Մասնակից:Սվետլանա1/Ավազարկղ49
Աչքի կաթիլներ, հեղուկ կաթիլներ են, որոնք կաթեցվոում են անմիջապես աչքի մակերեսին, սովորաբար փոքր քանակությամբ, օրինակ՝ մեկ կաթիլ կամ մի քանի կաթիլ: Աչքի կաթիլները սովորաբար պարունակում են ֆիզիոլոգիական լուծույթ, որպեսզի համապատասխանեն աչքի լորձաթաղանթի մակերեսին: Միայն ֆիզիոլոգիական լուծույթ և երբեմն քսանյութ պարունակող կաթիլները հաճախ օգտագործվում են որպես արհեստական արցունքներ չոր աչքերի կամ աչքերի գրգռվածության բուժման համար, ինչպիսիք են քորը կամ կարմրությունը: Աչքի կաթիլները կարող են նաև պարունակել մեկ կամ մի քանի դեղամիջոց աչքի տարբեր հիվանդությունների բուժման համար: Կախված թե ինչ է անհրաժեշտ բուժել՝ դրանք կարող են պարունակել ստերոիդներ, հակահիստամիններ, սիմպաթոմիմետիկներ, բետա ադրենապաշարիչներ, պարասիմպաթոմիմետիկներ, պարասիմպաթոլիտիկներ, պրոստագլանդիններ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ), հակաբիոտիկներ, հակասնկային կամ տեղային հակաբորբոքային միջոցներ :
Աչքի կաթիլների կողմնակի ազդեցությունների ավելի քիչ վտանգ ունեն, քան օրալ դեղամիջոցները, և նման ռիսկը կարող է նվազագույնի հասցվել՝ փակելով արցունքաբեր կետը (այսինքն՝ սեղմելով աչքի ներքին անկյունը) կաթիլներ ներարկելուց հետո կարճ ժամանակ անց:
Նախքան միանգամյա օգտագործման նախապես լիցքավորված ստերիլ պլաստիկ ապլիկատորների մշակումը, աչքի կաթիլները կիրառվում էին կաթեցուցիչով:
Պահպանման ժամկետը
խմբագրելՉնայած աչքի կաթիլների սրվակների մեծ մասը պարունակում է կոնսերվանտներ, որոնք արգելակում են աղտոտումը բացվելուց հետո, դրանք չեն կանխի աղտոտումը երկար ժամանակով: Ակնաբույժները խորհուրդ են տալիս սրվակները բացելուց հետո պահել երեք ամսից ոչ ավելի[1]։ Աչքի կաթիլները, որոնք չեն պարունակում կոնսերվանտներ, սովորաբար փաթեթավորվում են մեկանգամյա օգտագործման սրվակներում: Չնայած կաթեցուցիչները կարող են մեծացնել կաթիլների քանակը, մարդու աչքը կարող է ընդունել ընդամենը 25 միկրոլիտր[2]:
Տեսակներ և օգտագործում
խմբագրելԱչքի կաթիլների տարբեր դեղաբանական դասեր հիվանդները կարող են ճանաչել իրենց տարբեր գույների տարրաներով: Օրինակ, բիբը լայնացնող կաթիլների տարրաները տարբեր գույնի են, քան հակաալերգիկ կաթիլները:
Չոր աչքեր
խմբագրելՉոր աչքերի համար նախատեսված աչքի կաթիլներում երբեմն դեղամիջոցներ չկան և միայն արցունքաբեր լուծույթներ են: Գոյություն ունի արհեստական արցունքի աչքի կաթիլների լայն տեսականի, որոնք ապահովում են բուժման տարբեր ռազմավարություններ: Դրանք կարող են պարունակել բիկարբոնատային իոններ, հիպոտոնիկ լուծույթներ, բարձր մածուցիկությամբ գելեր և քսուքներ և չպահպանված տեսակներ: Նրանք բոլորն էլ տարբեր կերպ են գործում, և, հետևաբար, հնարավոր է, որ մարդը ստիպված լինի փորձել տարբեր արհեստական արցունքներ, որպեսզի գտնի այն, որն ամենալավն է աշխատում[3]:
Ստերոիդ և հակաբիոտիկ աչքի կաթիլներ
խմբագրելՍտերոիդ և հակաբիոտիկ աչքի կաթիլները օգտագործվում են աչքի վարակների բուժման համար: Նրանք ունեն նաև կանխարգելիչ հատկություն և օգտագործվում են աչքի վիրահատություններից հետո վարակները կանխելու համար։ Դրանք պետք է օգտագործվեն սահմանված ամբողջ ժամանակի ընթացքում՝ առանց ընդհատումների: Դեղորայքի օգտագործումը դադարեցնելու դեպքում վարակը կարող է կրկնվել[4]:
