Մասնակից:Armine Sarukhanyan/Ավազարկղ24

Armine Sarukhanyan/Ավազարկղ24

Ալիս Էլիզաբեթ Վայդել () գերմանացի քաղաքական գործիչ, 2022 թվականի հունիսից հանդիսանում է far-right Այլընտրանք Գերմանիայի համար (ԱԴՀ) կուսակցության համանախագահ՝ Թինո Շռուպալայի հետ միասին[1]։ 2017 թվականի հոկտեմբերից նա զբաղեցրել է Բունդեսթագում ԱԴՀ խորհրդարանական խմբի ղեկավարի պաշտոնը։ 2017 թվականի դաշնային ընտրություններում դարձել Է Բունդեսթագի (MdB) անդամ, որտեղ Ալեքսանդր Գաուլանդի հետ միասին եղել է ԱԴՀ-ի առաջատար թեկնածուն[2]: 2021 թվականի դաշնային ընտրություններում նա կրկին գլխավոր թեկնածուն էր ՝ Թինո Չրուպալայի հետ միասին[3]։ 2020 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի հուլիսը Վայդելդը զբաղեցրել է Բադեն-Վյուրթեմբերգի «մեռած պետություն» ասոցիացիայի նախագահի պաշտոնը[4]։

Վաղ կյանք և կարիերա

խմբագրել

Վայդելը ծնվել է Գյուտերսլոյում և մեծացել Վերսմոլդում, որտեղ 1998 թվականին ավարտել է գերմանական Christliches Jugenddorfwerk (CJD) գիմնազիան։ Նա սովորել է տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում՝ Բայրոյթի համալսարանում և ավարտել այն՝ որպես լավագույններից մեկը 2004 թվականին[5]: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո Վեյդելը 2005 թվականի հուլիսից մինչև 2006 թվականի հունիսը աշխատել է Ֆրանկֆուրտի Goldman Sachs-ում ՝ որպես asset management-ի վերլուծաբան[6]։ 2000-ականների վերջին նա աշխատել է Չինաստանի բանկում, վեց տարի ապրել է Չինաստանում[7][8] և խոսում է Մանդարին լեզվով[9]: Այնուհետև նա գրել է դոկտորական ատենախոսություն առողջապահության տնտեսագետ Փիթեր Օբերենդերի հետ՝ Բայրոյթի Իրավագիտության և տնտեսագիտության ֆակուլտետում ՝ Չինաստանի կենսաթոշակային համակարգի ապագայի վերաբերյալ: 2011 թվականին ստացել է Միջազգային զարգացման դոկտորի կոչում[8][6][10][11]: Նրա դոկտորի կոչմանը աջակցել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը[12]։

2011 թվականի մարտից մինչև 2013 թվականի մայիս աշխատել է Ֆրանկֆուրտի Allianz Global Investors-ում[13]։ 2014 թվականից աշխատել է որպես անկախ բիզնեսի խորհրդատու[8]: 2015 թվականին աշխատել է Rocket Internet-ում և Foodora-ում[14]։ Friedrich A. von Hayek Society-ի ընկերության անդամ է[15]։

Քաղաքականություն

խմբագրել

Այլընտրանք Գերմանիայի համար

խմբագրել

Վայդելը միացել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը (ԱԴՀ) 2013 թվականի հոկտեմբերին[16]։ Վեյդելի խոսքով ՝ իրեն կուսակցություն են ներգրավել եվրոն չընդունելու պատճառով[17]։ 2015 թվականի հունիսին նա ընտրվել է ԱԴՀ դաշնային գործադիր կոմիտեի անդամ[18]։ 2017թվականի ապրիլին առաջադրվել է կուսակցության առաջատար թեկնածուներից մեկը[10]: Նա դարձել է առաջին լեսբուհի կինը, որը առաջադրվել է որպես իր կուսակցության առաջատար թեկնածու[19]: ԶԼՄ-ները հայտնել են, որ նա պատկանում է ԱԴՀ-ում Alternative Mitte ավելի չափավոր պահպանողական խմբակցությանը[20][21]:

ԱԴՀ նվիրատվության սկանդալ

խմբագրել

Անշարժ գույքի սեփականատեր շվեյցարացի միլիարդատեր Հենինգ Քոնլեն աջակցել է ԱԴՀ-ին: Նա ընդհանուր առմամբ 132,000 եվրո է նվիրաբերել Ալիս Վեյդելի 2017 թվականի դաշնային ընտրական արշավին: Կոնլեն Շվեյցարիայից իր նվիրատվությունը քողարկել է 18 տրանշով[22][23]։

ԱԴՀ - ն ստիպված էր մեծ տուգանք վճարել Բունդեսթագին այս նվիրատվության համար, բայց Վայդելը և երեք այլ պաշտոնյաներ մնացին անպատիժ[23]:

Քաղաքական դիրքորոշումներ

խմբագրել
 
Վայդելը 2017 թվականին

2017 թվականի վերջին Վայդելը մեղադրել է Գերմանիայի Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիներին «նույն անփառունակ դերը խաղալու մեջ, որը նրանք խաղում էին The Third Reich-ում» ՝ մեղադրելով երկու եկեղեցիներին «քաղաքականացված լինելու» մեջ և ասելով, որ ԱԴՀ-ն «միակ քրիստոնեական կուսակցությունն է, որը դեռ գոյություն ունի» Գերմանիայում[24]: Նման հայտարարությունները մերժվել են Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի և Ավետարանական եկեղեցու կողմից ՝ որպես «հակասություն» և «ապատեղեկատվություն»[25]:

Ներգաղթ

խմբագրել

Վայդելը քննադատել Է Անգելա Մերկելի ներգաղթի քաղաքականությունը՝ ասելով, որ «երկիրը կկործանվի ներգաղթի այս քաղաքականության պատճառով: Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք այս խնդրին: Դոնալդ Թրամփն ասել է, որ «Մերկելը խելագար է, և ես բացարձակապես համաձայն եմ դրա հետ: Սա «քաղաքականության բացարձակ անիմաստ ձև» է, որին այստեղ հետևում են»»[17]։ Նա կոչ է արել Գերմանիայի կառավարությանը ներդրումներ կատարել Մերձավոր Արևելքի «հատուկ տնտեսական գոտիներում»՝ կրթված և որակավորված մարդկանց խրախուսելու համար մնալ իրենց հայրենի երկրներում և խուսափել ուղեղի հնարավոր արտահոսքից, բայց նաև ասել է, որ աջակցում է «կանադական ոճի համակարգին»[17], որը արտոնություններ կտա որակավորված ներգաղթյալներին ՝ համեմատած ոչ որակավորված ներգաղթյալների հետ[26]:

Եվրոպական միություն

խմբագրել

Այն լայնորեն պաշտպանում է Եվրամիությանը Գերմանիայի անդամակցության շարունակումը, սակայն կոչ է անում դուրս գալ դրանից` տնտեսապես թույլ պետություններին, ինչպիսին Հունաստանն է[17]։ Չնայած ԵՄ-ին Գերմանիայի անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշմանը, Նա կարծում է, որ Գերմանիան պետք է դուրս գա եվրոգոտուց[17]: Նա նաև հայտարարել է, որ Բրեքսիթ-ը «մոդել էր Գերմանիայի համար, որ կարելի է նման սուվերեն որոշումներ կայացնել»[27]:

ԼԳԲՏ խնդիրներ

խմբագրել

Վայդելը հայտարարել է, որ համաձայն չէ սեռական հասունությունից առաջ սեքսուալության քննարկման հետ՝ ասելով, որ «Ես չեմ ուզում, որ իրենց գենդերային ապուշությամբ կամ վաղ սեռականացման դասերով որևէ մեկը մոտենա իմ երեխաներին»[17]:

Նա նաև իր անհամաձայնությունն է հայտնել նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը ՝ ասելով, որ կողմ է «ավանդական ընտանիքի» պաշտպանությանը, ինչպես նաև աջակցում է «այլ ապրելակերպին»[17]: Նա հայտարարել է, որ աջակցում է իրավաբանորեն ճանաչված հարաբերությանը գեյ և լեսբուհի զույգերի համար ՝ նշելով, որ ինքը լեսբուհի է և իրավաբանորեն ճանաչված հարաբերության մեջ է մեկ այլ կնոջ հետ[10][28]:

Տնտեսական հարցեր

խմբագրել

Նա վճռականորեն պաշտպանում է տնտեսական լիբերալիզմը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին օրինակելի է համարում[29]:

Նա կողմ է հարկերի կրճատմանը, անշարժ գույքի հարկի վերացմանը և դեմ է նվազագույն աշխատավարձին[30]:

