Հակոբյան Եվա/Ավազարկղ3

Բարբարա Նեսիմ, , ամերիկացի արտիստ, ծաղկող, ուսուցիչ։

Վաղ կյանք խմբագրել

Բարբարա Նեսիմը ծնվել է 1939 թվականին՝ Նյու Յորքում[1]։ Արվեստով տարված՝ երիտասարդ տարիներից նա սովորել է Նյու Յորքի Պրատտի ինստիտուտում 1956-1960 թվականներին։ Ինչպես և իր ժամանակակից Ջեքի Մորգանը, Բարբարան, Պրատտն ավարտելուց հետո, որոշ ժամանակ աշխատել է տեքստիլ դիզայնի ոլորտում, իսկ հետո որոշել է իր ջանքերը ներդնել պատկերազարդ աշխատանքներում։ 1960 թվականին՝ ծաղկողների հասարակության 2-րդ ամենամյա մրցույթի ժամանակ Բարբարան արժանացել է «հատուկ հիշատակման»՝ իր նորարարական շարքի համար։ Շարքը կոչվում էր «Մարդ և մեքենա»։ Վերջինս նաև Communication Arts ամսագրի 2-րդ համարի շապիկն էր։ Բարբարան սկսել է հանձնաժողովներում ժյուրիի հրավերներ ստանալ այնպիսի ամսագրերից, ինչպիսիք են Harper's Bazaar-ը և Esquire-ը՝ այս ամբողջ ընթացքում շարունակելով աշխատել որպես ստուդիական նկարիչ, շարունակելով ստեղծել գլուխգործոցներ՝ իր իսկ համար։ Մանուկ հասակում Նեսիմը երազում էր նկարիչ դառնալ, և միայն այն բանից հետո, երբ ընկերացավ Ռոբերտ Ուիվերի հետ և խրախուսվեց 1960 թվականին Նյու Յորքի illustrators ընկերության ցուցահանդեսին մասնակցելու համար, նա դարձավ պրոֆեսիոնալ նկարիչ[1]։

Գործունեություն խմբագրել

Նեսիմը այն շատ քիչ թվով պրոֆեսիոնալ ծաղկող կանանցից էր, որը 1960-ական թվականներին աշխատել է Միացյալ Նահանգներում լրիվ դրույքով[2], մյուսները, այդ թվում նաև Ջեքի Մորգանը, որը 1967 թվականին սկսել է իր կարիերան՝ որպես ծաղկող, և Լորեն Ֆոքսը, որը նկարազարդումներ է ստեղծել 1950-ական թվականներին, աշխատել են Շառլ Ի․ Քուփերի անվան արվեստի ստուդիայում։ Այնուամենայնիվ, Բարբարան կարողացել է գտնել իր տեղը՝ աշխատանքային ոլորտում՝ մի շարք խոշոր օրացույցներում և ամսագրերում, ինչպիսիք են Rolling Stone, Time, Ms, New York Magazine, The Boston Globe, Show և Audience հանդես գալով[1]։ 1980 թվականին Բարբարա Նեսիմը ստեղծել է սեփական գրաֆիկական դիզայնի ընկերությունը՝ մի խումբ գործընկեր-նկարազարդողների հետ կորպորատիվ նախագծերի վրա աշխատելու համար[3]։

Նեսիմը թանաքով և ջրաներկով բազմաթիվ գործեր է ստեղծել, հետագայում համակարգչային գրաֆիկա է օգտագործել, և 1980 թվականից թվային արվեստ է դասավանդել: Նեսիմը դասավանդել է Մանհեթենի գեղարվեստի դպրոցում, նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտում և Պրատտի ինստիտուտում՝ բոլորը Նյու Յորքում:

Նրա աշխատանքները ցուցադրվել են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Բազելի գեղարվեստի թանգարանում և Լուվրում: Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Շվեդիայում, Սմիթսոնյան ինստիտուտում՝ Վաշինգտոնում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում և Հունգարիայի ազգային պատկերասրահում՝ Բուդապեշտում, պահվել են Նեսիմի աշխատանքները՝ որպես մշտական հավաքածուներ:

