Քաղաքականության մեջ դայետը, այսինքն պառլամենտը պաշտոնական խորհրդակցական ժողովն է։ Այս տերմինը հիմնականում օգտագործվել է պատմական ժամանակաշրջանում Հռոմեական կայսրության ժամանակ խորհրդակցական ժողովների, իսկ որոշ երկրներում օրենսդարկան մարմինների համար։ ժամանակակից օգտագործումը վերաբերվում է միայն Ճապոնիայի պառլամենտին, որը անգլերենով կոչվում է դայետ։

Ծագում խմբագրել

Այս տերմինը, որն օգտագործվում է նաև սննդի բնագավառում, առաջացել է միջնադարյան լատիներեն dieta– դիետա բառից, որը ուներ երկու նշանակություն "խորհրդակցական ժողով" և "օրական սննդի ընդունման թույլատրելիություն"։ Ավելի վաղ շրջանի լատիներեն՝ diaeta բառը, որը վերարտադրված է դասական հունարեն՝ αιτα diaita, նշանակում էր "ապրելակերպ", և այստեղից էլ "diet", "կանոնավոր ամենօրյա աշխատանք"։ Ըստ կեղծ ստուգաբանության ae արտասանվել է e, և բառը զուգորդվել է լատիներեն dies, օր բառի հետ։ Այս բառը սկսվում է օգտագործվել "ժողով" իմաստով, որովհետև գերմաներենում այն նշանակակել է ամենօրյա հանդիպումներ։

Պատմական գործածումներ խմբագրել

Ժողով իմաստը հատկապես վերաբերվում է Հռոմեական կայսրության խորհրդակցական ժողովներին։ Ինչպես նաև այն դայետ իմաստով օգտագործվել է Աուգսբուրգի, Նյուրեմբուրգի, Ռեգենսբուրգի (1541 թվական), Սպեյերի, Հռոմեացի կայսեր Չարլզ հինգերորդի Վորմսում 1521 թվականին տեղի ունեցած ժողովի համար։

1466 թվականին Թորնում կնքված երկրորդ խաղաղության պայմանգրից հետո, գերմաներեն՝ Պրուսիայի դայետը Landtag , որը տեղի է ունեցել Պրուսիայի թագավորության տակ գտնվող երկրներում, Լեհաստանի թագավորի անձնական տիրապետության տակ գտնվող գավառում։

Խորվաթերենում ժողով բառը sabor սաբոռն է, որը գալիս է sabrati se բայից, որը բառացի նշանակում է "հավաքվել", որը հին ժամանակաշրջանի տեքստերում անգլերենով թարգմանվել է դայետ։

Հունգարական դայետը, որը սովորաբար հրավիրվում էր երեք տարին մեկ անգամ Բրատիսլավայում, կողչվում էր "Diéta" Ավսրիական կայսրության ժամանակ, մինչ 1848 թվականի հեղափոխությունը։

Կալվածքների Ռիկստագը, դա Շվեդիայի չորս կալվածքների համաժողովն էր սկսած 15–րդ դարից մինչև 1866 թվականը։ Ֆինլանդիայի դայետը հաջորդեց Կալվածքների Ռիկստագին Ֆինլանդիայի Մեծ Կոմսությանում 1809–1906 թվականներին։

Շվեյցարիայում դայետը հայտնի էր որպես Տագսացունգ։

Մինչև 1953 թվականը Դանիայում պառլամենտը կոչվում էր ռիգսդագ և ուներ երկու պալատ։

Մեր ժամանակների գործածություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Կատեգորիա:Քաղաքականություն