Շրջակա միջավայր

խմբագրել

Նա կասկածներ է հայտնել գլոբալ տաքացման վերաբերյալ[31]:

Հակասություններ

խմբագրել

Միջադեպ «քաղաքական կոռեկտություն» հեռուստաշոուի ժամանակ

խմբագրել

2017 թվականի ապրիլին Վայդելը դեմ էր արտահայտվել քաղաքական կոռեկտությանը ՝ ասելով, որ այն իր տեղն ունի «պատմության աղբանոցում»[32]: Ի պատասխան ապրիլի 27-ին extra 3 երգիծական հաղորդման հաղորդավար Քրիստիան Էրինգը խոսել է այս մասին այսպես. «Եկեք վերջ տանք քաղաքական կոռեկտությանը: Նացիստական ողջույնը ճիշտ է: Արդյո՞ք դա բավականաչափ սխալ էր: Հուսով եմ ՝ այո»[32]: Վայդելը դատի է տվել հեռուստաալիքին՝ պահանջելով արգելել ծրագրի կրկնակի ցուցադրումը մայիսի 17-ին Համբուրգի շրջանային դատարանը վճիռ է կայացրել նրա դեմ ՝ հայտարարելով, որ հասարակական գործիչը պետք է հանդուրժի չափազանցված քննադատությունը[33]։ Վայդելը չհամաձայնել է որոշման հետ և խոստացել այն ներկայացնել Oberlandesgericht (Բարձրագույն դատարան)[34]: 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ հետագա գործողություններ չեն իրականացվել[32]:

Անօրինական ներգաղթի միջադեպ

խմբագրել

2017 թվականի սեպտեմբերին Die Zeit-ի զեկույցում ասվում էր, որ Վայդել ապօրինի վարձել է սիրիացի փախստականի, որպեսզի տնային գործեր անի Շվեյցարիայում գտնվող իր տանը: Զեկույցում նաև ասվում էր, որ ապաստան հայցողը չունի գրավոր աշխատանքային պայմանագիր, ինչպես նաև նրա աշխատանքի համար ապրանքագրեր չեն եղել: Վայդելը թվիթերում պատասխանել է, որ Die Zeit-ի զեկույցը «կեղծ լուր» է և «կեղծ», իսկ Վայդելի փաստաբանը հայտարարել է, որ Վայդելը իր տանը որպես հյուր սիրիացի է պահել, բայց ոչ որպես բանվոր[35][36][37]:

Սահմանային ռևիզիոնիզմ

խմբագրել

2023 թվականի հունիսին Վայդելը մեկնաբանել է նախկին Արևելյան Գերմանիայում ընտրական հարցումների արդյունքները ՝ ասելով, որ ԱԴՀ-ն մեծ աջակցություն ունի տարածաշրջանում: Այնուամենայնիվ, նա տարածաշրջանն անվանել է Mitteldeutschland (Կենտրոնական Գերմանիա)՝ ենթադրելով, որ այսպես կոչված վերադարձված տարածքները Գերմանիայի մաս են կազմում, ինչը հակասություններ առաջացրեց լեհ քաղաքական գործիչների շրջանում[38]:

Միջադեպ Պոտսդամի հանդիպման ժամանակ

խմբագրել

2024 թվականի հունվարին պարզվել է, որ Ռոլանդ Հարթվիգը, որը նշանակվել էր Վայդելի խորհրդական, մասնակցել է գերմանացի far-right activist-ների հետ վիճահարույց հանդիպմանը, որտեղ ներկայացվել են Գերմանիայում ապրող միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացիություն ունեցողներին արտաքսելու ծրագրերը ու քննարկել։ Սրա հետևանքով Վայդելն աշխատանքից ազատել է Հարթվիգին իր խորհրդականի պաշտոնից[39]:

Անձնական կյանք

խմբագրել

Վայդելը հարաբերությունների մեջ է Սառա Բոսարդի հետ, մի կնոջ, որը ապրում է Շվեյցարիայի Այնզիդելն քաղաքում և ծագումով Շրի Լանկայից է.նա աշխատում է որպես կինոպրոդյուսեր: Վայդելն ապրում է ինչպես Բեռլինում, այնպես էլ Այնզիդելնում, և 2017 թվականին հայտարարել է, որ հիմնականում բնակվում է Բեռլինում։ Նա և իր զուգընկերն ունեն քաղաքացիական ամուսնություն և ունեն երկու որդեգրված երեխա[40][41][42]:

Ընտրված հրապարակում

խմբագրել
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենսաթոշակային համակարգը: Բարեփոխումների տարբերակները կարգի տեսության տեսանկյունից՝ ռիսկի հանդուրժողականությունը բարձրացնելու համար (=աշխատություններ ազգային տնտեսության վերաբերյալ. Հատոր 60): P. C. O. հրատարակչություն, Բայրոյթ, 2011, 978-3-941678-25-5.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Deutschlandfunk (18 June 2022). «Alice Weidel und Tino Chrupalla zum Führungsduo der AfD gewählt». Deutschlandfunk. Վերցված է 26 June 2023-ին.
  2. Grieshaber, Kirsten (23 April 2017). «Germany's AfD party elects Alexander Gauland and Alice Weidel as general election candidates». The Independent. Արխիվացված օրիգինալից 27 April 2017-ին. Վերցված է 1 May 2017-ին.
  3. Der Spiegel (25 May 2021). «Weidel und Chrupalla zu Spitzenkandidaten der AfD gewählt». Der Spiegel. Վերցված է 26 June 2023-ին.
  4. SWR (17 July 2022). «Chaos im Kampf um AfD-Landesvorsitz in BW - völkisch-national orientierte Kräfte gestärkt». SWR. Վերցված է 26 June 2023-ին.
  5. Jürgen Abel (24 May 2004). «Bayreuther Ökonom: Im Wissenschaftswettbewerb eindeutig positionieren und Stärken herausarbeiten» (գերմաներեն). Վերցված է 3 August 2019-ին.
  6. 6,0 6,1 Marc Felix Serrao (2 March 2017). «ALICE WEIDEL IM PORTRÄT: Alternative zu Höcke». Faz.net (գերմաներեն). Վերցված է 3 August 2019-ին.
  7. Pepping, Dagmar (26 July 2016). «Alice Weidel - Hoffnungsträgerin der AfD» (գերմաներեն). NDR. Վերցված է 1 May 2017-ին.
  8. 8,0 8,1 8,2 Becker, Sven (4 May 2017). «How Far to the Right Is Alice Weidel?». Der Spiegel. Վերցված է 24 September 2017-ին.
  9. «Germany's far right preaches traditional values. Can a lesbian mother be its new voice?». The Washington Post. 15 May 2017. Վերցված է 29 September 2017-ին.
  10. 10,0 10,1 10,2 Luyken, Jörg (11 May 2017). «'Merkel is insane': meet the woman leading the AfD into the elections». The Local. Վերցված է 24 September 2017-ին.
  11. Schuster, Kathleen (4 September 2017). «AfD's Alice Weidel: The pride of the populists, a mystery to everyone else». dw.com. Վերցված է 21 September 2017-ին.
  12. «Publizierte Dissertationen aus der Promotionsförderung» (գերմաներեն). Վերցված է 3 August 2019-ին.
  13. Susanne Koelbl (28 July 2008). «Terrorism Interview with German Interior Minister Wolfgang Schäuble: 'We Could Be Struck at Anytime'». Der Spiegel. Վերցված է 29 May 2010-ին.
  14. Andreas Clasen (27 April 2016). «"Mit völkischem Gerede kann ich nichts anfangen"» (գերմաներեն). Südwest Presse. Արխիվացված է օրիգինալից 7 January 2017-ին. Վերցված է 3 August 2019-ին.
  15. Pascal Beucker (18 March 2016). «Marktradikal und blank». Die Tageszeitung (գերմաներեն).
  16. Sabine am Orde (9 September 2017). «AfD-Politikerin Alice Weidel: Die neue Rechte». Die Tageszeitung (գերմաներեն). Վերցված է 3 August 2019-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Ma, Alexandra (22 September 2017). «Meet Alice Weidel, the ex-Goldman Sachs banker who could lead a far-right party to its best German election result since the Nazis». Business Insider. Վերցված է 24 September 2017-ին.
  18. Melanie Amann; Sven Becker (3 May 2017). «Neue AfD-Spitzenkandidatin Wer ist Alice Weidel?». Der Spiegel (գերմաներեն). No. 18/2017. Վերցված է 3 August 2019-ին.
  19. «Cosmopolitan Lesbian Turns Far-Right Agitator». 20 September 2017. Արխիվացված է օրիգինալից 23 September 2017-ին. Վերցված է 22 September 2017-ին.
  20. Alan Posener: Diese Geste finden „gemäßigte" AfDler verfassungsfeindlich, WeltN24, 3. Oktober 2017.
  21. Sabine Am Orde: „Alternative Mitte" gegen „Flügel", taz, 6. Oktober 2017.
  22. Orde, Sabine am (2021-03-10). «Immobilienhai Henning Conle: Der große AfD-Finanzier?». Die Tageszeitung: taz (գերմաներեն). ISSN 0931-9085. Վերցված է 2023-08-07-ին.
  23. 23,0 23,1 Riedel, Katja (2021-09-20). «AfD: Strafverfahren im Parteispendefall um Alice Weidel eingestellt». Süddeutsche.de (գերմաներեն). Վերցված է 2023-08-08-ին.
  24. AfD Christian Weidel
  25. «SZ-Online: Weidel provoziert Kirchen mit Vergleich zur Nazi-Zeit». 9 April 2018. Արխիվացված է օրիգինալից 9 April 2018-ին. Վերցված է 9 December 2020-ին.
  26. Wildman, Sarah (5 June 2017). «The German far right is faltering. They're hoping a lesbian mom can reenergize the party». Vox. Վերցված է 24 September 2017-ին.
  27. Connolly, Kate (2024-01-22). «Far-right AfD leader vows to campaign for Brexit-style EU exit vote in Germany». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024-05-23-ին.
  28. AfD campaigns against homosexuals and transsexuals
  29. «Germany's far-right AfD leader: 'Margaret Thatcher is my role model'». TheGuardian.com. 29 October 2017.
  30. «Die Positionen der AfD-Spitzenkandidatin». Manager Magazin (գերմաներեն). 25 April 2017. Վերցված է 30 December 2022-ին.
  31. «ZEIT ONLINE | Lesen Sie zeit.de mit Werbung oder im PUR-Abo. Sie haben die Wahl».
  32. 32,0 32,1 32,2 Charter, David (18 May 2017). «TV show's 'Nazi slut' jibe at politician is legal, say judges». The Times. Berlin. Վերցված է 18 May 2017-ին.
  33. «AfD leader loses case versus German TV show that calls her 'Nazi bitch'». Reuters. 17 May 2017. Վերցված է 13 August 2018-ին.
  34. «Satiriker darf AfD-Frau Weidel als "Nazi-Schlampe" bezeichnen». sueddeutsche.de (գերմաներեն). 17 May 2017. ISSN 0174-4917. Վերցված է 17 May 2017-ին.
  35. «German far-right leader accused of illegally hiring Syrian refugee: report». POLITICO (ամերիկյան անգլերեն). 13 September 2017. Վերցված է 25 September 2017-ին.
  36. «Far-right AfD leader Alice Weidel 'employed Syrian refugee as cleaner'». Deutsche Welle (անգլերեն). Վերցված է 25 September 2017-ին.
  37. «Lead election candidate of far-right German party secretly employed Syrian asylum seeker as cleaner». The Independent (բրիտանական անգլերեն). 13 September 2017. Արխիվացված օրիգինալից 14 September 2017-ին. Վերցված է 25 September 2017-ին.
  38. «Niemiecka polityk wywołała oburzenie swoim wpisem. Beata Szydło komentuje». pap.pl (լեհերեն). Polish Press Agency. 9 June 2023. Վերցված է 28 December 2023-ին.
  39. «German far-right party assailed over report of extremist meeting». AP News (անգլերեն). 2024-01-18. Վերցված է 2024-02-07-ին.
  40. «AfD-Kandidatin Alice Weidel mit Coming-out auf der Wahlkampf-Bühne: "Ich bin homosexuell"». RTL Next (գերմաներեն). 21 September 2017. Վերցված է 21 September 2017-ին.
  41. Steiner, Thomas (23 April 2017). «Das neue Gesicht der AfD: Wer ist eigentlich Alice Weidel?». Badische Zeitung (գերմաներեն). Վերցված է 1 May 2017-ին.
  42. «AfD-Frontfrau Alice Weidel hat einen Wohnsitz in der Schweiz». Die Welt (գերմաներեն). 29 April 2017. Վերցված է 6 September 2017-ին.