Football pictogram.svg
Սքոթ Բրաուն
1-Scott Brown.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Սելտիկ
Համար 8
Պատանեկան կարիերա
1999-2002 Շոտլանդիա Հիբերնիան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2007 Շոտլանդիա Հիբերնիան 110 (13)
2007-մ.հ. Շոտլանդիա Սելտիկ 248 (24)
Ազգային հավաքական
2003-2004 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 19) 3 (3)
2004-2005 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21) 10 (0)
2005-մ.հ. Շոտլանդիա Շոտլանդիա 51 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սքոթ Բրաուն (անգլ.՝ Scott Brown ) - շոտլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան: Շոտլանդական «Սելտիկ» ակումբի ավագ: Հանդիսանում է Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ: 2007 թվականի ամռանը «Հիբերնիանից» տեղափոխվել է «Սելտիկ»[1]:

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Վաղ ժամանակներում Բրաունը խաղացել է հարազատ տարածաշրջանի՝ Ֆայֆի մի քանի ակումբներում, որոնցից են «Ինվերկիտինգ Յունայթեդը» և «Ֆոլֆորդ Ռոյալսը»:

«Հիբերնիան»Խմբագրել

Պրոֆեսինալ կարիերան Սքոթը սկսել է 2002 թվականին, երբ պայմանագիր կնքեց «Հիբերնիան» ակումբի հետ: Բրաունի նորամուտը «հիբսի» կազմում տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 3-ին «Աբերդին» ակումբի դեմ տնային խաղում[2]: Մեկ շաբաթ անց Բրաունը էդինբուրգյան ակուբի՝ «Հիբերնիանի» կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Դա «Մոտերուել» ակումբի դեմ խաղն էր, որտեղ նրանք հաղթեցին 1:0 հաշվով[3]: Մասնակցելով 2002-03 մրցաշրջանի վերջին 2 խաղերին երիտասարդ խաղացողը 3 գոլ խփեց: Նախավերջին խաղում՝ «Լիվինգստոնի» դեմ նա դուբլ ձևակերպեց[4], իսկ արդեն ամեկ շաբաթ անց գրավեց «Պարտիկ Տիսլի» դարպասը[5]:

Հաջորդ մրցաշրջանում Սքոթ Բրաունը դարձավ «հիբսի» հիմնական կազմի խաղացող: Այդ տարի անցկացրեց 41 հանդիպում և խփեց 4 գոլ: Չնայած նրան, որ «Հիբերնիան» շոտլանդիայի առաջնությունում զբաղերեց ընդամենը 8-րդ հորիզոնականը, էդինբուրգցիները Լիգայի գավաթում հասան մինչև եզրափակիչ, իրենց ճանապարհից դուրս թողնելով «Սելտիկին» և «Ռեյնջերսին»: Միայն եզրափակչում նրանք պարտվեցին «Լիվինգստոնին» 0:2 հաշվով: Բրաունը մասնակցել է առաջնության բոլոր խաղերին, և ընդամենը մեկ անգամ է գոլ խփել: Դա 3-րդ փուլում «Մոնտրոզի» դեմ խաղն էր, որտեղ նրանք հաղթեցին 9:0 հաշվով:

Հաջորդ մրցաշրջանի սկզբում «Հիբերնիանի» գլխավոր մրազիչ դարձավ Թոնի Մոուբրեյը, ով հույսը դրեց երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Այդ պայմաններում Բրաունի խաղը ավելի պայծառացավ, սակայն 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Սքոթը «Սելտիկի» դեմ խաղում վնասվածք ստացավ, որի պատճառով նա խաղադաշտ վերադարձավ 4 ամսի անց: Ամբողջ 2004-05 մրցաշրջանի ընթացքում շոտլանդացին մասնացեց 24 հանդիպման և 2 գոլ խփեց:

Վնասվածքները շարունակվեցին հետապնդել Բրաունին նաև հաջորդ տարի: Նա բաց թողեց մրցաշրջանի երկրորդ փուլի մեծ մասը: Այս անգամ էլ «Հարթ օֆ Միդլոտիանի» ֆուտբոլիստ Ժյուլեն Բրիլլի հետ պայքարում ջարդեց ոտքը: Հատկանշական է այն, որ բժիշկները միանգամից չհայտնաբերեցին վնասվածքը և նա հաջորդ խաղին՝ «Ռեյնջերսի» դեմ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից: 2:0 հաշվի ժամանակ Բրաունը ոտքի ցավի պատճառով փոփոխություն խնդրեց: Խաղացողին միանգամից տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ ռենտգենից հետո պարզ դարձավ, որ խաղացողը ջարդել է ոտքի ոսկորը[6]: Բրաունը խաղադաշտ վերադարձավ 2 ամիս անց, փոխարինման դուրս գալով մրցաշրջանում էդինբուրգյան վեջին դերբիում:

2006-07 մրցաշրջանում ցույց տվեց, որ Սքոթը դարձել է լավագույն շոտլանդացի ֆուտբոլիստներից մեկը: Այդ ֆուտբոլային տարում Բրաունը դարձավ «Հիբերնիանի» թալիսմանը: Նրանք եզրափակչում 5:1 հաշովով հաղթեցին էդինբուգյան «Կիլմարնոկին»: Այդ տիտղոսը «հիբսի» համար վերջին 16 տարում առաջինն էր:[7]: Այդ տարվանից սկսած Բրաունը դարձավ Շոտլանդիայի հավաքականի հիմնական կազի խաղացող:

2006 թվականին դեկտեմբերի 2-ին «Հիբերնիեն» «Դանդի Յունայթեդ» խաղից առաջ Սքոթը հայտարարեց, որ ցանկանում է հեռանալ Էդինբուրգից, որպեսզի խաղա այնպիսի ակումբում, որտեղ նրան ավելի շատ կգնահատեն: Այդ հարցազրույցում նա նաև ասաց, որ իր գործակալ Վիլլի Մակկեյը կխորհրդակցի բոլոր գործատուների հետ[8]: 2007 թվականի հունվարի 31-ին Բրաունը ՍՄԻ-ին պատմեց, որ երջանիկ կլինի, որ Էդինբուրգում պայմանագրի ավարտից հետո տեղափոխվի այլ ակումբ: Ֆուտբոլային հասարակությունը հակված էր նրան, որ Սքոթը ամռանը հեռանալու է ակումբից: «Հիբերնիանի» ֆուտբոլիստ Կևին Թոմսոնը, ով 2007 թվականին էր տեղափոխվել «Ռեյնջերսից» իր հարցազրույցի ժամանակ ասաց, որ խոսակցություն է ունեցել Բրաունի հետ, որտեղ վերջինս պատմել է, որ շուտով տեղափոխվել է Գլազգո[9]: Այդ ժամանակ Սքոթով սկսվեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Սելտիկը», «Էվերթոնը», «Տոտենհեմը», «Միդլսբրոն» և «Ռեդինգը»:

2007 թվականի մայիսին «Ռեդինգի» ներկայացուցիչները հայտարարեցին, որ ակումբը կարող վերջնական պայմանագիր կնքել Բրաունի հետ, սակայն ֆուտբոլիստը իր արարքը մեկնաբանեց այսպես.

  Եթե ես տեղափոխվեմ «Ռեդինգ», բացի պայքարից հիմնական կազմում տեղ ունենալու համար, ինձ այնտեղ ոչինչ չի սպասվում: Իսկ արդեն 2 տարի անց մարդիկ իրաի կհարցնեն. «հիշումես այս երիտասարդ տղային՝ Սքոթ Բրաունին, որտե՞ղ է նա կորել»[10]  

Բրաունը հրաժարվեց տեղափոխվել Անգլիայի բարձրագույն լիգա: 2007 թվականի մայիսի 16-ին չնայած նրան, որ խոսակցություններ կային, որ նա տեղափոխվել է «ռենջերների» ակումբ, նա հայտարարեց, որ պայմանագիր է «Սելտիկի» հետ[1][11][12]: Բրաունի գործակալ Վիլլին «Sky Sports»-ին տված հարցազրույցի ժամանակ հաստատեց այն ամենը ինչ ասել էր Բրաունը և ավելացրեց, որ պայմանագիրը կնքվել է 5 տարով: Հիմնական պատճառը Սքոթի տեղափոխության համար այն էր, որ նա ցանկանում էր հանդես գալ Չեմպիոնների Լիգայում[13]: Հետո հայտարարվեց, որ տրանսֆերը կազմել է 4.4 միլիոն ֆունտ ստերլինգ[1]: «Հիբերնիանի» մարզաշապիկով վերջին անգամ խաղացել է 2007 թվականի մայիսի 20-ին[14]:

«Սելտիկ»Խմբագրել

2007 թվականի հուլիսի 15-ին Բրաունը իր առաջին գոլը խփեց «Սելտիկի» կազմում: Դա տեղի ունեցավ մինչմրցաշրջանային հավաքաների ժամանակ տեղի ունեցած «Ռեյնջերսի» հետ խաղում: Սքոթը միանգամից իր տեղը գտավ գլազգովյան ակումբի մեկնարկային կազմում: Նա կարևոր դեր էր խաղում Գորդոն Ստրականի կազմած տատիկայում:

Հաջորդ մրցաշրջանի առաջին 3 ամսիսների ընթացքում Բրաունը կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում, սակայն լավ հանդես գալով փորձառու Հարտլից կրկին տեղ գտավ մեկնարկային կազմում: Ստրականը շոտլանդացուն սկսեց օգտագործել որպես հենակետային կիսապաշտպան, որտեղ խաղալու սկզբնամասում չէր կարողանում գոլ խփել: 2008 թվականի հոկտեմբերին Բրաունը ճանաչվել է շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[15]:

2009 թվականի հունվարին ՖԻՖԱ-ի վարկածով Բրաունը աշխարհի լավագույն 30 երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն էր[16]: Սքոթի ներկայացման ժամանակ կազմակերպության պաշտոնական կայքում ասվել է.

  Ամեն տարի ֆուտբոլը դառնում է ավելի արագ և տեմպով: Նրա հիմնական առավելությունը խաղադաշտում համարվում է ատլետիկությունը, անզիջողությունը, դաշտը լավ տեսնելը: Անցած մրցաշրջանում Բրաունը «Հիբերնիանից» տեղափոխվեց «Սելտիկ» 4.5 միլիոնի դիմաց: Անցել է ընդամենը 1 տարի, բայց այդ 24-ամյա ֆուտբոլիստի համար «Պորտսմուտը» պատրաստ է վճարել 9 միլիոն եվրո[16]  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Scott Brown signs for Celtic»։ Celtic FC։ 16 May 2007։ Վերցված է 16 May 2007  (անգլ.)
  2. «Hibs outshine Dons»։ BBC Sport website։ 3 May 2003։ Վերցված է 4 January 2010  (անգլ.)
  3. «Brebner strike stuns Well»։ BBC Sport website։ 10 May 2003։ Վերցված է 4 January 2010  (անգլ.)
  4. «Brown is Hibs hero»։ BBC Sport։ 17 May 2003։ Վերցված է 2012-04-11  (անգլ.)
  5. «Thistle beat Hibs in thriller»։ BBC Sport։ 24 May 2003։ Վերցված է 2012-04-11 (անգլ.)
  6. Brown begins intense training in bid to win semi-final selection, The Scotsman, 29 March 2006 (անգլ.)
  7. «Kilmarnock 1 — 5 Hibernian»։ BBC Sport։ 18 March 2007։ Վերցված է 2012-04-11  (անգլ.)
  8. «Brown hands in transfer request»։ BBC Sport website։ 2 December 2006։ Վերցված է 4 January 2010  (անգլ.)
  9. «Thomson urges Brown to join Gers»։ BBC Sport website։ 2 February 2007։ Վերցված է 4 January 2010  (անգլ.)
  10. «Dillon slams mouthy Brown»։ www.football.co.uk։ 24 May 2007  (անգլ.)
  11. «Brown completes switch to Celtic»։ BBC Sport։ 16 May 2007։ Վերցված է 16 May 2007  (անգլ.)
  12. ««Селтик» укрепил полузащиту игроком сборной Шотландии»։ Sports.ru։ 16 мая 2007։ Վերցված է 2012-04-11 
  13. «Brown agrees Celtic move»։ Sky Sports։ 15 May 2007։ Վերցված է 15 May 2007  (անգլ.)
  14. «Celtic 1 — 3 Hibernian»։ BBC Sport։ 30 April 2005։ Վերցված է 2012-04-11  (անգլ.)
  15. «Celtic 4 — 2 Hibernian»։ BBC Sport։ 25 October 2008։ Վերցված է 2012-04-11  (անգլ.)
  16. 16,0 16,1 «FIFA ones to watch in 2009»։ FIFA։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-17-ին։ Վերցված է 8 January 2009  (անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել