Մարմնի զանգվածի ինդեքս (անգլ.՝ body mass index (BMI), ՄԶԻ), մեծություն, որը թույլ է տալիս գնահատել, թե որքանով է համապատասխանում մարդու զանգվածը իր հասակին և անուղղակիորեն թույլ է տալիս դատել մարդու քաշի անբավարար, նորմալ կամ ավելորդ լինելու մասին։

Մարմնի զանգվածի ինդեքս
Տեսակկլինիկական նշան և biomedical measurand type?
Ենթադասֆիզիկական մեծություն և անտրոպոմետրիկ ինդեքս
MeSHE01.370.600.115.100.125, E05.041.124.125, G07.100.100.125 և N06.850.505.200.100.175
 Body mass index Վիքիպահեստում

Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է հետևյալ բանաձևով․ ,

որտեղ

  • m — մարմնի զանգվածն է կիլոգրամներով
  • h — հասակը մետրերով,

և չափվում է կգ/մ²։

Օրինակ՝ մարդու զանգվածը = 77 կգ, հասակը = 170 սմ. Հետևաբար այս դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը հավասար է

ՄԶԻ = 77 : (1,70 × 1,70) ≈ 26,64 կգ/մ²

ՄԶԻ հաշվիչը մշակվել է 1869 թվականին բելգիացի սոցիոլոգ և վիճակագիր Ադոլֆ Քեթլեի կողմից։

ՄԶԻ ցուցանիշների մեկնաբանում

խմբագրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն մշակվել է ՄԶԻ-ի ցուցանիշների մեկնաբանման ներքոբերյալ աղյուսակը․[1]:

Մարմնի զանգվածի ինդեքս Մարդու մարմնի զանգվածի և հասակի համընկնում
16 և պակաս Մարմնի քաշի արտահայտված դեֆիցիտ
16—18,5 Անբավարար մարմնի քաշ (դեֆիցիտ)
18,5—25 նորմալ
25—30 ավելորդ մարմնի քաշ
30—35 ճարպակալում
35—40 խիստ ճարպակալում
40 և ավելի շատ խիստ ճարպակալում

Մարմնի զանգվածի ինդեքսը պետք է կիրառել զգուշությամբ, բացառապես կողմնորոշիչ գնահատման համար, օրինակ՝ հնարավոր է սխալ ցուցիչ ստանալ պրոֆեսիոնալ սպորտսմենների մարմնակազմության գնահատման դեպքում (այս դեպքում ինդեքսի բարձր ցուցիչը կարող է վկայել նրա մկանների բարձր զարգացվածության մասին)։ Այդ պատճառով ճարպակալման աստիճանը ավելի ստույգ հաշվարկելու համար այն անհրաժեշտ է համադրել նաև կենտրոնական ճարպակալման ինդեքսների հետ։

Հաշվի առնելով մարմնի զանգվածի ինդեքսի որոշման մեթոդի թերությունները՝ մշակվել է մարմնի ծավալի ինդեքսը[2][3].

Բացի այդ՝ մարմնի նորմալ զանգվածի որոշման համար կիրառելի են հետևյալ ինդեքսները՝

  1. Բրոկի ինդեքս՝ կիրառելի է 155֊170 սմ հասակի դեպքում։ Այդ դեպքում մարմնի նորմալ զանգվածը հավասար է (հասակ[սմ] – 100) ± 10%:
  2. Բրայթմանի ինդեքս՝ մարմնի նորմալ զանգված = հասակ[սմ] × 0,7 - 50կգ։
  3. Բերնգարդի ինդեքս՝ մարմնի իդեալական զանգված = հասակ[սմ] × կրծքավանդակի շրջագիծ[սմ] / 240
  4. Դավենպորտի ինդեքս՝ մարմնի զանգված[գ] / հասակ[սմ]²։ 3.0-ից բարձր ցուցանիշը վկայում է ճարպակալման մասին (Ակնհայտ է, որ սա նույն ՄԶԻ-ն է՝ բաժանված 10-ի)։
  5. Նոորդենի ինդեքս՝ մարմնի նորմալ զանգված = հասակ[սմ] × 0,42
  6. Տատոնի ինդեքս՝ մարմնի նորմալ զանգված = հասակ[սմ] - (100 + ( հասակ[սմ]- 100) / 20)

Կլինիկական պրակտիկայում մարմնի զանգվածի գնահատման համար առավել գործածվում է ՄԶԻ-ն։

Թերություններ և սահմանափակումներ

խմբագրել

Հակառակ տարածված կարծիքի՝ օրգանիզմում ճարպի քանակության ավելցուկը ոչ միշտ է ազդում ՄԶԻ-ի վրա։ Օրինակ՝ Ֆինլանդիայի բնակիչների մոտ ԱՀԿ չափանիշներով նորմալ ՄԶԻ ունեցող (<25 կգ/մ²) տղամարդկանց 20%-ից ոչ պակասը և կանանց 30 %-ից ոչ պակասը ունեն ճարպային ավելցուկ։ Այսպիսի անհամապատասխանությունը բացատրվում է մարդկանց նստակյաց կենսակերպով, որի դեպքում ՄԶԻ-ի չափանիշներով մկանների ծավալի անբավարարությունը փոխարինվում է ճարպի քանակությամբ[4][5]։ ԱՀԿ-ի կողմից առաջարկվող ՄԶԻ-ի ցուցանիշների մեկնաբանումը հաշվի չի առնում մարդու սեռը և տարիքը[1]։Տարբեր երկրների վիճակագրությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ ՄԶԻ-ն ավելի բարձր է, քան կանանց մոտ[6]։ Բացի այդ ՄԶԻ-ն ավելի բարձր է միջին տարիքի մարդկանց մոտ, քան երիտասարդների և ծերերի[6]։ Օրինակ՝ «Մարմնի զանգվածի ինդեքսը 20 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց մոտ» աղյուսակում ներկայացված է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության կողմից հավաքագրված ԱՄՆ-ում ՄԶԻ-ին առնչվող մարդաչափական տվյալների վիճակագրություն[6]։

Մարմնի զանգվածի ինդեքսը 20 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց մոտ
Մարմնի զանգվածի ինդեքս՝ ըստ ԱՄՆ-ի բնակիչների սեռի եւ տարիքի, 2007—2010:
Աղբյուր։ Antropometric Reference Data for Children and Adults: United States ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայության նախարարության կողմից[7]
Տարիք Մարմնի զանգվածի ինդեքսի պերցենտիլներ
5 % 10 % 15 % 25 % 50 % 75 % 85 % 90 % 95 %
ՄԶԻ-ն տղամարդկանց մոտ կգ/մ2
20 տարեկան մինչև 80+ (միջինացված) 20,7 22,2 23,2 24,7 27,8 31,5 33,9 35,8 39,2
20—29 տարեկան 19,4 20,7 21,4 22,9 25,6 29,9 32,3 33,8 36,5
30—39 տարեկան 21,0 22,4 23,3 24,9 28,1 32,0 34,1 36,2 40,5
40—49 տարեկան 21,2 22,9 24,0 25,4 28,2 31,7 34,4 36,1 39,6
50—59 տարեկան 21,5 22,9 23,9 25,5 28,2 32,0 34,5 37,1 39,9
60—69 տարեկան 21,3 22,7 23,8 25,3 28,8 32,5 34,7 37,0 40,0
70—79 տարեկան 21,4 22,9 23,8 25,6 28,3 31,3 33,5 35,4 37,8
80 տարեկան և բարձր 20,7 21,8 22,8 24,4 27,0 29,6 31,3 32,7 34,5
Տարիք ՄԶԻ կանանց մոտ կգ/մ2
20 տարեկան մինչև 80+ (միջինացված) 19,5 20,7 21,7 23,3 27,3 32,5 36,1 38,2 42,0
20—29 տարեկան 18,8 19,9 20,6 21,7 25,3 31,5 36,0 38,0 43,9
30—39 տարեկան 19,4 20,6 21,6 23,4 27,2 32,8 36,0 38,1 41,6
40—49 տարեկան 19,3 20,6 21,7 23,3 27,3 32,4 36,2 38,1 43,0
50—59 տարեկան 19,7 21,3 22,1 24,0 28,3 33,5 36,4 39,3 41,8
60—69 տարեկան 20,7 21,6 23,0 24,8 28,8 33,5 36,6 38,5 41,1
70—79 տարեկան 20,1 21,6 22,7 24,7 28,6 33,4 36,3 38,7 42,1
80 տարեկան և բարձր 19,3 20,7 22,0 23,1 26,3 29,7 31,6 32,5 35,2

