Աշուրբանիպալ (աքադերեն՝ Աշշուր-բան-ապալ, բառացիորեն՝ Աշուր՝ ժառանգի ստեղծող) կամ Աշուրբանապալ, Ասորեստանի թագավոր, ով թագավորել է մ.թ.ա. մոտավորապես 669-627 թվականներին: Ասարհադդոնի որդին է, ով Ասորեստանի վերջին թագավորն էր:

Աշուրբանիպալ
Ashurbanipal II, detail of a lion-hunt scene from Nineveh, 7th century BC, the British Museum.jpg
 
Մասնագիտություն՝ գերիշխան և book collector
Ծննդավայր Նինվե, Մոսուլ, Նինվեի մարզ
Վախճանի օր մ. թ. ա. 631
Վախճանի վայր Նինվե, Մոսուլ, Նինվեի մարզ
Դինաստիա Սարգոնների հարստություն
Քաղաքացիություն Ասորեստան
Հայր Ասարհադոն
Մայր Ešar-ḫamat?
Ամուսին Libbāli-šarrat?
Զավակներ Ashur-etil-ilani? և Sinsharishkun?
Աշուրբանիպալի խորաքանդակը

Ռազմական և դիվանագիտական ուղիներով փորձել է պահպանել և ընդարձակել Ասորեստանի թագավորության սահմանները: Եղել է հմուտ դիվանագետ, տիրապետել է սեպագրին և ժամանակի միջազգային լեզուներին՝ շումերենին և աքադերենին, ունեցել է իր ժամանակի ամենամեծ գրադարանը:

ԹագադրումԽմբագրել

 
Ասորեստանի սահմանները՝ մ.թ.ա. 654 թվականին

Աշուրբանիպալը ծնողների՝ Ասարհադդոնի և Նակիի սիրելին էր, և դեռ կենդանության օրոք հայրը նրան նշանակում է ասորական գահի ժառանգորդ, իսկ իր մյուս որդուն՝ Շամաշ-շում-ուկինին, ով ծագումով բաբելոնցի կնոջից էր, կարգում է Բաբելոնի թագավոր: Հոր մահից հետո խնդիրներ են ծագում: Բաբելոնցիներն ընդզվում են ասորի թագավոր ունենալու դեմ: Մ.թ.ա. 669-668 թվականների ընթացքում Աշուրբանիպալը գուշակությամբ է զբաղվում` հոր կամքը կատարելու համար պատգամախոսի միջոցով Շամաշ աստծուն դիմելով, և վերջապես մ.թ.ա. 668 թվականի այար (ապրիլ-մայիս) ամսին եղբորը նշանակում է Բաբելոնի թագավոր և Մարդուկ աստծո արձանը Աշուրից տեղափոխում է Բաբելոն: Սկզբնական շրջանում Ասորեստանի և Բաբելոնի միջև բարիդրացիական հարաբերություններ էին տիրում: Աշուրբանիպալը եղբորն օգնում է զինուժի ձևավորման հարցում, վերականգնում են Բաբելոնի տարածքում խոնարհված տաճարները (Էսագիլը՝ Բաբելոնում, Էբարան՝ Սիպարում և այլն), զոհեր են մատուցում բաբելոնացիների աստածներին՝ Շամաշին, Մարդուկին, Իշտար-Ինանին:

Ռազմական արշավներԽմբագրել

Եգիպտական ապստամբության ճնշումԽմբագրել

Դեռ Աշուրբանիպալի հոր՝ Ասարհադդոնի կենդանության օրոք Եգիպտոսում ապստամբություն է բռնկվում: Եգիպտա-քուշյան փարավոն Թահարքիվի դաշնակիցներն էին փյունիկեցիների և փղշտացիների քաղաքները, Պաղեստինի քաղաք-պետություններն ու Կիպրոսի քաղաքները: Աշուրբանիպալը մ.թ.ա. 667 թվականին ճնշեց Եգիպտոսի դաշնակից 22 թագավորների ապստամբությունը և վերջիններիս պարտադրեց իրենց զորքով և նավատորմով հարձակվել Եգիպտոսի վրա:
Պարտության մատնած Եգիպտոսին արդյունավետ իշխելու նպատակով Աշուրբանիպալը կիրառեց «Բաժանի´ր, որ տիրես» սկզբունքը: Գերեվարված ցեղերից միայն Նեհոյին ու նրա որդի Պսամետիհին ներում շնորհեց, առատ նվերներով պարգևատրեց և նրանց ուղարկեց ետ՝ դեպի Եգիպտոս: Պսամետիհին անվանեցին Նաբու-շեզիբ անի (Նաբո´ւ, փրկի´ր ինձ), և նա նշանակվեց Ատրիբիսի կառավարիչ: Մինչդեռ Նեհոն զրկվեց Մեմֆիսը կառավարելու պաշտոնից, և այս քաղաքը դարձավ եգիպտական տարածքում ասորական հիմնական հենակետը:

Պատերազմ էլամի հետԽմբագրել

 
Ասորի զինվորներ

Հարավարևմտյան հարևան Էլամի հետ հարաբերությունները սկզբնական շրջանում բարիդրացիական էին: Աշուրբանիպալը էլամներին օգնում էր երաշտի ժամանակ՝ հացահատիկ ուղարկելով, իսկ Ասորեստան եկածներին՝ ապաստան տալով: Մինչդեռ, Էլամի թագավոր Ուտրակիին մտահոգում էր Ասորեստանի հզորացումը: Մ.թ.ա. 665 թվականին Բաբելոնի արամեական հզոր իշխանություններից մեկի` Համբուլուի կառավարչի, Բել-Իկիշեմի և ասորեստանցի մերձափնյա նահանգապետ Նաբու-շում-էրեշի հետ դաշինք է կնքում և անակնկալ ներխուժում Բաբելոնի հարավային տարածքներ և մոտենում ընդհուպ Բաբելոնին:
Իրավիճակը բարդանում էր այն պատճառով, որ Աշուրբանիպալի զորքերն այդ ժամանակ գտնվում էին կայսրության արևմտյան մասում: Շամաշ-շում-ուկինը եղբոր մոտ սուրհանդակ է ուղարկում՝ խնդրելով զորքն ուղարկել Միջագետք: Այս ճակատամարտն էական հաջողություններ չի գրանցում Ասորեստանի համար:

Տարածքների ընդլայնում հյուսիս-արևմուտքում՝ Փոքր ԱսիայումԽմբագրել

Օգտվելով կիմերների առաջախաղացումից մինչև Փոքր Ասիայի խորքերը՝ Ասորեստանին հաջողվում է հասնել իր իշխանության ճանաչմանը խաղաղ ճանապարհով Մուգալուի թագավոր Տաբալայի և Սանդարշարմեի թագավոր Հիլակիի կողմից, ովքեր Աշուրբանիպալի հարեմ են ուղարկում թանկարժեք ընծաներ և իրենց աղջիկներին, իսկ իրենք պարտավորվում են հարկեր վճարել ձիերով: Նույնիսկ Լիդիացիների թագավոր Գիգեսը Ք.ա. 664 թվականին ճանաչում է Աշուրբանիպալի իշխանությունը և Նինվե է ուղարկում իր հնազանդության մասին հավաստող պատվիրակություն, ինչպես նաև իր կողմից գերեվարված կիմերների երկու ցեղերի առաջնորդներին: Նույն թվականին բախում է տեղի ունենում ասորեստանցիների Շուպրիի գավառի սահմանների մոտ՝ Ուրարտուի հետ սահմանին:

