Նյարդածին անորեքսիա (լատին․՝ Anorexia nervosa), Նյարդածին անորեքսիան, հաճախ անվանվում է պարզապես անորեքսիա[1], սնման խանգարում է, որն բնութագրվում է ցածր քաշով, գիրանալու վախով և նիհար լինելու ուժեղ ցանկությամբ՝ ինչը բերում է սննդի սահմանափակման։ Անորեքսիայով հիվանդներից շատերը իրենց գեր են համարում անգամ, եթե ունեն քաշի էական պակաս[2][3]։ Հարցնելու դեպքում նրանք սովորաբար ժխտում են, որ ունեն քաշի խնդիր։ Նրանք հաճախ են կշռվում, սնվում են միայն փոքր չափաբաժիններով, որոշները ուժգին ֆիզիկական վարժություններ են կատարում, ստիպողաբար առաջացնում են փսխում կամ ընդունում լուծողականներ քաշի նվազման նպատակով։ Բարդությունների թվում կարող են լինել օստեոպորոզը, անպտղությունը, սրտի վնասումը և այլն[2]։ Կանանց մոտ հաճախ կարող է բացակայել դաշտանը[3][4]։

Պատճառը հայտնի չէ։ Կան որոշակի գենետիկական կոմպոնենտներ, ըստ որոնց միաձվանի երկվորյակները ավելի հաճախ են ախտահարվում, քան տարաձվանիները[3]։ Մշակութային գործոնները նույնպես ունեն որոշակի դերակատարում՝ հասարակությունները, որտեղ արժևորում են նիհարությունը՝ ունեն հիվանցության ավելի բարձր ցուցանիշներ[4]։ Բացի դրանից ավելի հաճախ այն տարածված է այնպիսի ոլորտներում ինչպիսիք են թեթև աթլետիկան, մոդելային աշխատանքը և պարը[4][5]։

Անորեքսիան հաճախ սկսվում է կյանքում մեծ փոփոխություններից կամ սթրեսային իրավիճակներից հետո։ Ախտորոշումը պահանջում է էական ցածր քաշ[6]։ Հիվանդության ծանրությունը որոշվում է ելնոլով մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ)։ Հիվանդության միջին ծանրություն ունեցող մեծահասակ հիվանդներները ունեն 17֊ից բարձր ՄԶԻ, չափավորը 16֊ից 17, ծանրը 15֊ից 16 և ծայրահեղ ծանրը 15֊ից պակաս։ Երեխաների դեպքում համապատասխան տարիքային սանդղակը ոչ այնքան հաճախ է օգտագործվում[6]։

Անորեքսիայի բուժումը ներառում է քաշի առողջ կերպով վերականգնում, հիմքում ընկած հոգեբանական խնդիրների բուժում, լուծելով վարքագծային խնդիրները, որոնք խթանում են հիվանդությունը[7]։ Չնայած դեղամիջոցները չեն օգնում քաշի ավելացման հարցում, դրանք կարող են վերացնել հիվանդության արդյունքում առաջացած անհանգստությունը կամ դեպրեսիան[7]։ Թերապիայի որոշակի տեսակներ նույնպես կարող են օգտակար լինել, այնպիսիք ինպիսիք են կոգնիտիվ֊վարքագծային թերապիան կամ մոտեցումը, երբ ծնողները երեխայի սնման պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա՝ հայտնի ինչպես Մոդսլիի ընտանեկան թերապիա[7][8] Երբեմն որոշ անձանց՝ քաշ հավաքելու համար պահանջվում է հոսպիտալիզացում[9], սակայն նազոգաստրալ զոնդի արդյունավետությունը ապացուցված չէ[10]։ Երբեմն մարդիկ կարող են ունենալ եզակի էպիզոդ և ապաքինվել, մինչ դեռ ուրիշները ունենում են բազում էպիզոդներ տարիներ շարունակ[9]։ Շատ բարդություններ բարելավվում կամ լուծվում են քաշի վերականգման միջոցով։

Ըստ 2015 թ․֊ի տվյալների անորեքսիան գլոբալ ախտահարել է 2.9 միլիոն մարդ[11]։ Դա կազմում է կանանց 0,9% - 4,3%֊ը և տղամարդկանց 0,2% ֊ 0,3%֊ը արևմտյան երկրներում նրանց կյանքի որոշակի շրջանում։ Տրված տարում ախտահարված են երիտասարդ կանանց մոտ 0,4%֊ը մինչ դեռ ախտահարված տղամարկանց թիվը մոտ տաս անգամ պակաս է։[12][13] մի շարք զարգացած պետությունների տվյալները հստակ պարզ չեն։[13] Հիվանդությունը հաճախ սկսվում է դեռահասային կամ երիտասարդ տարիքում[7]։ 2013֊ին համաշխարհային տվյալներով անորեքսիայից գրանցվել է 600 մահ, մինչ 1990֊ին դրանից մահացության թիվը չէր գերազանցում 400֊ը[14]։ Սնման խանգարումները նաև բարձրացնում են անձի մահացության ռիսկը մի շարք այլ պատճառներից, ներառված ինքնասպանությունը[7][12]։ Անորեքսիայով հիվանդների մոտ 5%֊ը մահանում են առաջացած բարդություններից 10 տարվա ընթացքում։

