Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 6
Գյուղ | |
---|---|
Հարավ | |
Երկիր | ԼՂՀ |
Շրջան | Ասկերան |
Մակերես | 1154,48 կմ² |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 324 մարդ (2015) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Հարավ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 14 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 1154,48 հա տարածք, որից 505,16 հա գյուղատնտեսական նշանակության, 574,23 հա անտառային հողեր: Հարավ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը: Հարավ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 324 մարդ, կա 99 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 44 աշակերտներ: 2014թ. դեկտեմբերի 1-ից հարավի միջնակարգ դպրոցում բացվել է նաև 1 նախադպրոցական խումբ՝ շաբաթական հինգօրյա և օրական ութժամյա տևողությամբ:
Տեսարժան վայրեր
խմբագրելԿան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Մեսրոպ եկեղեցի (18դ., 1795թ.), Բովուրխանի վանք-ամրոց (16-17դդ.), խաչքար (13դ.), գերեզմանոց (17-18դդ.), խաչքար (13դ.), գերեզմանոց (17-18դդ.), աղբյուր (1898թ.), հաշվառված է 12 հուշարձան: Համայնքի տարածքում առկա են մարմարացած կրաքարի (շահագործվում է) հանքային պաշարներ:
Արտաքին հղումներ
խմբագրելՀակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.