Թվային արվեստի պիոներ խմբագրել

Բարբարա Նեսիմը առաջին նկարիչներից մեկն էր, որը լրջորեն զբաղվում էր թվային արվեստով և նկարազարդմամբ: 1980 թվականին նրան հրավիրել են մասնակցելու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի լեզվի սեմինարին (VLW), որը նախատեսված է եղել գրաֆիկների առաջավոր հետազոտությունների համար փորձարկումներ անցկացնելու համար։ Նեսիմը ի վիճակի չի եղել ներկա գտնվել VLW-ին, սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցների հետ նրա զրույցները համակարգչային արվեստի հնարավորությունների մասին նրան հետաքրքրել են[4]։ Արդյունքում նա համակարգիչ էր փնտրում՝ Նյու Յորքում իր տան մոտ աշխատելու համար։ Նեսիմը հովանավոր է գտել Time Incorporated Time Video Information Services (TVI) ընկերությունում։ Թայմն ուներ համակարգիչներ, և հրավիրեց Նեսիմին դառնալ նկարիչ՝ իրենց ընկերությունում։ Նրան «թույլ են տվել աշխատել համակարգչով երեկոյան 5-ից մինչև առավոտյան 9-ը։ Նեսիմն աշխատել է այս ընկերությունում մինչեւ 1983 թվականը»[5]։ Ինքնուսուցման մեթոդով առաջնորդվելով, օգտագործելով ուղեցույցներ՝ բարդ ծրագրերն իրականացնելիս կողմնորոշվելու համար, Նեսիմը դարձել է պրոֆեսիոնալ՝ թվային արվեստի տարրեր կերտելու, ուսուցանելու, ծաղկելու գործում։ Այդ ժամանակից ի վեր Նեսիմը համակարգիչ է օգտագործել իր աշխատանքում՝ որպես նկարիչ, ծաղկող, ուսուցիչ և նորարար: Թվային տեխնոլոգիաները Նեսիմի առաջ բացել են նոր ուղիներ[5]։ 1991 թվականին Նյու Յորքի Rempire պատկերասրահում տեղի է ունեցել Բարբարա Նեսիմի ցուցահանդեսը։ 2009 թվականին Նեսիմը գործարկել է «Գերժամանակակից հայացք նորաձևության՝ կանանց վրա գործադրված ազդեցության վրա» մոդելային նախագիծը, որն արտահայտված է ալյումինե վահանակների վրա թվային տեսքով տպագրված լայնածավալ կոլաժների շարքում[6]։

2013 թվականի սկզբին Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում տեղի է ունեցել «Արվեստոտ կյանք» խորագրով ցուցահանդեսը[2]։ Ցուցահանդեսը ներառել է Նեսիմի՝ 1960-2000 թվականների աշխատանքները։ Ցուցահանդեսը ներառում էր նաև հարցազրույց՝ նկարչի հետ[7]։ Ներկայացված հարյուր աշխատանքներից բոլորը դարձել են V & A-ի մշտական հավաքածուի մի մասը[8]։ Նույն անունով գիրքը, որը հրապարակվել է Աբրամսի կողմից, լույս է տեսել 2013 թվականի փետրվարին[9]։ Նեսիմի աշխատանքները մեծ արձագանք են ստացել աշխարհում և այժմ հասանելի են նաև ինտերնետում[10]։

Հրապարակումներ խմբագրել

Նեսիմի աշխատանքները տպագրվել են մի քանի գրքերով․

  • Դավիթ Գալոուեյ, Barbara Nessim: An Artful Life (Նյու Յորք: Աբրամս / Լոնդոն: Վիկտորիայի և Ալբերտի թանգարան, 2013 թվական)
  • Sketchbook 66 (Nessim & Associates, 2010, 9780982236703)
  • Բարբարա Նեսիմ: Սև ճշմարտություններ, Սպիտակ Ստեր : (Բիտֆորմս Պատկերասրահ, 2003 թվական)
  • Sketchbook Selections: 1996-2005 (Nessim & Associates, 2007, 9780980207811)
  • Բարբարա Նեսիմ: Կամայական հասանելիության հիշողություն : Ինտերակտիվ համակարգչային արվեստի ցուցահանդես (Սանգրե դե Քրիստո արվեստի և կոնֆերանսների կենտրոն, 1991 թվական)
  • Sketch Book (Բարբարա Նեսիմ, 1975 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Souter, Nick and Tessa (2012). The Illustration Handbook: A Guide to the World's Greatest Illustrators. Oceana. էջ 259. ISBN 9781845734732.
  2. 2,0 2,1 Kino, Carol (21 March 2013). «Illustrating Her Own Narrative». The New York Times. էջ 18-AR. Վերցված է 23 March 2013-ին.
  3. Heller, Steven and Lita Talarico (1987). Design career: practical knowledge for beginning illustrators and graphic designers. Van Nostrand Reinhold Co. էջ 119. ISBN 9780442232634.
  4. Charles Hively, Icon: Barbara Nessim. 3x3: The Magazine of Contemporary Illustration, Volume 1, Number 3.
  5. 5,0 5,1 Hively. Icon: Barbara Nessim.
  6. Peggy Roalf, Barbara Nessim’s Model Project at DFN. Design Arts Daily. 30 November 2009.
  7. Barbara Nessim: An Artful Life. V&A, 2013.
  8. Victoria and Albert Museum. Search the Collections
  9. David Galloway, ed. Barbara Nessim: An Artful Life. New York: Abrams; London: V&A, 2013.
  10. Barbara Nessim Speaks About Art and Life. Bard Graduate Center, 2014.

Արտաքին հղումներ խմբագրել