Միքայել Կյուրճյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրճյան (այլ կիրառումներ)
Միքայել Կյուրճյան (1878, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 3, 1965), հայ արձակագիր, դրամատուրգ, խմբագիր։
Միքայել Կյուրճյան արմտ. հայ.՝ Միքայէլ Կիւրճեան | |
---|---|
Ծնվել է | 1878 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 3, 1965 |
Կրթություն | Սկյուտարի ճեմարան |
Մասնագիտություն | արձակագիր, դրամատուրգ և խմբագիր |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Պոլսում։ Կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Եգիպտոս, բնակություն հաստատել Կահիրեում։ Այստեղ էլ սկսել է գրական գործունեությունը։ 1898 թվականին Լոնդոնում լույս տեսնող «Նոր կյանք» պարբերականում մաս-մաս տպագրել է «Մարտիկ աղա» վեպը։ Այդ տարիներին աշխատակցել է «Անահիտ» (Փարիզ), Պետերբուրգի «Բանբեր գրականության և արվեստի», Ալեքսանդրիայի «Շիրակ» և այլ պարբերականների, գրելով հիմնականում արձակ երկեր։
1906 թվականին Երվանդ Օտյանի հետ գրել են «Չարշըլը Արթին աղա կամ Ֆրանքո-թուրքական պատերազմը» կատակերգությունը, որը նույն տարում բեմադրվել է Եգիպտոսում, հետագայում բազմաթիվ քաղաքներում, նաև Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Օսմանյան սահմանադրությունից հետո, ի թիվս բազմաթիվ այլ հայ գրողների, նա էլ վերադարձել է Կ. Պոլիս, դարձել Վահան Թեքեյանի խմբագրությամբ լույս տեսնող «Շիրակ» հանդեսի հիմնական աշխատակիցներից մեկը։ Գրել է նաև այլ պարբերականներում։ Այդ տարիներին են լույս տեսել նրա լավագույն պատմվածքներից մի քանիսը՝ «Փախած ձիեր», «Սրճարանը», «Իմաստուն վճիռ» և այլն։ Մեծ եղեռնից հետո հազվադեպ է երևացել մամուլում։ Այդ տարիների ննրա միակ ծավալուն գործը՝ «Քսան տարի ետք» կատակերգությունն է «Չարշըլը Արթին աղայի»։ Մամուլում տպագրել է նաև ուշագրավ հոդվածներ արևմտաեվրոպական դասական գրողների մասին[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 116
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 494)։ |