Կուշերի թագավորի ներխուժումԽմբագրել

Մ.թ.ա. 663 թվականին Կուշի թագավոր Տանուտամոնը ներխուժում է Եգիպտոս և հասնում մինչև Նեղոսի դելտա (գետաբերան)՝ չհանդիպելով որևէ դիմադրության և այնուհետև գրավում է Մեմփիսը: Լիբիացիների իշխանները չեն ցանկանում ընդհարվել Տանուտամոնի հետ: Վերջինս նրանց կողմից հչռակվում է Վերին և Ստորին Եգիպտոսի թագավոր: Այս ամենն աշխուժություն է առաջացնում Փյունիկիայի Տյուրոսի Բաալ թագավորի և Արվադայի Եկինլու թագավորի մոտ, ովքեր փորձում են թոթափել ասորական լուծը: Այդ ընթացքում Պսամետիհը ջերմ ընդունելության է արժանանում Ասորեստանում և մ.թ.ա. 661 թվականին մեծ զորախմբով շարժվում դեպի Եգիպտոս: Տանուտամոնը պարտություն է կրում ասորիներից Մեմֆիսում և նահանջում Թեբե: Այս դեպքերից հետո Ստորին Եգիպտոսում իրավիճակն արմատապես փոխվում է՝ հօգուտ Ասորեստանի: Նեղոսի բոլոր կառավարիչներն իրենց հպատակությունն են հայտնում Աշուրբանիպալին:

Ըմբոստություն ՓյունիկիայումԽմբագրել

 
Մանայի գրավումն ասորիների կողմից

Մ.թ.ա. 660 թվականին ասորիները ճնշեցին Փյունիկիայում բռնված ապստամբությունը և պաշարեցին Տյուրոսը՝ քաղաքաբնակներին զրկելով խմելու ջրից: Տյուրոսի Բաալ թագավորն իր որդի Յահիմիլկիին ուղարկում է Աշուրբանապալի մոտ՝ ներում հայցելու: Միաժամանակ այդ պատվիրակության հետ նրան է ուղարկում թանկարժեք ընծաներ և իր աղջիկներին: Աշուրբանիպալն իրապես համարում է, որ ցանկալի է այդպիսի մի հարուստ դաշնակից ունենալ: Արվադայի Յակինլու թագավորը, զրկվելով դաշնակցից և գիտակցելով իրադրության բացասական հետևանքը՝ իր հերթին Աշուրբանիպալին է ուղարկում թանկարժեք ընծաներ իր աղջկա հետ:

Արշավ ՄանաԽմբագրել

Մ.թ.ա. 659 թվականին ասորիներն արշավ են ձեռնարկում դեպի Մանա՝ նախորդ պատերազմի հետևանքում կորցրած տարածքները ետ վերադարձնելու նպատակով: Նրանց հաջողվում է գրավել 9 ամրոց Մանայի հարավային սահմանի և մայրաքաղաք Իզիրտայի միջև ընկած տարածքում: Մաների թագավոր Ահսերին իր նստավայրը տեղափոխում է Իշտատու: Ասորիները 15 օր շարունակ պաշարած են պահում Իզիրտան, ինչպես նաև հարևան Ուզբիա և Ուրմեայտե ամրությունները, սակայն նրանց չի հաջողվում գրավել դրանք:

Վերադարձի ճամփին ասորիները գրավում և այրում են Շուրդիրու քաղաքը, այնուհետև Արսիանիշը (ուրարտերեն՝ Արսիտա), Էրիշտեյանան, Բիրուան, Շարուիկբին, Հուսունեն և մի շարք այլ տարածքներ, որոնք այնուհետև ընդգրկվում են Ասորեստանի տարածքի մեջ:

Ահսերիի կրած պարտությունը ներքին հակասությունների առիթ հանդիսացավ Մանայում: Ըստ Աշուրբանիպալի գրված հիշողության՝ Մանայում ապստամբություն սկսվեց: Նրանք սպանեցին Ահսերիին, մարմինը նետեցին փողոց, կոտորեցին նրա ընտանիքի բոլոր անդամներին: Ահսերիի ողջ մնացած միակ որդին՝ Ուալիին, իր որդի Էրիսինիին շտապ ուղարկում է Աշուրբանիպալի մոտ օգնության խնդրելու: Ըստ ամենայնի՝ Աշուրբանիպալը նրան օգնության է հասնում:

Նոր պատերազմ էլամների հետԽմբագրել

 
Աշուրբանիպալն ու կինը տոնում են հաղթանակը: Պատկերազարդ՝ Բրիտանական թանգարանում պահվող խորաքանդակից:

