Բացել գլխավոր ցանկը

Աշուր (քաղաք)

(Վերահղված է Աշշուրից)

Աշուրա, նույնանուն քաղաքի վրա գտնվող պետություն է Հյուսիսային Միջագետքում։ Պետությունը հիմնադրել են ամորեական քոչվոր ցեղերը։ Երկրում իշխանության գլուխ անցնելու համար մղվող պատերազմները ավարտվեցին Շամշիադադի հաղթանակով։ Նա իրեն հռչակեց Աշուրայի արքա։ Նա միավորեց Հյուսիսային Միջագետքը և մայրաքաղաք դարձրեց պետության միակ քաղաք Աշուրը։ Այնուհետև Շամշիադադ I-ը գրավեց մի շարք քաղաք-պետություններ Հյուսիսային Սիրիայում և Աշուրը դարձավ հսկայական պետություն։

Բնակավայր
Աշուր
Ashur (Qal'at Sherqat)-115188.jpg
Կոորդինատներ: 35°27′24″ հս․ լ. 43°15′45″ ավ. ե. / 35.45667° հս․. լ. 43.26250° ավ. ե. / 35.45667; 43.26250
ԵրկիրԻրաք Իրաք
Հիմնադրված էմ. թ. ա. 2500 թ.
Մակերես70 հեկտար, 100 հեկտար
##Աշուր (քաղաք) (Իրաք)
Red pog.png
Աշուրական որմնանկար

Պետության թուլացումըԽմբագրել

Մ.թ.ա. III հազարամյակում Բաբելոնը պատերազմ հայտարարեց Աշուրին։ Բաբելոնի դեմ պատերազմում Աշուրը պարտվեց և ընդունեց Բաբելոնի գերագահությունը։ Որոշ ժամանակ անց Աշշուրը կարողացավ ազատվել բաբելոնյան լծից, սակայն այս անգամ վտանգը հայ Միտաննին էր։ Միտաննիի դեմ պայքարում ևս պետությունը պարտվեց։

Առևտրական նշանակությունըԽմբագրել

Աշուրը գտնվում էր առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկում, և այդ պատճառով նրա տնտեսության մեջ կարևոր դեր էր կատարում առևտուրը։ Աշուրի առևտրականները զբաղվում էին Առաջավոր Ասիայի տարբեր երկրների միջև ընթացող տարանցիկ առևտրով՝ որպես միջնորդ։ Նրանք այլ երկրներում հիմնում էին առևտրական գաղութներ։ Փոքր Ասիայի գաղութներից Աշուր էր բերվում մետաղ, փայտ, վառելիք և այլն։ Այս գաղութներից կարևոր դեր ուներ Քանեսը։ Քանեսից հայտնաբերվել են հազարավոր սեպագիր կավե սալիկներ, որոնց վրա արձանագրված են տարբեր առևտրական գործիքներ։

Արտաքին հղումներԽմբագրել