Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 16
Գյուղ | |
---|---|
Նոր Հայկաջուր | |
Երկիր | ԼՂՀ |
Շրջան | Մարտակերտ |
Մակերես | 1965,01 կմ² |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 195 մարդ (2015) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Նոր Հայկաջուր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում: Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 41 կմ հեռավորության վրա: Համայնքը հարթավայրային է, ունի 1378.03 հա տարածք, որից 1218.20 հա գյուղատնտեսական նշանակության: Նոր Հայկաջուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 194 մարդ, կա 57 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 21 աշակերտներ:
Տեսարժան վայրեր
խմբագրելԿան պատմամշակույթային հուշարձաններ՝ դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ.):
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.