Միդրիազ (լատ․՝ mydriasis) բբի լայնացում։ Միդրիազի առաջացման պատճառները կարող են լինել ինչպես ֆիզիոլոգիական այնպես էլ պաթոլոգիկ։ Նորմայում մարդու բիբը երկկողմանի է և համաչափ[1]։ Ֆիզիոլոգիական միդրիազ առաջանում է թույլ լուսավորվածության դեպքում։ Նման միդրիազ դիտվում է նաև, որոշակի ֆարմակոլոգիական խմբերին պատկանող դեղերի օգտագործման դեպքում[2]։ Օրինակ այդպիսի էֆեկտ առաջացնում են Ատրոպինը և Ցիկլոպենտոլատը (Ցիկլոմեդ):Բարբիտուրատներով թունավորման սուր փուլի 3-րդ մակարդակում դիտվում է միդրիազ։

Միդրիազ

Տարբերակելու համար ֆիզիոլոգիական միդրիազը պաթոլոգիկ միդրիազից՝ ստուգում են բբի ռեակցիան լույսի ազդեցության տակ։ Ֆիզիոլոգիականի դեպքում տեղի է ունենում բբի նեղացում իսկ պաթոլոգիկի պարագայում բիբը պահպանվում է լայնացած վիճակում կամ աննշան է փոփոխվում։ Այսպիսի անհամաչափությունը կարող է խոսել լուրջ գանգուղեղային տրավմայի մասին։

Տեսակներ խմբագրել

Դեղորայքային միդրիազ (լատ.՝ mydriasis medicamentosa)՝ դեղերի օգտագործման հետևանքով առաջացող միդրիազի տեսակ, որի դեպքում կամ լայնանում է բիբը, կամ պարալիզվում է տեսողական մկանը։ Դեղորայքային միդրիազը կարող ենք տեսնել մասնագետների մոտ հետազոտության ժամանակ, քանի որ նրանք կիրառում են միդրիազ առաջացնող աչքի կաթիլներ։

Պարալիտիկ միդրիազ (լատ՝. mydriasis paralytica)՝ տեսակ, որն առաջանում է ակնաշարժ նյարդի վնասման հետևանքով։ Տեղի է ունենում տեսողական նյարդի պարալիչ։

Սպաստիկ միդրիազ (լատ.՝ mydriasis spastica)՝ Բբի սպաստիկ լայնացում, որն առաւջանոմ ի հաշիվ պարանոցի սիմպաթիկ նյարդի գրգռման կամ ադրեներգիկ համակարգին պատկանող դեղի կիրառման դեպքում

Տրավմատիկ միդրիազ (լատ.՝ mydriasis traumatica)՝ Աչքի կոնտուզիայի հետևանքով առաջացող միդրիազ։

Ֆիզիոլոգիական գործընթաց խմբագրել

Բբի լայնացումը բերում է աչքի տեսողական մկանի թուլացման, որն էլ իր հերթին հանգեցնում է աչքի դեֆոկուսացման և վատանում է տեսողությունը վնասված հյուսվածքում։ Աչքում օտար մարմնի առկայության զգացումը, մշուշոտ տեսողությունը, <<մառախուղ>>-ը վկայում են միդրիազի առաջացման մասին։

Առաջացման պատճառները խմբագրել

Միդրազ կարող է առաջանալ հոգեմետ դեղերի կիրառման, կոմայի, անքնության, մակերևույթային ակտիվ նյութերի կիրառման, գանգուղեղային տրավմայի, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների դեպքում։

Բուժում խմբագրել

Բուժման համար կիրառվում են Mխոլինոմիմետիկներից՝ Պիլոկարպինի հիդրոքլորիդը, Կարբախոլինը, Ացետիլխոլինը, Ացեկլիդինը, Ցիտիտոնը, Լոբելինի հիդրոքլորիդը։ Կիրառվում են նաև Ալֆա ադրենապաշարիչներից՝ Ֆենտոլամինը, Պրազոսինը և Տրոպաֆենը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mydriasis in Farlex medical dictionary. In turn citing:
    • The American Heritage Medical Dictionary (2007)
    • Mosby's Dental Dictionary, 2nd edition.
  2. Mydriasis in Farlex medical dictionary. In turn citing: Mosby's Medical Dictionary, 8th edition.