Կոնյուկտիվիտ
խմբագրելՀակաբիոտիկ աչքի կաթիլները նշանակվում են, երբ վարակիչ կոնյուկտիվիտը պայմանավորված է բակտերիայով, բայց ոչ այն դեպքում, երբ այն առաջացել է վիրուսով: Ալերգիկ կոնյուկտիվիտի դեպքում արհեստական արցունքները կարող են օգնել նոսրացնել աչքի լորձաթաղանթում առկա գրգռիչ ալերգենները[5]:
Ալերգիաներ
խմբագրելՈրոշ աչքի կաթիլներ կարող են պարունակել հիստամինի անտագոնիստներ կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք ճնշում են բջիջների արձագանքը ալերգեններին, ներառյալ (բայց չսահմանափակվելով) աերոզոլացված փոշու մասնիկներով:
Գլաուկոմա
խմբագրելԱչքի կաթիլները, որոնք օգտագործվում են գլաուկոմայի բուժման համար, օգնում են ակնահեղուկը ավելի լավ արտահոսի և նվազեցնել աչքի կողմից արտադրվող հեղուկի քանակը, ինչը նվազեցնում է աչքի ճնշումը: Դրանք դասակարգվում են ըստ իրենց ակտիվ բաղադրիչի և ներառում են՝ պրոստագլանդինային անալոգներ, բետա ադրենապաշարիչներ, ալֆա ագոնիստներ և կարբոն անհիդրազի ինհիբիտորներ : Գոյություն ունեն նաև համակցված դեղամիջոցներ այն հիվանդների համար, որոնց բուժումը պահանջում են մեկից ավելի դեղամիջոցներ[6]:
Բբալայնիչ աչքի կաթիլներ
խմբագրելՍրանք թույլ են տալիս աչքի բիբը առավելագույնս լայնացնել, որպեսզի ակնաբույժը լավագույն տեսարանն ունենա ակնագնդի ներսում՝ ծիածանաթաղանթի հետևում: Այնուհետև արևոտ եղանակին նրանք կարող են առաջացնել մշուշոտ տեսողություն և լուսավախություն, քանի դեռ միդրիատիկ ազդեցությունը չի վերացել:
Որոշ երկրներում, ներառյալ Ռուսաստանում և Իտալիայում, Տրոպիկամիդը` բբալայնիչ աչքի կաթիլը, որոշ չափով օգտագործվում է որպես էժան հանգստի դեղամիջոց[7]: Ինչպես մյուս հակախոլիներգիկ դեղամիջոցները, երբ ընդունվում է ռեկրեացիոն եղանակով, տրոպիկամիդը գործում է որպես հանգստացնող միջոց: Երբ ներերակային է ներարկվում, ինչպես հաճախ է պատահում, տրոպիկամիդը կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են խոսքի խանգարումը, ուշագնացությունը, անտարբերությունը, հալյուցինացիաները, երիկամների ցավը, դիսֆորիան, հիպերթերմիան, ինքնասպանության միտումը, ցնցումները, հոգեկան գրգռվածությունը, տախիկարդիան և գլխացավը[7]:
Ներարկվող դեղամիջոց
խմբագրելՆերարկիչով մշակված (օրինակ՝ Wallace Cameron Ultra Saline Minipod) տարածվում են ասեղափոխանակման ժամանակակից ծրագրերում, քանի որ դրանք կարող են արդյունավետ օգտագործվել կա՜մ ներարկման, կա՜մ ակնաբուժական (եթե դեղը փոքր չափաբաժիններով ուժեղ է) ներարկային օգտագործման եղանակով, որը համեմատվում է ներերակային օգտագործման հետ։ Ցուցադրմամբ, պլազմայից լատանոպրոստ թթվի արտազատումը արագ է (կես կյանքը 17 րոպե) կամ ակնաբուժական կամ ներերակային ներարկումից հետո[8]:
Կողմնակի ազդեցություններ
խմբագրելՍտերոիդային և հակաբիոտիկային աչքի կաթիլները կարող են առաջացնել այրոց մեկ կամ երկու րոպե, երբ առաջին անգամ օգտագործվել են, և եթե այրոցը շարունակվում է, պետք է դիմել բժշկի: Նաև պետք է բժշկին տեղեկացնել, եթե տեսողության փոփոխություններ են տեղի ունենում, կամ եթե նրանք զգում են մշտական կոկորդի ցավ, ջերմություն, արյունահոսություն կամ կապտուկ՝ քլորամֆենիկոլով կաթիլներ օգտագործելիս: Նաև պետք է տեղյակ լինել ալերգիկ ռեակցիայի ախտանիշների մասին, ինչպիսիք են՝ ցան, քոր, այտուց, գլխապտույտ և շնչառության խանգարում[9]: Ստերոիդների երկարատև օգտագործումը կարող է առաջացնել բազմաթիվ անբարենպաստ հետևանքներ, այդ թվում՝ ստերոիդներով պայմանավորված գլաուկոմա և կատարակտ [10]:
Պրոստագլանդինի անալոգները կարող են առաջացնել ծիածանաթաղանթի գույնի և կոպերի մաշկի փոփոխություններ, թարթիչների աճի խանգարում, այրոց, մշուշոտ տեսողություն, աչքերի կարմրություն և քոր: Բետա-բլոկլերների կողմնակի ազդեցությունները ներառում են արյան ցածր ճնշում, անոթազարկի նվազում, հոգնածություն, շնչառության պակաս, իսկ հազվադեպ դեպքերում՝ նվազած լիբիդոն և դեպրեսիան: Ալֆա ագոնիստները կարող են առաջացնել այրոց, հոգնածություն, գլխացավ, քնկոտություն, բերանի և քթի լորձաթաղանթի չորություն, ինչպես նաև ալերգիկ ռեակցիայի ավելի մեծ հավանականություն ունեն: Ածխածնի անհիդրազի ինհիբիտորները կարող են առաջացնել ցավ, այրում և աչքի անհանգստություն[11]:
Քսայուղային աչքի կաթիլները կարող են առաջացնել որոշ կողմնակի բարդություններ, և եթե աչքի ցավ կամ տեսողության փոփոխություն տեղի ունենա, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Ավելին, երբ կարմրությունը առաջանում է, բայց տևում է ավելի քան 3 օր, պետք է անհապաղ դիմել բժշկի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Shelf-life of Eye Drops». American Academy of Ophthalmology. 10 March 2014. Վերցված է 31 October 2016-ին.
- ↑ Allen, Marshall (18 October 2017). «Drug Companies Make Eyedrops Too Big, And You Pay For The Waste». NPR. Վերցված է 20 October 2017-ին.
- ↑ Jayden, Wills (1 July 2010). «New breakthrough product to help put eye drops in». www.eyedrophelper.com. Արխիվացված է օրիգինալից 22 June 2021-ին. Վերցված է 31 October 2016-ին.
- ↑ «Generic Name: Steroid and Antibiotic Eye Drops». Վերցված է 2010-05-03-ին.
- ↑ «Pink Eye (Conjunctivitis) Treatments». Վերցված է 2010-05-03-ին.
- ↑ «Glaucoma Medications and Their Side Effects». Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2010-05-03-ին.
- ↑ 7,0 7,1 Bersani, Francesco Saverio; Corazza, Ornella; Simonato, Pierluigi; Mylokosta, Anna; Levari, Ermelinda; Lovaste, Raffaele; Schifano, Fabrizio (September 2013). «Drops of madness? Recreational misuse of tropicamide collyrium; early warning alerts from Russia and Italy». General Hospital Psychiatry. 35 (5): 571–573. doi:10.1016/j.genhosppsych.2013.04.013. ISSN 1873-7714. PMID 23706777.
- ↑ «Latanoprost Drug Information, Professional». Drugs.com. Վերցված է 18 September 2014-ին.
- ↑ «Generic Name: Steroid and Antibiotic Eye Drops». Վերցված է 2010-05-03-ին.
- ↑ Feroze, Kaberi B.; Khazaeni, Leila (2021). «Steroid Induced Glaucoma». StatPearls. StatPearls Publishing.
- ↑ «Side Effects». Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2010-05-03-ին.