Փրիթիմաչ (անգլ.՝ PrettyMuch), ստիլլիզացված՝ PRETTYMUCH Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղակայված ամերիկա-կանադական փոփ երաժշտական խումբ է: Խմբի անդամներն են՝ Բրանդն Արեգան, Էդվին Օնորիթը, Օսթին Փորթերը, Նիք Մարան և Զայն Կավոնը։ Խումբը կազմավորել է Սայմոն Քաուելը 2016 թվականին։

Կարիերա խմբագրել

Մինչև խմբի ձևավորումը տղաները երգերի կրկնօրինակումներ և այլ հոլովակներ էին տեղադրում Յութուբ–ում։ Syco Music-ի հիմնադիր Սայմոն Քաուելը գտավ նրանց և հիմնադրեց Փրիթիմաչ խումբը[1][2]։ 2016 թվականի մարտի 18–ին խմբի անդամները տեղափոխվեցին Լոս Անջելես, որտեղ մինչև օրս ապրում են միևնույն տանը, այնտեղ զարգացնելով իրենց պարային և երաժշտական հմտությունները[1][3]։ 2017 թվականինին խումբը գրավեց սոցիալական լրատվամիջոցների ուշադրությունը, պատճառը՝ Յութուբում հայտնված, նրանց պարային և երաժշտական տեսահոլովակներն էին, որտեղ նրանք կրկնօրինակում էին Չարլի Փութի, Մայքլ Ջեքսոնի, Բրունո Մարսի և այլ փոփ արքաների հանրահայտ երգերն ու պարային շարժումները[4][5][6]։ Փրիթիմաչի դեբյուտային "Would You Mind" սինգլը թողարկվել է 2017 թվականի հուլիսին[6][7]։ Դրանից մեկ ամիս անց նրանք այդ երգի կատարումով հանդես եկան Teen Choice 2017 մրցանակաբաշխությանը[3][4]։ Երգի պաշտոնական տեսահոլովակը թողարկվել է սեպտեմբեր ամսին։ Նկարահանման աշխատանքները ղեկավարել է պրոդյուսեր Էմիլ Նավան ով աշխատել է մի շարք հայտնի աստղերի հետ։ Տեսահոլովակը բաղկացած է տղաների պարային և ճանապարհորդության ընթացքում նկարահանված հոլովակներից[8][9]։ Ինչպես նշել են տղաները տեսահոլովակի սյուժեն ոգեշնչված է NSYNC բոյ բենդի "I Want You Back" և Backstreet Boys–ի "We've Got It Goin' On" տեսահոլովակներից[9]։ Սինգլը իր մեկնարկային արշավը սկսել է հայտնվելով Billboard-ի Թոփ 40 երգերի 40-րդ հորիզոնականում[10]։ 2017 թվականի հոկտեմբերին խումբը թողարկեց նոր երգ, "Teacher" [11]։ Այս երգը և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը շատերը նմանեցրել են կանադական Dead Obies խմբի "Where They @" երգին[12]։ 2017 թվականի հոկտեմբերի 27–ին թողարկվեց խմբի "Open Arms" երգը։ Նույն թվականի նոյեմբերին տղաները իրենց թվիթերյան էջում տեղեկացրին, որ ելույթ են ունենալու The X Factor (Մեծ Բրիտանիա) հեռուստահաղորդմանը "No More" երգով[13]։ Փրիթիմաչն իր առաջին շրջագայությունը, PRETTYMUCH EVERYWHERE անցկացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 2018 թվականի ապրիլի 19–ին տղաները թողարկել են իրենց դեբյուտային ալբոմը և "10,000 Hours" երգը, իսկ հունիսի 21–ին՝ "Summer On You"։ "Summer On You" երգի հեղինակը հանրահայտ երգիչ Էդ Շիրանն է[14]։ 2018 թվականի սեպտեմբերի 28–ին թողարկվեց նրանց "Solita" երգը, իսկ հոկտեմբերի 17–ին՝ "Real Friends"[15]։

Ձայնագրություններ խմբագրել

Ալբոմ խմբագրել

Երգերի ընդլայնված ցանկ
Անուն Ալբոմի մասին
PRETTYMUCH an EP
  • Թողարկման ամսաթիվ: Ապրիլի 19, 2018
  • Ստուդիա: Syco
  • Ձևաչափ: Digital download

Երգեր խմբագրել

Անուն Տարի Չարտերի բարձրագույն դիրքեր Ալբոմ
UK
[16]
"Would You Mind" 2017 100 Non-album singles
"Teacher"
"Open Arms"
"No More"
(featuring French Montana)
77
"10,000 Hours" 2018 PRETTYMUCH an EP
"Healthy"
"Summer On You" Non-album singles
"Solita"
(featuring Rich the Kid)
"Real Friends"

