Վլադիմիր Պլունգյան
Влади́мир Алекса́ндрович Плунгя́н
Դիմանկար
Պլունգյանը 2015 թվականին
Ծնվել էՍեպտեմբերի 13, 1960
ԱզգությունՌուս
Երկեր«Modality’s semantic map», «The place of evidentiality within the universal grammatical space», «Towards a typology of discontinuous past marking »
ՄասնագիտությունԼեզվաբան
ԱմուսինԵկատերինա Ռախիլինա
ԾնողներԱլեքսանդր Պլունգյան
ԵրեխաներՆադեժդա Պլունգյան

Վլադիմիր Պլունգյան (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Плунгя́н, ) ռուս լեզվաբան, տիպաբանության, քերականական տեսության, ձևաբանության, կորպուսային լեզվաբանության, աֆրիկագիտության, բանաստեղծական արվեստի մասնագետ:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (2016թվական, 2009 թվականից թղթակից անդամ [1]), բանասիրական գիտությունների դոկտոր (1998թվական), Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի և Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի աշխատակից: Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի պրոֆեսոր: Եվրոպական ակադեմիայի անդամ:

Կենսագրություն

խմբագրել

Օդային ինժեներ և թարգմանիչ Ալեքսանդր Պլունգյանի (1924—2019) որդին, Յուրի Կնորոզովի և Վալենտին Բերեստովի ընկերը:

1982 թվականին Վլադիմիր Պլունգյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի տեսական և կիրառական լեզվաբանության բաժինը: Ուսանողական տարիներին նա մասնակցել է ամբիոնի կողմից կազմակերպված մի շարք լեզվաբանական արշավների, մասնավորապես նրանց, որոնք ուսումնասիրում են Դաղստանի Թաբասարան, Անդի, Չամալալ լեզուները [2]: Իր ավարտական աշխատանքի թեման էր «Evaluation of probability as a type of modal meaning» (ղեկավար՝ Ալեքսանդր Կիբրիկ):

Վ. Պլունգյանը գիտական թեկնածուի աստիճանը ստացել է 1987 թվականին Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտում, թեման՝ «Morphological derivation and inflection in the verbal system of an agglutinative language» (based on Dogon data) (ղեկավար՝ Նատալիա Օխոտինա): 1998 թվականին նա պաշտպանել է իր դոկտորականը Մոսկվայի պետական համալսարանում՝ «Grammatical categories, their counterparts and substitutes» թեմայով:

Վ. Պլունգյանը ներկայումս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի տիպաբանության բաժնի վարիչն է (2004 թվականից) և ռուսաց լեզվի ինստիտուտի կորպուսային լեզվաբանության և լեզվաբանական պոետիկայի ամբիոնի վարիչը (2006 թվականից): 2013 թվականից նա նաև Ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրենն է: Նա դասավանդում է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի տեսական և կիրառական լեզվաբանության ամբիոնում (1989 թվականից), իսկ արդեն 2013-2017 թվականներին եղել է ամբիոնի վարիչ: Նա դասավանդել է նաև Մոսկվայի տարբեր այլ համալսարաններում, այդ թվում՝ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում: Աշխատել է Եվրոպայի տարբեր հետազոտական կենտրոններում (Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Շվեդիա և այլն) և ոլորտային աշխատանքներ է իրականացրել Աֆրիկայում (Մալի), Դաղստանում, Հայաստանում, Ռուսաստանի հյուսիսային մասերում, Վոլգայի շրջնաում և Պամիրում:

2016 թվականից «Լեզվաբանության հիմնախնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև հանդիսանում է Ռուսաստանում տարբեր ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ[3]: Լեզվաբանական տիպաբանության միջազգային ասոցիացիայի, Սլավոնական լեզվաբանության և Եվրոպական լեզվաբանական հասարակության անդամ է: 2017 թվականին Վ. Պլունգյանն ընտրվել է որպես Եվրոպական Ակադեմիայի անդամ:

Վլադիմիր Պլունգյանն ամուսնացած է լեզվաբան Եկատերինա Ռախիլինայի հետ: Նրանց ավագ դուստրը՝ Նադեժդա Պլունգյանը, արվեստաբան է և ֆեմինիստական ակտիվիստ:

Գիտական գործունեություն

խմբագրել

Վլադիմիր Պլունգյանի հետազոտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են ձևաբանությունը, քերականության տեսությունը և քերականական տիպաբանությունը (առաջին հերթին՝ բանավոր կարգերի տիպաբանություն): Նա նաև հրապարակել է քերականական և բառագիտական իմաստաբանության, բառարանագրության, լեզվաբանական ոլորտային աշխատանքների և բանաստեղծությունների վերաբերյալ նյութեր: Նա աֆրիկյան լեզուների մասնագետ է և ավելի քան 20 տարի աշխատել է Լեզվաբանության ինստիտուտի աֆրիկյան լեզուների ամբիոնում: 1984 թվականից ի վեր նա համակարգված ուսումնասիրել է Դոգոնի լեզուները Մալիում և մասնակցել դեպի Մալի միջազգային արշավին (1992թ.): Վ. Պլունգյանը հրատարակել է մի շարք հոդվածներ և երկու մենագրություն Դոգոնյան լեզուների վերաբերյալ (նա առաջինն էր, ով նկարագրեց այս լեզվաընտանիքի ամենամեծ լեզուներից մեկը՝ Թոմո-սոն): Բացի աֆրիկյան լեզուներից, նա հետազոտություններ է անցկացրել Կովկասի, Օվկիանիայի, Ռուսաստանի ֆինո-ուգրական լեզուների և այլ լեզուների վերաբերյալ: Նրա բազմաթիվ հրապարակումներ նվիրված են ռուսերենի քերականությանը և բառապաշարին: Քերականական տիպաբանության ոլորտում Վլադիմիր Պլունգյանը ներդրում է ունեցել աշխարհի լեզուների քերականական կարգերի դասակարգման մեջ, նկարագրել է մի քանի նոր բանավոր կարգեր, առաջարկել է եղանակային, կերպի և բացահայտ իմաստների նոր դասակարգում: Ըստ Scopus- ի՝ [4]նրա ամենաշատ հղում ստացած հոդվածներն են՝ «Modality’s semantic map» (1998 թվական, Յոհան վան դեր Ավերայի հետ համատեղ), «The place of evidentiality within the universal grammatical space» (2001 թվականTowards a typology of discontinuous past marking » (2006 թվական կրկին համահեղինակությամբ):

1990-ական թվականներից Վ. Պլունգյանն ուշադրություն է դարձրել լեզվաբանական հետազոտություններում կորպուսային մեթոդների զարգացմանը: Նա Ռուսաստանի ազգային կորպուսի և Արևելահայերենի ազգային կորպուսի ստեղծողներից է, նաև մշակել է տարբեր նախագծեր՝ Ռուսաստանում և նրա սահմաներից դուրս գտնվող այլ լեզուների կորպորուսների ստեղծման ուղղությամբ (օրինակ՝ Բեսերման Ուդմուրտ և Իդիշ):2015 թվականից ի վեր նա ժամանակակից ռուսաց լեզուների կորպուսային քերականության նախագծի ղեկավարներից է:

1980-ականներից ի վեր Վ. Պլունգյանը համալսարաններում դասավանդում է լեզվաբանական առարկաներ: Մոսկվայի պետական համալսարանի տեսական և կիրառական լեզվաբանության ամբիոնի ուսանողներին նա հիմնականում ներկայացնում է «Ընդհանուր ձևաբանություն» տեսական դասընթացը: Այս դասընթացի հիման վրա նա գրել է «Ընդհանուր ձևաբանություն. ներածություն» դասագիրքը (1-ին խմբ., 2000 թվական) որը, համաձայն Google Scholar-ի [5], իր ամենաշատ հղում ստացած գիրքն է: Այս դասընթացից բացի նա դասավանդել է այլ առարկաներ, այդ թվում՝ «Ռուսերենի ձևաբանություն», «Աշխարհի լեզուները և լեզվաբանական տարածքները», «Լեզվի տեսության ներածություն»:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.ras.ru/viewnumbereddoc.aspx?id=30ed0760-b34b-4f73-ba0a-0850c7df2b38&_Language=ru
  2. 45 expeditions of Aleksander Kibrik
  3. http://www.ras.ru/viewnumbereddoc.aspx?id=82235c73-0873-4e2e-9e06-d9e4f2a225e6&_Language=ru
  4. «Scopus preview - Scopus - Author details (Plungian, Vladimir A.)». www.scopus.com. Վերցված է 2019-03-25-ին.
  5. «Vladimir Plungian / Владимир Плунгян - Google Scholar Citations». Google Scholar. Վերցված է 2019-03-25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Profile at the Russian Academy of Sciences website
  • Profile at Academia.edu
  • Profile at the Academia Europaea website
  • Official web-page at the Institute of Linguistics of the Russian Academy of Sciences|Institute of Linguistics website
  • Official web-page at the Russian Language Institute website
  • Official web-page at the Department of theoretical and applied linguistics website