Եթե կիրառենք ԱՀԿ-ի առաջարկած ՄԶԻ-ի ցուցիչները, ապա կստացվի, որ օրինակ Ռուսաստանում 30 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց կեսից ավելին ունեն մարմնի ավելորդ քաշ, իսկ 1/3-ը՝ ճարպակալում[8]։ ԱՀԿ-ի «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման 2013-2020 թվականների գործողությունների գլոբալ պլանի» համաձայն կազմակերպությունը նպատակ է դրել կանխարգելել դիաբետի և ճարպակալման աճը, որի համար ռիսկի գործոն են 18 տարեկանից բարձր անձանց մոտ ավելորդ քաշը և ճարպակալումը (ավելորդ քաշ, եթե ՄԶԻ ≥ 25 կգ/մ², ճարպակալում, եթե ՄԶԻ ≥ 30 կգ/մ²։ ԱՀԿ-ի հետազոտությունների համաձայն 2010 թվականին 18 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ ՄԶԻ միջինը կազմում է 25,7, իսկ 2014-ին՝ 26,1 (կանանց մոտհամապատասխանաբար 26,7 и 26,5): 2014 թվականին Կուկի կղզում, Նաուրու, Նիուե և Տոնգա պետություններում տղամարդկանց մոտ ՄԶԻ միջին ինդեքսը 30-ից բարձր է։

«Նորմա» բառը բառարաններում հաճախ մեկնաբանվում է որպես «միջին մեծություն» բայց, ինչպես երևում է վերոգրյալ վիճագրական տվյալներից, ՄԶԻ այսպես կոչված «նորմալ» ցուցիչները, ԱՀԿ-ի չափորոշիչների համաձայն, չեն համապատասխանում բնակչության շրջանում ստանդարտ նորմալ բաշխման ՄԶԻ վիճակագրական արժեքներին[6][8]։ Օրինակ՝ կինը, որ գտնվում է ՄԶԻ-ի վիճակագրական տվյալների նորմայի մեջ իր երկրում, կհամարվի ավելորդ քաշ ունեցող աշխարհի երկրների մեծ մասում[9]։

Վերջին 30 տարվա ընթացքում ՄԶԻ-ի նորմայի սահմանումը մի քանի անգամ փոփոխվել է։ Այսպես՝ 1998 թվականին ԱՄՆ-ում ՄԶԻ-ի նորման համարվում էր մինչև 27,8 կգ/մ², բայց 1998 թվականին ստանդարտները փոխվել են և բժիշկները առաջարկել են մինչև 25 կգ/մ²[10]։ Ստանդարտների այս փոփոխության արդյունքում մոտավորապես 29 միլիոն ամերիկացիներ սկսեցին համարվել ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցողներ[10]։ Հոնկոնգում ճարպակալումը սկսվում է 25-ից հետո, իսկ Ճապոնիայում 25-ից։

Հարաբերակցությունը ՄԶԻ-ի և հիվանդությունների միջև

խմբագրել

ՄԶԻ-ը բարձրացումը փոխկապակցված է չարորակ ուռուցքների առաջացման հետ[11], մասնավորապես կերակրափողի ադենոկարցինոմայի, և հավանաբար ադենոկարցինոմայի հետ[12]. Ինչպես նաև հայտնի է դրական ազդեցությունը ՄԶԻ-ի և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության միջև[13]։