Էլամի թագավոր Տե-Ումանն Ասորեստան պատվիրակություն է ուղարկում Աշուրբանիպալի կողմից փախստականներին հանձնելու նպատակով, ովքեր այնտեղ էին ապաստանել մ.թ.ա. 665 թվականից սկսած: Աշուրբանիպալը մերժում է և գերեվարում բանագնացներ Ումբադարային և Նաբուդամիկային: Ի պատասխան՝ Տե-Ումանը պատերազմ է սկսում Ասորեստանի հետ: Մ.թ.ա. 665 թվականի աբու ամսին (հուլիս-օգոստոս) էլամների զինուժը ներխուժում Բաբելոնի սահմանները: 10 օր անց ասորական զինուժը Տիգրիսով ներքև ընթանալով, հասնում է շումերական Դեր քաղաքի ամրոցի մոտ: Տե-Ումանը պարտության է մատնվում և սպանվում կրտսեր որդու հետ:
Էլամում տարած հաղթանակն այնպիսի մեծ նշանակություն ունեցավ, որ Ուրարտուի թագավոր Ռուսա 2-րդը, գահը ժառանգելուն զուգընթաց Արբելում իր հաղթանակը տոնող Աշուրբանիպալին ուղարկեց պատվիրակություն՝ ամրապնդելու իր բարեկամությունը:

Եգիպտոսի կորուստԽմբագրել

 
Աշուրբանիպալի արձանը՝ Սան Ֆրանցիսկոյում

Պսամետիկը, ով Եգիպտոսի կառավարիչներից մեկն էր, իրեն է ենթարկում մնացյալ լիբիացի իշխաններին և իրեն փարավոն է հռչակում: Ակզբնական շրջանում իշխում էր Ստորին Եգիպտոսի վրա, բայց մ.թ.ա. 656 թվականին իր իշխանությունը տարածում է նաև Թեբեի վրա՝ այնտեղից վտարելով քուշերի թագավոր Տանուտամոնին: Մեկ տարի անց դադարում է ենթարկվել Աշուրբանիպալի իշխանությանն ու հարկեր վճարել նրան: Այսպիսով Եգպիտոսը վերջնականապես դուրս է գալիս Ասորեստանի տիրապետության տակից: Անհանգստություններ էին նկատվում նաև Ասորեստանի հյուսիսարևմտյան սահմաններում, ուր աշխուժացել էին կիմերները, որոնց դաշնակիցներն ուրարտացիներն էին:
Հետագայում Աշուրբանիպալի դեմ ապստամբում է Շամաշ-շում-ուկինը՝ եղբայրը, սակայն պարտություն է կրում: Մ.թ.ա. 648 թվականին Բաբելոնն անկում է ապրում՝ տարածված սովի և համաճարակի պատճառով: Շամաշ-շում-ուկինը հրդեհում է քաղաքն ու ինքն իրեն նետում կրակի մեջ. նրան հետևում են կինն ընկերները: Հետագայում բախումներ են լինում արաբների և Էլամի հետ:
Աշուրբանիպալը պատմության մեջ հիշատակվում է ոչ միայն որպես մեծ ռազմական գործիչ, քաղաքագետ և դիվանագետ, այլև հնագույն ձեռագրերի հավաքող: Նրա հրամանով Նինվեում են հավաքել բյուրավոր պատմական, կախարդական ու գիտական տեքստերի բնօրինակներ և պատճեններ: 1849-1859 թվականների ընթացքում Նինվեում արված պեղումների արդյունքում հայտնաբերվել են ավելի կան 20,000 կավե սալիկներով տեքստեր: Աշուրբանիպալը հայտնի է նաև որպես շինարար: Նա բազմաթիվ տաճարներ է կառուցել Բաբելոնում, Բորսիպեում, Ուրուկում, Խառանում, Կալխում և այլ քաղաքներում:
1988 թվականին Սան Ֆրանցիսկոյում կանգնեցվեց Աշուրբանիպալի արձանը՝որպես նվեր ասորական համայնքից, որի հեղինակը ծագումով իրաքցի Ֆրեդ Փարհադն է: