Մասնակից:Անուշ Խալաթյան/Ավազարկղ
Վերջին արևագալը | |
---|---|
Ենթավերնագիր | Վարք Մեծաց |
Հեղինակ | Պերճ Արմենակի Զեյթունյան |
Տեսակ | Վեպ |
Ժանր | Գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Հայերեն |
Էջեր | 655 |
Խմբագիր | Գեղամ Սևան |
Երկիր | Խորհրդային Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակված է | Արևիկ հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 1989 |
Վերջին արևագալը Պերճ Զեյթունյանի կենսագրական վեպն է` նվիրված Գրիգոր Զոհրապին: Այն զուտ կենսագրական բնույթ չի կրում: Պերճ Զեյթունյանն այն սկսել է գրել 1988 թվականին: Գիրքը լույս է տեսել 1989 թվականին[1]:
Սյուժե
խմբագրելԳործողությունները ծավալվում են անցյալ դարի 80-ական թվականներից մինչև 1915 թվականի ապրիլը[1]: Այն մեծամասամբ վերաբերում է համիդյան ջարդերին և հայոց ցեղասպանությանը: Զոհրապից բացի, վեպի հերոսներն են արևմտահայ իրականության ականավոր դեմքեր Արփիար Արփիարյանը, Տիգրան Կամսարականը, Լևոն Բաշալյանը, Միքայել Կյուրճյանը, Արշակ Չոպանյանը, Երվանդ Օտյանը և ուրիշներ:
«Վերջին արևագալը» վեպում կերպով ներկայացված է Գրիգոր Զոհրապի կենսագրականը և գործունեությունը: Վեպում մանրամասն տեղեկություններ են տրվում Թալեաթ, Ջեմալ և Էնվեր Փաշաների մասին: Վերջին արևագալը գրքում գլխավորապես պատմվում է հայոց ցեղասպանության, թուրքերի դաժանությունների և ցեղասպանության պատճառների մասին: Գրքի վերջնական հատվածում հեղինակը պատմում է Գրիգոր Զոհրապին սպանելու և երկու թուրքերի դատավարության մասին մանրամասնությունները: