Հարավաֆրիկյան Հանրապետություն, տնտեսապես Աֆրիկայի ամենազարգացած պետությունը։ Միևնույն ժամանակ ժամանակակից Հարավաֆրիկյան Հանրապետության բոլոր ոլորտների վրա մեծ հետք է թողել ապարտհեյդը։ Դեռևս բնակչության 50%, հիմնականում սևամորթները ապրում են աղքատության մեջ։ Բարձր է գործազրկության մակարդակը, ինչի հետևանքով շատ են նաև հանցագործությունները։

Արդյունաբերություն խմբագրել

 
Электромобиль Optimal Energy Joule
 
Грузовик Samil 100
 
Автоцистерна Samil MPV
 
Транспортник Samil Safari

Հանքարդյունաբերություն խմբագրել

Հարավաֆրիկյան Հանրապետության արդյունաբերության հիմանական ճյուղը հանդիսացել է հանքարդյունաբերությունը։ Արդյունահանվել է ավելի քան 40 տեսակի օգտակար հանածոներ՝ պղինձ, ոսկի, ածուխ, մանգան, երկաթի հանքաքարեր և այլն, բացառություն են կազմել նավթը, գազը և բոքսիտները։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը զբաղեցրել է առաջին տեղը ոսկու արդյունահանմամբ։ Սակայն ոսկու արդյունահանումը տարեցտարի նվազել է։ Օրինակ 2001 թվականին արդյունահանել են 500 տոննա, իսկ 2004 թվականին` 346 տոննա։ Ռեկորդը գրանցվել է 1970 թվականին, երբ արդյունահանվել է շուրջ 1000 տոննա ոսկի։

Այլ ոլորտներում խմբագրել

Բացի հանքարդյունաբերությունը, որպես արտահանման կարևորագույն ճյուղ և հիմանական եկամտի աղբյուր հանդիսացել է նաև սև մետալուրգիան, որը հիմնվել է տեղական հումքի վրա։ Զարգացել է նաև մետաղամշակումը, մեքենաշինությունը (արդյունաբերական սարքավորումներ, հանքարդյունաբերական սարքավորումներ, փոքր քանակությամբ դարբնագործական մամլիչների, մետաղահատ հաստոցների արտադրություն), քիմիական արդյունաբերությունը (նավթաքիմիական, թթուների, աղերի, ալկալիների, կալցինացված և կաուստիկ սոդայի, հանքային պարարտանյութերի արտադրություն), թեթև արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան, փայտամշակումը, շինանյութի արտադրությունը, սննդի արդյունաբերությունը:

Մեքենաշինություն խմբագրել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում դեռևս 20-րդ դարի կեսերին ավտոմոբիլային արդյունաբերությունը սկսել է զարգանալ և ուժեղ դիրքեր ձեռք բերել։ Ապարտհեիդի ռեժիմի փլուզումից հետո տեղական շուկան աճել է բնիկ աֆրիկյան բնակչության եկամուտների աճի հաշվին, և 21-րդ դարում մեքենաների արտադրությունն ավելի քան կրկնապատկվել է, 2015 թվականին հասնելով երկու երրորդ միլիոնի[1]։ Ավտոմեքենաների տարեկան արտադրությամբ երկիրը զբաղեցնում է 22-րդ տեղն աշխարհում և առաջինն` Աֆրիկայում[2]։ Ավտոարդյունաբերությունն ունի 36 հազար աշխատատեղ, տալիս է ՀՆԱ-ի 7,5 տոկոսը և երկրի արտահանման 10 տոկոսը։ 2013 թվականին APDP ավտոարտադրության ազգային ծրագիրը նախատեսել է մինչև 2020 թվականը տարեկան 1,2 մլն ավտոմեքենայի արտադրություն: Արտադրության մոտ մեկ երրորդը արտահանվել է, այդ թվում՝ ավելի քան կեսը զարգացած երկրներ (Ճապոնիա, Ավստրալիա, Եվրոպա, ԱՄՆ)։ Նաև արտադրվել և արտահանվել են բազմաթիվ ավտոմոբիլային բաղադրիչների։

Ավտոմեքենաներ խմբագրել
Սպորտային ավտոմեքենաներ խմբագրել

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսություն Հարավաֆրիկյան Հանրապետությունում զարգացել է բարձր ինտենսիվ։ Մշակվել են հացահատիկ, շաքարեղեգ, ցիտրուսային մրգեր, բամբակ, եգիպտացորեն և այլ մերձարևադարձային մշակաբույսեր: Գյուղատնտեսական արտադրանքի մասնաբաժինը արտահանմամբ 2001 թվականին կազմել է 10,6 տոկոս (2004-ին՝ 12,2 տոկոս): Շաքարեղեգի աճեցմամբ աշխարհում Հարավաֆրիկյան Հանրապետությունը 17-րդ տեղում է (2011 թվականին` 16,8 մլն տոննա), արևածաղկի մշակմամբ 8-րդ տեղում (2002 թվականին` 873,5 հազար տոննա), եգիպտացորենի մշակմամբ 7-րդ տեղում (2009 թվականին` 12,567 մլն տոննա): 2002 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 13,7 մլն գլուխ (19-րդ տեղ), ոչխարների գլխաքանակը՝ 29,1 մլն գլուխ (8-րդ տեղ):

Էներգետիկա խմբագրել

2000 թվականին երկրում էլեկտրաէներգիայի 93 %-ը արտադրվել է քարածով աշխատող ջերմաէլեկտրակայաններում, 2015 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 80 %` արևայինի և հողմաէներգետիկայի ակտիվ զարգացման հաշվին: Գործել են ՀԷԿ-եր Օրանժ գետի վրա, Հիդրոակկումուլացնող էլեկտրակայանների մի շարք, ինչպես նաև Աֆրիկայում Քեյփթաունի մոտակայքում գտնվող միակ ատոմային էլեկտրակայանը: 2016 թվականի մարտին երկրի բոլոր էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմել է մոտ 50 ԳՎտ, ինչը Աֆրիկայում խոշորագույն ցուցանիշ է: Էներգիայի արտադրությունը կազմել է 239 մլրդ կիլովատտ-ժամ(2012 թվականին)[3]։

Տրանսպորտ խմբագրել

Մակրոէկոնոմիկա խմբագրել

80-ականների սկզբին ասպարտհեյդի օրոք տնտեսությունը սկսել է անկում ապրել։ Չնայած երկրի հարստությանը, գնաճը կազմել է մոտ 15 %։ Գնաճի գագաթնակետը եղեղ է 1986 թվականին` 18,8 %։

Տարեթիվ ՀՆԱ (մլրդ դոլար) Գնաճը (տոկոս)
1980 80,547 14,2
1985 57,273 16,2
1990 111,998 14,3
1995 151,117 8,7
2000 132,964 5,4
2006 254,795 4,5
2015 317,3 4,8

Բնակչության եկամուտներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.oica.net/wp-content/uploads//Total-2015-Q4-March-16.xls
  2. Overview | OICA
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «CIA World Factbook: South Africa» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ խմբագրել