Որոշ ուսումնասիրությունների համաձայն կյանքի միջին տևողություն ունեցող տղամարդկանց ՄԶԻ-ն 25-27 է[14]։ Գոյություն ունի նաև «ճապակալման պարադոքս», երբ շատ գեր մարդիկ, որոնք ունեն բարձր ՄԶԻ, երկար են ապրում և հազվադեպ են հիվանդանում։ Վերջին տասնամյակի հետազոտությունները ցույց են տվել, որ ՄԶԻ-ի և կյանքի տևողության կապը J-աձև է առավելագույնը 25-27 ցուցանիշներում, ապա հասնում է նվազագույնի 33կգ/մ² համար և նորից սկսում է աճել 40կգ/մ² դեպքում։ Հետագա հետազոտությունները հաստատել են, որ ճարպակալումը ինքնին լավագույն ապրելակերպի ցուցանիշ չէ, այն առավելապես կապված է այլ գործոնների առկայությունից կամ բացակայությանից, օրինակ՝ գենետիկ առանձնահատկություններից և ճարպային հյուսվածքի տեսակից (սպիտակ, թուխ, բեժ), մետաբոլիկ համախտանիշի առկայությունից կամ բացակայությունից։ Մետաբոլիկ համախտանիշը, որն անվանում են նաև «մահացու քառակուսի», որովայնի շրջանում վիսցերալ ճարպի ծավալի ավելացումն է։ Մարմնի ծավալի ինդեքսը ՄԶԻ համեմատությամբ ցույց է տալիս վիսցերալ ճարպի բաժինը, այն սկսվում է մարմնի մակերեսի 3D սկանավորումից և հաշվարկվում է ինչպես որովայնի ծավալի և ամբողջ մարմնի հարաբերակցություն։

ՄԶԻ և զորակոչ

խմբագրել

Ռուսաստանում զորակոչի ժամանակ, եթե երիտասարդի ՄԶԻ-ը բարձր կամ ցածր է հաստատված նորմայից, ապա նրա զինվորագրումը հետաձգվում է 6 ամսով, որի ընթացքում նա պարտավոր է անցնել հետազոտություններ, որտեղ հսկվում է նրա առողջությունն ու մարմնի զանգվածը։ Եթե չեն հայտնաբերվում լուրջ հիվանդություններ և առողջության շեղումներ, ապա երիտասարդը զորակոչվում է բանակ։ Չինաստանի Հանրապետությունում երիտասարդը ազատվում է ծառայությունից, անկախ նրանից դա ճարպակալում է թե մկանային զանգված, որը մի անգամ ևս ցույց է տալիս ՄԶԻ-ի թերությունները,որի մասին ասված է վերևում[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 WHO :: Global Database on Body Mass Index
  2. «Official launch of BVI» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. «Body Volume Index» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/24229475/
  5. https://www.cambridge.org/core/journals/british-journal-of-nutrition/article/dietary-and-lifestyle-characteristics-associated-with-normalweight-obesity-the-national-finrisk-2007-study/9AD0CE181F3D977F53312B722BD5ACCD
  6. 6,0 6,1 6,2 6,3 «An%ropometric Reference Data for Children and Adults: United States» (PDF). CDC DHHS. 2012.
  7. «Antropometric Reference Data for Children and Adults: United States» (PDF). CDC DHHS. 2012.
  8. 8,0 8,1 «Ճարպակալումը Ռուսաստանում․ վիճակագրական տվյալներ».
  9. «Where are you on the global fat scale?». BBC. 2012 թ․ հուլիսի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 «Who's fat? New definition adopted». CNN. 1998 թ․ հունիսի 17. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  11. Renehan A. G. et al. Body-mass index and incidence of cancer: a systematic review and meta-analysis of prospective observational studies //The Lancet. — 2008. — Т. 371. — №. 9612. — С. 569—578.
  12. Kubo A., Corley D. A. Body mass index and adenocarcinomas of the esophagus or gastric cardia: a systematic review and meta-analysis //Cancer Epidemiology Biomarkers & Prevention. — 2006. — Т. 15. — №. 5. — С. 872—878.
  13. Corley D. A., Kubo A. Body mass index and gastroesophageal reflux disease: a systematic review and meta-analysis //The American journal of gastroenterology. — 2006. — Т. 101. — №. 11. — С. 2619—2628.
  14. «MIGnews Реактивные Новости — Здоровье — Толстяки живут дольше». mignews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
  15. «Индекс массы тела, или как косят от армии на Тайване». Matovsky.com (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել