AshYegh/Ավազարկղ3

Նաբոպալասար ()(սեպագիր՝ Ագ Իբիլա Ուրու, աքքադերեն Նաբու ապլա ուսուր, Ք.ա. մոտ 685-605), Բաբելոնիայի քաղդեական արքա և Ասորեստանի նոր թագավորության գլխավոր կերպար[1]: Ք.ա. 631 թվականին Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մահն առաջացրել էր քաղաքական անկայունության: Ք.ա. 626 թվականին Նաբոպոլասարի օրոք ստեղծվել է տեղական արքայատոհմ: Նա Բաբելոնը դարձրել է մայրաքաղաք և կառավարել Բաբելոնիայում շուրջ քսան տարի (Ք.ա. 626-605): Նա է Նոր Բաբելոնյան թագավորության հիմնադիրը: Ք.ա. 616 թվականին Նաբոպոլասարը միավորել էր իր տիրապետության ներքո գտնվող ողջ տարածքը[2] Նաբոպոլասարը դաշինք է ձևավորել Մարաստանի արքա Կիաքսարեսի հետ ասորեստանցիների և նրանց եգիպտական դաշնակիցներին դիմակայելու համար:Ք.ա. 615 թվականին նա գրավել է Նիպպուրը[3], անուհետև նա իր զորքերը շարժել է օգնելու համար Աշշուր քաղաքը պաշարած մարերին, բայց բաբելոնյան զորքը տեղ է հասել միայն քաղաքի անկումից հետո[4]:

Նինվե խմբագրել

Ներքին հակամարտություններից և անարդյունավետ կառավարումից թուլացած Ասորեստանը անկարող էր դիմակայելու բաբելոնացիների և մարերի միացյալ գրոհին[5] և Ք.ա. 612 թվականին մայրաքաղաք Նինվեն գրավվելու և կողոպտվելու էր[6]: Երկարատև պաշարումից հետո, ճակատամարտի արդյունքում Նաբոպոլասարը հսկողության տակ է վերցրել քաղաքը: Ասորեստանի թագավորական ընտանիքի անդամ և բանակի թարթան (գեներալ) Աշշուր-ուբալիտ II-ը թագավորել էր Սին-Շար-իշկունից հետո, ով հավանաբար Նինվեի անկման ժամանակ զոհված նրա եղբայրն էր:

Խառան խմբագրել

Աշշուր-ուբալիտ II-ը խմբավորել էր իր զորքերը Սիրիայի հյուսիսում գտնվող Խառան քաղաքում: Հաջորդ տարի բաբելոնացիները կողոպտել են Խառանի շրջանը[4] և Ք.ա. 610 թվականին Նաբոպոլասարը գրավել է քաղաքը: Ք.ա. 609 թվականի գարնանը Եգիպտոսի արքա Նեխո II-ը ծանրակշիռ ուժեր է առաջնորդել ասորեստանցիներին օգնելու համար: Գլխավորելով հիմնականում վարձկաններից բաղկացած մեծ բանակը, Նեխոն վերցրել է Սիրիայի ուղղությամբ ծովափնյա Վիա Մարիսը, ափի երկայնքով նավարկող իր միջերկրածովյան նավատորմի աջակցությամբ: Նա պատրաստվում էր անցնել Ջեզրեելի հովիտը հարավից փակող բլուրների լեռնաշղթան, սակայն անցուղին արգելափակել էր Հուդայի թագավորության բանակը: Նրանց Հոսիա արքան, բաբելոնացիների հետ փորձել է արգելափակել նրա առաջխաղացումը Մեգիդդոյի ճակատամարտով, որտեղ կատաղի պայքար է մղվել և սպանվել է Հոսիան: Նեխոն շարունակելով ուժերը միավորել է Աշշուր-ուբալիտի հետ, անցել է Եփրատը և պաշարել Խառանը: Չկարողանալով գրավել այն, նրանք նահանջել են հյուսիսային Սիրիա:

Ք.ա. 605 թվականին Նաբոպոլասարի որդին, թագաժառանգ Նաբուգոդոնոսորը մարտնչել է Նեխոյի և ասորեստանյան բանակի մնացորդների հետ Կարքեմիշի ճակատամարտում: Ք.ա. 605 թվականին իր հրաժարականից ամիսներ հետո Նաբոպոլասարը մահացել է բնական մահով մոտ 53 տարեկան հասակում: Նաբուգոդոնոսոր II-ը գահի ապահովության համար շտապել է Բաբելոն[2]:

Նաբոպոլասարի օրոք տիրում էր նորբաբելոնյան շինարարական նախագծերի բազմապատկում, որ շարունակվելու էր նրա որդու՝ Նաբուգոդոնոսոր II-ի օրոք: Տաճարներն ու զիկկուրատները նորոգվել կամ վերակառուցվել են գրեթե բոլոր հին արքայատոհմիկ քաղաքներում: Բաբելոնը նույնպես ընդլայնվելով կրկնակի շրջափակման կամ ամրության գծեր ուներ, բաղկացած աշտարակավոր և խճճված բերդապարիսպներից: Նաբուգոդոնոսոր II-ի առաջին հիշատակումը Նաբոպոլասարի գրառումներում է, որոնցում ասվում է, որ նա Մարդուկի տաճարի վերականգնող բանվորներից է[7]:

1921 թվականին Բաղդադում հայտնաբերված գլանը վերագրվում է Նաբոպոլասարին: Արձանագրությունը նկարագրում է նրան որպես չափազանց կրոնապաշտ, և որ նա «տաճարներ է որոնում ... և դրանցում ծեսերի ամբողջական կատարում»: Նա իր հաջողությունները վերագրում է Մարդուկի հետ կապված անուններից մեկին՝ Շազուին[8]: Արձանագրության մեջ Նաբոպոլասարը նկարագրում է իր մեծագույն ռազմական նվաճումների մի մասը, հնազանդվում Մարդուկին և այլ աստվածություններին[9]

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • ABC 2: Chronicle Concerning the Early Years of Nabopolassar
  • ABC 3: Chronicle Concerning the Fall of Nineveh
  • ABC 4: Chronicle Concerning the Late Years of Nabopolassar
  • Nabopolassar Cylinder

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brendan Nagle, D. (2013-12-06). The Ancient World: A Social and Cultural History. էջ 58. ISBN 9780205967506.
  2. 2,0 2,1 Mieroop, Marc Van De (2015-06-25). A History of the Ancient Near East, ca. 3000-323 BC. էջ 285. ISBN 9781118718179.
  3. Sack, Ronald Herbert (2004). Images of Nebuchadnezzar: The Emergence of a Legend. էջ 7. ISBN 9781575910796.
  4. 4,0 4,1 «"The fall of Nineveh, capital of the Assyrian Empire", The British Museum». Արխիվացված է օրիգինալից 2015-10-17-ին. Վերցված է 2017-06-15-ին.
  5. Livius
  6. «Nabopolassar - Livius». www.livius.org.
  7. Lloyd, Seton H.F., "Mesopotamian art and architecture", Encyclopædia Britannica, July 17, 2014
  8. The Fifty Names of Marduk
  9. «Nabopolassar Cylinder». www.kchanson.com.