Մասնակից:Crystal99tina/Ավազարկղ
Բե Դոնգ Շին (կորեերեն՝ 배동신,Հանջա՝ 裵東信, անգլ.՝ Dong-shin Bae, Հունիսի 16, 1920- Դեկտեմբերի 10, 2008) Չոսոն դարաշրջանի և Կորեայի հանրապետության՝ Ճապոնական գաղութացման ժամանակաշրջանի արևմտյան նկարիչ։ 1937 թվականին 17 տարեկան հասակում ուսումնասիրել է արվեստ՝ սովորելով Ճապոնական կայսրությունում և 1943 թվականին ավարտել է արևմտյան գեղանկարչության ֆակուլտետը Կավաբատայի անվան արվեստի դպրոցում։ Նա միացավ Ազատ նկարիչների Ճապոնական ասոցիացիային[1] և սկսեց նկարել ջրաներկով, որը Կորեայի ազատագրումից հետո ուշադրության չէր արժանանում։ Նա քննադատվեց կորեական ջրաներկի ինքնատիպության համար։ Բացի այդ նա նպաստեց, որպեսզի թերագնահատված ջրաներկը դառնա գեղանկարչության ժանր։ Նաև, նա համարվում է նկարիչ, ով ստեղծեց մի ինքնատիպ ոճ գեղանկարչության մեջ, որն իր մեջ ներառում է առարկաների էության բաժանումը մանր մասնիկների[2], փոխեց ոճը և դարձրեց «Ecole de Paris», որն էլ ընդունել է Ճապոնիայում ուսուցանելու ժամանակ։
Կարիերա
խմբագրել1947 թվականին Քվանջու քաղաքում նա առաջին անգամ բացեց իր անհատական ցուցահանդեսը։ 1950 թվականին սկսվեց Կորեական պատերազմը։ 1964, 1967 և 1969 թվականներին նա Չոլլա-դո-ում անցկացրեց իր՝ ջրանկերկով նկարների անհատականը ցուցահանդեսները։ Բե Դոնգ Շինն իր կյանքում ունեցավ 26 անհատական ցուցահանդես։ Ցուցահանդեսները հիմնականում տեղի են ունեցել Սեուլ, Տոկիո և Օսակա քաղաքներում։ 1970 թվականին նա ստեղծեց «Հվանգ Թո Հվե» արվեստի խմբակը Օ Ջի Հո, Փակ Չոլ Գյո, Քանգ Յոն Գյուն, Ու Ջե Քիլ, Քիմ Յոնգ Թե, Չվե Յոնգ Գաբ, Քիմ Ին Գյու և Քանգ Դոնգ Մուն նկարիչների հետ միասին։ 1972 թվականին նա անցավ փորձաշրջան, մինչև դարձավ լիարժեք անդամ։ 1975 թվականին նա դարձավ "Ջրաների ստեղծողների ասոցիացիա"[1]-ի առաջին նախագահը։ 1998 թվականին իր ծննդավայր Քվանջու քաղաքում անցկացվեց ցուցահանդես՝ նվիրված Բե Դոնգ Շինի ջրաներկով նկարչության 60 ամյակին[3]։ 2000 թվականի հոկտեմբերի 16-ին տեղական արվեստը զարգացնելու համար թափած ջանքերի և համաշխարհային ջրաներկի վարպետ հանդիսանալու համար Կորեայի հանրապետության կառավարության կողմից ստացավ «Մշակույթի արխիվ» մեդալը և դարձավ 13 դափնեկիրներից մեկը։ Նրան բարձր են գնահատել ջրաներկի փոխակերպման համար, այն դարձնելու որպես յուղաներկի էսքիզ և գեղանկարչության ժանրերում ներդրած ավանդի համար։
Արվեստի գործերը
խմբագրելՆրա մահից հետո իր ընտանիքը գեղարվեստական աճուրդում առաջարկել է Բե Դոնգ Շինի նյու ոճով արված նկարները և 2017 թվականի հոկտեմբերի 15-ին դրանք վաճառվել են eBay-ում 1,5 միլիոն դոլարով՝[4] սահմանելով ամենաբարձր գինը կորեացի նկարիչների շրջանում[5]։ Նրա աշխատանքները գտնվում են Կորեայի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանում և Տոկիոյի Արևմտյան արվեստի ազգային թանգարանում[6]։
Հոդված
խմբագրել1973 թվականին «Շին Դոնգ Ա», 1975-1978 թվականներին գրված «Ժամանակակից արվեստը կորեական հավաքածուում», «Կորեական ժամանակակից արվեստի հավաքածու» գրքերի հեղինակ Լի Քյոնգ Սոնգն ասել է «Բե Դոնգ Շինի գոյությունը կորեական անկյանք ջրաներկային նկարների մեջ ուղղակի անհրաժեշտություն է»։ «The Daily Sport» ամենօրյա թերթը, որը թվագրվում է 1982 թվականի սեպտեմբերի 15-ից սկսած, այն անվանեց «Կորեայում ջրաներկի համար առաջին վարպետ»։ 1986 թվականի նոյեմբերի 10-ին «The Economist» օրաթերթը Բե Դոնգ Շին-ին ներկայացրեց որպես «Կորեական ջրաներկի արվեստի բացարձակ գոյություն»։ 1990 թվականին այն հրատարակեց Կորեայի օդային թռիչքի եռամսյակը(հատոր 4.190) Կորեա այցելող օտարերկրացիներին ներկայացրեց Բե Դոնգ Շին-ին՝ որպես Կորեան ներկայացնող արվեստագետ։ 2017 թվականին Bloomberg News-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Կորեայի աշխարհահռչակ նկարիչ Բա Դոնգ-Շինի աշխատանքը վաճառվել է մեծ գումարով eBay-ի Groval առցանց շուկայի աճուրդում։
Մրցանակները
խմբագրել- 1943 թվական Ճապոնիայի «Ազատ ստեղծագործողների ասոցիացիա»-ի կողմից կազմակերպված մրցույթի մրցանակ
- 1974 թվական Չոլլան-դո մշակույթի մրցանակ
- 1997 թվական «Օ Ջի Հո» արվեստի 6-րդ մրցանակաբաշխություն
- 2000 թվական Պահեստային մշակույթի մեդալ
Պատկերասրահ
խմբագրել-
Ածուխով նկար, 1983
-
«Մաղձը», 1954, ջրաներկ
-
դիմանկար, ջրաներկ, 1953
-
«Մաղձը», 1975, ջրաներկ
-
«Դեղձը», 1961, ջրաներկ
-
«Մոկփոյի նավաշինարանը», 1982, ջրաներկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 일본자유미술가협회
- ↑ 사물_오브젝트
- ↑ 웹 인용 |url=http://encykorea.aks.ac.kr/Contents/Item/E0071578 |제목=배동신 |웹사이트=한국민족문화대백과사전 |확인날짜=2020-09-21 |인용=1998년에는 광주시립미술관에서 배동신 수채화 60년 초대전을 열었다.
- ↑ https://www.bloomberg.com/press-releases/2017-11-03/a-work-of-bae-dong-shin-a-world-renowned-painter-of-south-korea-sold-for-1-5-million-dollars-at-an-ebay-art-auction
- ↑ 뉴스 인용|url=http://news.tvchosun.com/site/data/html_dir/2014/10/18/2014101890206.html%7C제목=고 배동신 화백 작품, 이베이에서 거액 낙찰|뉴스=TV조선|저자=심지수|날짜=2014-10-18|웹사이트=|출판사=|확인날짜=
- ↑ 웹 인용|url=https://www.nmwa.go.jp/jp/index.html%7C제목=トップページ|国立西洋美術館%7C확인날짜=2020-09-23