Gish.Mary/Ավազարկղ 2

Բարգիլիա (/ˌbɑːrˈɪliə/; հին հունարեն՝ Βαργυλία), քաղաք Հարավային Անատոլիայում: Բարգիլիայի գտնվելու վայրը համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի Մուղլա նահանգի Բոգազիչի քաղաքին։

Բարգիլիայի ծալքավոր սյուների մնացորդները:

Ըստ առասպելի՝ քաղաքը հիմնադրվել է Բելորֆոնտի կողմից իր ընկեր Բարգիլոսի պատվին (հուն․՝ Βάργυλος), որը սպանվել է Պեգաս թևավոր նժույգի հարվածից։ Բարգիլիայի մոտ էր գտնվում Արտեմիդա Սինդիի տաճարը։ Ստրաբոնը հաղորդում է տեղական հավատալիքների մասին, որ անձրևը ընկնում է տաճարի շուրջ, բայց երբեք չի դիպչում նրան[1]:

Մ.թ.ա. 201/200 թվականներին՝ Կրետական պատերազմի ժամանակ, Մակեդոնացի թագավոր Ֆիլիպ V-ը ձմեռեց Բարգիլիայում, երբ այն արգելափակվեց Պերգամոնի և Հռոդոսի նավատորմերի կողմից[2]:

Էպիկուրականության հետևորդ փիլիսոփա Պրոտարկուսը եղել է Բարգիլիայից:

Բարգիլիայի զսպող կամ պաշտպանական պատի ավերակները:

Բարգիլիայի նավահանգստի կողքի հրվանդանին եղել է խոշոր դամբարան: Հելլենիստական ժամանակաշրջանից (Մ.թ.ա. 200-150 թթ.) թվագրված հուշարձանը նվիրված էր Սկիլա ծովային հրեշին: Իրական չափերից մեծ Սկիլայի արձանը մի խումբ որսկան շների հետ սկզբում գտնվում էր շենքի գագաթին: Այս արձանախմբի մնացած մասը՝ քարե կառույցների այլ մասերի հետ գտնվում են Բրիտանական թանգարանում[3]:

Ներկայումս Բարգիլիայում կան բավականին մեծ ավերակներ, ներառյալ տաճարի մնացորդները, թատրոնը, մեծ պաշտպանական պատը և մարմնամարզական դպրոցը:

Ֆրեյա Սթարկի այցելությունը Բարգիլիա խմբագրել

Գրող-ճանապարհորդ Ֆրեյա Սթարկն այցելել է Բարգիլիա, երբ 1950-ականներին ճամփորդել է Կարիայում[4]: Ստորև բերված է աշխարհագրական ամսագրում հրապարակված իր ճանապարհորդության մասին զեկույցից մի հատված:

Բարգիլիայի առաջարկվող վաճառք խմբագրել

Երկրի խոշորագույն Հուրիեթ թերթի տվյալներով՝ Բարգիլիա քաղաքը վաճառվում է 22 մլն Թուրքական լիրա չնչին գումարով (մոտ 8 մլն եվրո)[5]։

Թուրք հնագետները մի քանի անգամ դիմել են երկրի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը՝ խնդրելով օտարել բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, ինչպիսիք են Բարգիլիան, որպեսզի նրանց պաշտպանությունն ապահովվի: Հնագետների ասոցիացիայի ավագ անդամ Բիննուր Չելեբին ասել է. «Ցավոք, անբավարար բյուջեի պատճառով հնագիտական օբյեկտները բռնագրավվում են միայն պեղումների կամ քաղաքային նախագծերի ժամանակ», և զգուշացրել է, որ որոշ սեփականատերեր կարող են չհասկանալ իրենց տարածքի պատմական արժեքը և շինարարություն սկսել դրանց վրա: Նա հավելել է. «նման օբյեկտների մասնավոր սեփականությունը խոչընդոտում է հնագիտական աշխատանքներին։ Սակայն, անձը կամ անձինք, ովքեր ձեռք են բերում այդ տարածքները, բացարձակապես չեն կարող վարել որևէ շինարարական գործունեություն»:

Անտիկ քաղաքի վաճառքի հարցող զբաղվող գործակալ Հալիլ Իկան Թավասլին ասել է, որ զգալի թվով պոտենցիալ գնորդներ արդեն հետաքրքրված են քաղաքով, բայց 2015 թվականի հունվարի 20-ի դրությամբ ոչ մի պայմանագիր չի կնքվել:

2018 թվականին թերթը հայտնել է, որ գնորդ չգտնվելու պատճառով գինը նվազել է մինչև 5,6 մլն ֆունտ ստեռլինգ[6]:

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Թուրքիայի նախկին բնակավայրեր Կատեգորիա:Ասիայի կաթոլիկ նստավայրեր Կատեգորիա:Թուրքիայի հին հունական հնավայրեր