Ռոբերտ Բիրն (Բյորն; անգլ.՝ Robert Byrne; ապրիլի 20 1928, Նյու Յորք — ապրիլի 12 2013[1]), ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր (1964) և շախմատային մեկնաբան։ Դասավանդել փիլիսոփայություն։

1950 թվականի սկզբներին նա համարվում էր ԱՄՆ-ի լավագույն շախմատիստներից մեկը։ Նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցել է 9 օլիմպիադաների (1952—1978), 1960 թվականին զբաղեցրել է 2 տեղը 3 տախտակին (Կերեսայից հետո)։ Մասնակցել է ԽՍՀՄ-ԱՄՆ խաղերին (1954 և 1955)։1960 թվականին հաղթել է ԱՄՆ-ի բաց մրցաշարում։ ԱՄՆ-ի չեմպիոն (1972) մրցաշարում հաղթել է Րեշևսկոին և Կավալեկաին։ Մասնակցել է առաջին կարգի միջանկյալ մրցաշարի․Սուս (1967) - 18-րդ տեղ, Լենինգրադ (1973) — 3-րդ տեղ, Բիլ (1976)-5-7 տեղը։1974 թվականին հաղթեց 1/4 եզրափակիչը Սան Խուանայում Բորիս Սպասկիին - 1½ : 4½ (+0 −3 =3)։

Լավ արդյունք է ցուցաբերել միջազգային մրցաշարերում․ Մար դել Պլատա (1961)-2-5-րդ տեղը, Սանտա Ֆե (1961)-1 տեղ,Բուենոս Այրես (1964)-1 տեղ, Սարաևո (1967)-5-6 տեղը, Մոնտե Կառլո (1968)-5 տեղ, Ռեյկյավիկ (1968)-4 տեղ, Մոսկվա (1971, հուշամրցաշար Ալեքսանդր Ալյոխինի)- 8 տեղ, Հասթինգս (1971/1972) — 3-4 տեղ,Տոռեմոլինոս (1976, 1977) 1 տեղ և 2 տեղ, Լաս Պալմաս (1976) և Բադեն (1980)- 3-4 տեղ, Հարարե (1983)-1-2 տեղ։

Ուշագրավ պարտիա խմբագրել

Ռ. Բիրն — Յ. Բալաշով
(Մոսկվա, 1971)
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Դիրքը 21-րդ քայլից հետո

1.е4 с5 2.♘f3 d6 3.d4 cd 4.♘:d4 ♘f6 5.♘с3 а6 6.♗е3 е5 7.♘b3 ♗е6 8.♕d2 ♘bd7 9.f3 ♗e7 10.0-0-0 ♖с8 11.g4 ♘b6 12.g5 ♘fd7 13.♖g1 ♕с7 14.♔b1 ♘c4 15.♗:с4 ♕:с4 16.h4 h5 17.♕е2 b4 18.♘d5 ♗d8 19.f4 f5 20.gf gf 21.fe de 22.♗h6 f5 23.ef ♗:f5 24.♘d4 ♕:d4 25.♖:d4 ♖:c2 26.♘c7+ ♗:с7 27.♕а8+ ♔е7 28.♖g7+ ♔f6 29.♕:h8, 1 : 0.

Գրքեր խմբագրել

  • Beginning chess, N. Y.f 1972;
  • Both sides of the chessboard, N. Y., 1974.

Գրականություն խմբագրել

  • Գիրք:Շախմատային բառարան, էջ=198
  • Գիրք:Շախմատ․ Շախմատի հանրագիտարան, էջ=38

Ծանոթագրություններ խմբագրել