Անդամներ խմբագրել

Անուն Ծննդյան ամսաթիվ Քաղաք
Բրանդն Միշել Լի Արեգա Դեկտեմբերի 14, 1999 Կորինթոս, Տեխաս
Էդվին Ջոել Օնորիթ Փետրվարի 12, 1999 Բրոնքս, Նյու Յորք
Օսթին Դեյլ Փորթեր Օգոստոսի 14, 1997 Հյուսիսային Կարոլինա
Նիկոլա Քարթր Մարա Նոյեմբերի 8, 1997 Նյու Ջերսի
Կաելբ Զայն Կավոն Հունիսի 29, 1999 Օտտավա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Category Առաջադրված Առաջադրված
2018 iHeart Radio Music Awards[17] Best Boyband PRETTYMUCH Առաջադրված
MTV Video Music Awards[18] Push Artist of the Year Առաջադրված
MTV Europe Music Awards[19] Best Push Առաջադրված

Շրջագայություններ խմբագրել

  • PRETTYMUCH Everywhere Tour (2018)
  • FUNKTION Tour (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Angermiller, Michele Amabile (July 28, 2017). «PrettyMuch, Simon Cowell's Latest Boy Band Discovery, Poised to Pop». Variety. Վերցված է September 23, 2017-ին.
  2. Horowitz, Steven J. (August 24, 2017). «Meet the Next Wave of Boy Bands: PRETTYMUCH, Why Don't We and CNCO». Billboard. Վերցված է September 23, 2017-ին.
  3. 3,0 3,1 Monell, Ray (September 17, 2017). «New Simon Cowell boy band is Pretty Much the latest thing». New York Daily News. Վերցված է September 23, 2017-ին.
  4. 4,0 4,1 Hosken, Patrick (September 15, 2017). «PRETTYMUCH's Sunny 'Would You Mind' Video Looks Like It's From 1997». MTV. Վերցված է September 23, 2017-ին.
  5. Corinthios, Aurelie (May 13, 2017). «Meet Simon Cowell's New Boy Band,PRETTYMUCH (Spoiler: They're Adorable and They Can Really Dance)». People. Վերցված է September 23, 2017-ին.
  6. 6,0 6,1 Diaz, Thatiana (September 19, 2017). «Simon Cowell's boy band PRETTYMUCH drops 'Would You Mind' music video — watch now». Entertainment Weekly. Վերցված է September 23, 2017-ին.
  7. Wass, Mike (July 7, 2017). «Meet Your New Favorite Boy Band: PRETTYMUCH Teases "Would You Mind"». Idolator. Վերցված է September 23, 2017-ին.
  8. Armstrong, Megan (September 15, 2017). «PRETTYMUCH Drops 'Would You Mind' Video». Billboard. Վերցված է September 23, 2017-ին.
  9. 9,0 9,1 Hosken, Patrick (September 19, 2017). «PRETTYMUCH Director Breaks Down The Influences Behind 'Would You Mind' Video». MTV. Վերցված է September 23, 2017-ին.
  10. https://www.billboard.com/music/prettymuch/chart-history
  11. Roth, Madeline (October 5, 2017). «PRETTYMUCH's New Single Is All About 'Women Empowerment, 100 Percent'». MTV. Վերցված է October 6, 2017-ին.
  12. Plante, Stéphane. «[VIDÉO] Dead Obies plagié par un boys band américain?». Le Journal de Montréal (կանադական ֆրանսերեն). Վերցված է 2018-04-21-ին.
  13. «'Twitter'». Twitter. November 29, 2017. Վերցված է June 24, 2018-ին.
  14. Mele, Sofia (June 21, 2018). «PRETTYMUCH Drops Sunny Ed Sheeran-Penned Single 'Summer on You': Listen». Billboard. Վերցված է June 24, 2018-ին.
  15. Spanos, Brittany (September 28, 2018). «Hear PrettyMuch's Feisty New Song 'Solita'». Rolling Stone. Վերցված է October 3, 2018-ին.
  16. «PrettyMuch | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է December 16, 2017-ին.
  17. «2018 iHeartRadio Music Awards: See The Full List Of Nominees & Winners». iHeartRadio. 2018-03-10. Վերցված է 2018-07-16-ին.
  18. «Vote for the 2018 MTV Video Music Awards Push Artist Of The Year Nominees». MTV. 2018-07-16. Վերցված է 2018-07-16-ին.
  19. «Camila Cabello, Ariana Grande, Post Malone Lead 2018 MTV EMA Nominees». Billboard. October 4, 2018.