիվիա Կապլո
Olivia Culpo
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1992
ԾննդավայրԿրանստոն (Ռոդ-Այլենդ), ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունմոդել, դերասանուհի
ԾնողներՍյուզան Կապլո, Պետեր Կապլո

Օլիվիա Կապլո (անգլ.՝ Olivia Culpo; ծնվել է 1992 թվականի մայիսի 8-ին), ամերիկացի դերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթների մասնակից և Միսս ԱՄՆ 2012[1] ու Միսս Տիեզերք 2012 գեղեցկության մրցույթի հաղթող:

Կենսագրություն խմբագրել

Օլիվիան ծնվել է 1992 թվականի մայիսի 8-ին Կրանստոնում (Ռոդ-Այլենդ), Սյուզան և Պետեր Կապլոների ընտանիքում[2]: Նրա հայրը իտալական ծագում ունի, իսկ մայրը՝ իտալական և իռլանդական արմատներ ունի[3][4]: 2 ծնողներն էլ պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Բացի Կապլոյից, ընտանիքում կա նաև 4 երեխա՝ 2 ավագ՝ Պիտ և Ավրորա և 2 փոքր՝ Գուս և Սոֆի[5]: 2010 թվականին ավարտել է Ռոդ-Այլենդի «St. Mary Academy — Bay View» օրիորդաց կաթոլիկ դպրոցը: 2-րդ դասարանից նա այցելել է թավջութակի դասընթացների: Խաղացել է տարբեր նվագախմբերում, ներառելով՝ Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը, նյույորքյան նվագախմբում, իսկ 2010 թվականին շրջագայություն է անց կացրել Անգլիայում: «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ նա Բոստոնյան համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի էր: Բացի իր մայրենի լեզվից, նա տիրապետում է նաև իտալերենի: Նրա սերը այդ լեզվի նկատմամբ թույլ տվեց մասնակցել Միլանում կայացած 2 արտասահմանյան ծրագրերի:

Աձնական կյանք խմբագրել

2013 թվականի հունիսից 2015 թվականի հունիսը հանդիպել է դերասան և երաժիշտ, «Jonas Brothers» ռոք խմբի նախկին սոլիստ Նիկ Ջոնասի հետ[6]:

Մրցույթների մասնակցություն խմբագրել

Միսս Ռոդ-Այլենդ ԱՄՆ 2012 խմբագրել

2011 թվականի սեպտեմբերի 18-ին Կալոն հաղթել է Միսս Ռոդ-Այլենդ ԱՄՆ 2012 մրցույթում[7]:

Միսս ԱՄՆ 2012 խմբագրել

2012 թվականի հունիսի 3-ին Օլիվիան Միսս ԱՄՆ 2012 մրցությում ներկայացրել է Ռոդ-Այլենդ նահանգը, և արդյունքում հաղթող է ճանաչվել: Այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում սեռափոխ տղաների մասնակցությանը գեղեցկության մրցությում, Օլիվիան պատասխանել է, որ չնայած նա այդ հաղթանակը կհամարեր անարդար, նա ինքն էլ կընտրեր ժյուրիի ընտրած որոշումը: Նրար կարծիքով շատերը ստիպված են ռադիկալ ընթացակարգերի, որպեսզի իրենց կյանքը: «Ես հավատւմ եմ, որ սա ազատ երկիր է»,- ավելացրեց Օլիվիան:

Միսս Տիեզերք 2012 խմբագրել

Օլիվիա Կապլոն դարձել է Միսս Տիեզերք 2012-ի հաղթող[8], որն անց է կացվել 2012 թվականի դեկտեմբերի 19-ին Լաս Վեգասում: Ամերիկացիների համար դդա 8-րդ հաղթանակն էր պատմության մեջ սկսած 1997 թվականից: Նրան թագադրել «Միսս Տիեզերք 2011» թվականի հաղթող Լեյլա Լոպեսը Անգոլայից: Օլիվիան իր տիտղոսը փոխանցել է Մարիա Գաբրիել Իսլերին Վենեսուելայից: Մրցությը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում:

Ծանոթագրություններ խմբագրել