«Նյարդածին անորեքսիա» տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1873 թվականին Վիլյամ Գելի կողմից նկարագրելու համար տվյալ վիճակը[15]։

Ախտանշաններ և ախտանիշներ

Նյարդածին անորեքսիան սնման խանգարում է, նկարագրվող քաշի կորստով, որը հանգեցնում է սովամահության։ Անորեքսիայով հիվանդները կարող են նկարագրել ախտանշաններ և ախտանիշներ, որոնց տեսակը և ծանրությունը կարող են տատանվել և ներկայացվել ոչ հստակ։[16] Անորեքսիան և ասոցացված թերսնուցումը, որը ինքնապարտադրված սովահարման արդյունքն է, կարող են առաջացնել բարդություններ բոլոր օրգան համակարգերում[17]։ Հիպոկալեմիան՝ կալիումի մակարդակի անկումը արյան մեջ, նյարդածին անորեքսիայի ախտանշան է[18][19]։Կալիումի մակարդակի զգալի անկումը առաջացնում առիթմիաներ, փորկապություն, մկանների վնասում և պարալիզ[20][21]։

Ախտանիշները կարող են ներառել՝

  • Մարմնի ցածր զանգված համեմատած անձի տարիքին և հասակին
  • Ամենոռեա ՝ դաշտանի դադար, որն առաջանում է քաշի կորստի պատճառով։ Մազերը դառնում են փխրուն, իսկ մաշկը ձեռք է բերում դեղին երանգ և անառողջ տեսք։
  • Վախ քաշի նույնիսկ ամենաչնչին ավելացման նկատմաբ։ Հիվանդները ձեռնարկում են հնարավորը քաշի ավելացումից խուսափելու համար[22]։
  • Արագ և շարունակական քշի կորուստ[23]։
  • Լանուգո: մարմնի և դեմքի վրա աճող փափուկ, նուրբ մազեր[24]։
  • Տարվածություն սննդով, բաղադրատոմսերով և խոհարարությամբ։ Կարող են պատրաստել հրաշալի ճաշատեսակներ ուրիշների համար, սակայն ինքերը չուտեն կամ ուտեն շատ փոքր չափաբաժիններով։
  • Սննդի սահմանափակում, չնայած անբավարար կամ առողջ քաշին։
  • Սննդային ծեսեր, այնպիսիք ինչպիսիք են ՝ սննդի կտրատումը մանրագույն մասնիկների, հրաժարվելը սննդից ուրիշների ներկայությամբ և սննդի թաքցնելը կամ դեն նետելը։
  • Մաքրում․ կարող են օգտագործել լուծողականներ, նիհարելու համար նախատեսված հաբեր և ցանկացած այլ միջոցներ, որոնք նպաստում են սննդի հեռացմանը օրգանիզմից։ Կարող են առաջացնել ստիպողաբար փսխում, չնայած որ դա ավելի հաճախ բուլեմիայի ախտանիշն է։
  • Չափից դուրս շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը[25]


  • Ավել քաշի զգացողություն, սեփական ցածր քաշի ժխտում
  • Ցրտի նկատմամբ անհանդուրժողականություն, հաճախակի գանգատներ ցրտահարության վերաբերյալ։ Մարմնի ջերմաստիճանը կարող է ընկնել (հիպոթերմիա) թերսնուցման ժամանակ էներգիա խնայելու նպատակով։[26]
  • Միայնություն։ Կարող է խուսափել ընտանիքից և ընկերներից, դառնալ ավելի ինքնամփոփ և փակ
  • Որովայնում փքվածության զգացողություն
  • Հալիտոզ (տհաճ հոտ բերանից) առաջացած փսխումների կամ կետո֊ացիդոզի պատճառով
  • Չոր մաշկ և մազեր, ինչպես նաև մազերի նոսրացում
  • Խրոնիկական հոգնածություն[22]
  • Տրամադրության կտրուկ տատանումներ
  • Ոտքերի գունատություն, ստանում են նարջագույն երանգ
  • Ուժգին մկանային կծկումներ, ջարդվածության զգացում, ցավեր
  • Ինքն իրեն վնասելու սովորություն / ապացույցներ կամ ատելություն սեփական անձի նկատմամբ
  • Հիացմունք նիհար անձանց նկատմամբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sari Fine Shepphird (2009). 100 Questions & Answers About Anorexia Nervosa. Jones & Bartlett Learning. էջ xvi. ISBN 978-1-4496-3079-9. Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «What are Eating Disorders?». NIMH. Արխիվացված է օրիգինալից 23 May 2015-ին. Վերցված է 24 May 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 Attia E (2010). «Anorexia Nervosa: Current Status and Future Directions». Annual Review of Medicine. 61 (1): 425–35. doi:10.1146/annurev.med.050208.200745. PMID 19719398.
  4. 4,0 4,1 4,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «DSM5book» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Arcelus, J; Witcomb, GL; Mitchell, A (March 2014). «Prevalence of eating disorders amongst dancers: a systemic review and meta-analysis». European Eating Disorders Review. 22 (2): 92–101. doi:10.1002/erv.2271. PMID 24277724.
  6. 6,0 6,1 Diagnostic and statistical manual of mental disorders : DSM-5 (5 ed.). Washington: American Psychiatric Publishing. 2013. էջեր 338–345. ISBN 978-0-89042-555-8.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NIH20152» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Hay, P (July 2013). «A systematic review of evidence for psychological treatments in eating disorders: 2005–2012». The International Journal of Eating Disorders. 46 (5): 462–9. doi:10.1002/eat.22103. PMID 23658093.
  9. 9,0 9,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «DSM5» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. British Psychological Society (2004). «Eating Disorders: Core Interventions in the Treatment and Management of Anorexia Nervosa, Bulimia Nervosa and Related Eating Disorders» (PDF): 103. PMID 23346610. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «GBD2015Pre» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. 12,0 12,1 Smink, FR; van Hoeken, D; Hoek, HW (August 2012). «Epidemiology of eating disorders: incidence, prevalence and mortality rates». Current psychiatry reports. 14 (4): 406–14. doi:10.1007/s11920-012-0282-y. PMC 3409365. PMID 22644309.
  13. 13,0 13,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «DSM5book3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. GBD 2013 Mortality and Causes of Death Collaborators (17 December 2014). «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 385 (9963): 117–171. doi:10.1016/S0140-6736(14)61682-2. PMC 4340604. PMID 25530442. {{cite journal}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. Gull, WW (September 1997). «Anorexia nervosa (apepsia hysterica, anorexia hysterica). 1868». Obesity Research. 5 (5): 498–502. doi:10.1002/j.1550-8528.1997.tb00677.x. PMID 9385628.
  16. Surgenor LJ, Maguire S (2013). «Assessment of anorexia nervosa: an overview of universal issues and contextual challenges». J Eat Disord. 1 (1): 29. doi:10.1186/2050-2974-1-29. PMC 4081667. PMID 24999408.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  17. Strumia R (2009). «Skin signs in anorexia nervosa». Dermatoendocrinol. 1 (5): 268–70. doi:10.4161/derm.1.5.10193. PMC 2836432. PMID 20808514.
  18. Miller KK (2013). «Endocrine effects of anorexia nervosa». Endocrinol. Metab. Clin. North Am. 42 (3): 515–28. doi:10.1016/j.ecl.2013.05.007. PMC 3769686. PMID 24011884.
  19. Walsh JM, Wheat ME, Freund K (2000). «Detection, evaluation, and treatment of eating disorders the role of the primary care physician». J Gen Intern Med. 15 (8): 577–90. doi:10.1046/j.1525-1497.2000.02439.x. PMC 1495575. PMID 10940151.
  20. Stargrove MB, Treasure J, McKee DL (2008). Herb, Nutrient, and Drug Interactions: Clinical Implications and Therapeutic Strategies. Elsevier Health Sciences. ISBN 0-323-02964-7. Վերցված է 9 April 2015-ին.
  21. Gull, WW (September 1997). «Anorexia nervosa (apepsia hysterica, anorexia hysterica). 1868». Obesity Research. 5 (5): 498–502. doi:10.1002/j.1550-8528.1997.tb00677.x. PMID 9385628.
  22. 22,0 22,1 Nolen-Hoeksema S (2013). Abnormal Psychology. New York: McGraw Hill. էջեր 339–41. ISBN 978-0-07-803538-8.
  23. «Anorexia Nervosa». National Association of Anorexia Nervosa and Associated Disorders. Արխիվացված է օրիգինալից 13 April 2014-ին. Վերցված է 15 April 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Walsh2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. Marzola E, Nasser JA, Hashim SA, Shih PA, Kaye WH (2013). «Nutritional rehabilitation in anorexia nervosa: review of the literature and implications for treatment». BMC Psychiatry. 13 (1): 290. doi:10.1186/1471-244X-13-290. PMC 3829207. PMID 24200367.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  26. Haller E (1992). «Eating disorders. A review and update». The Western Journal of Medicine. 157 (6): 658–62. PMC 1022101. PMID 1475950.