Մառնի Նիքսոն (անգլ.՝ Marni Nixon), ի ծնե՝ Մարգարետ Նիկսոն Մակիտրոն (անգլ.՝ Margaret Nixon McEathron, փետրվարի 22, 1930(1930-02-22)[1][2][3], Ալտադենա, Լոս Անջելես շրջան - հուլիսի 24, 2016(2016-07-24)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի (սոպրանո), դերասանուհի և արտակադրային երգի կատարող։

Մառնի Նիքսոն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1930(1930-02-22)[1][2][3]
ԾննդավայրԱլտադենա, Լոս Անջելես շրջան
Մահացել էհուլիսի 24, 2016(2016-07-24)[4][1][2][…] (86 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀոլիվուդի ավագ դպրոց
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, դերասանուհի, թատրոնի դերասանուհի և ghost singer
ԱշխատավայրԿալիֆորնիայի արվեստների ինստիտուտ
ԱմուսինԷռնեստ Գոլդ
ԵրեխաներAndrew Gold?
 Marni Nixon Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հայտնի է «Թագավորն ու ես» (1956 թվական), «Վեսթսայդյան պատմություն» (1961 թվական) և «Իմ չքնաղ լեդին» (1964 թվական) մյուզիքլներում առաջատար դերասանուհիների կրկնօրինակումներով[5]։ 1965 թվականին Նիքսոնն առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ Ռոբերտ Ուայզնի «Երաժշտության ձայնը» մյուզիքլում նա կատարել է Սոֆիայի քրոջ դերը։

1969-1971 թվականներին դասավանդել է Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում, 1980 թվականից սկսած նաև Մոնտեսիտոյի Արևմուտքի երաժշտական ակադեմիայում[6]։ 1970-ականների վերջին նա եղոլ է Սիեթլում մանկական հաղորդման հաղորդավար, ինչի շնորհիվ արժանացել է երեք «Էմմի» «ցերեկային» մրցանակի[7]։ Բացի այդ, նա սոլո դերեր է ունեցել Լոս Անջելեսում, Սիեթլում և Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած օպերաներում[8], նաև որպես մենակատար հանդես է եկել Նյու Յորքի, Քլիվլենդի, Տորոնտոյի, Լոնդոնի և Իսրայելի նվագախմբերում[6][7]։ Նիքսոնը նաև ակտիվ կարիերա է ունեցել թատրոնում, այդ թվում՝ Բրոդվեյի երաժշտական ներկայացումներում։

Մառնին երեք անգամ ամուսնացել է։ Իր առաջին ամուսնուց՝ կոմպոզիտոր Էռնեստ Գոլդից, ունեցել է մեկ որդի՝ Էնդրյու Գոլդին, որը նույնպես դարձել է երաժիշտ։ Էնդրյուն մահացել է 2011 թվականին՝ 59 տարեկան հասակում, սրտի կաթվածից։ Մառնի Նիքսոնը մահացել է 2016 թվականին՝ 86 տարեկանում, կրծքագեղձի քաղցկեղի պատճառով[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Marni Nixon, the Voice Behind the Screen, Dies at 86 / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 Fox, Margalit (2016-07-25). «Marni Nixon, the Singing Voice Behind the Screen, Dies at 86». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին. Վերցված է 2016-07-25-ին.
  6. 6,0 6,1 Bernheimer: «Marni Nixon», Grove Music Online
  7. 7,0 7,1 «The Singer Symposium 2008 Distinguished Artist Award» Արխիվացված 2018-02-05 Wayback Machine, Singer Symposium, October 25, 2008, accessed February 20, 2013
  8. Bargreen, Melonda. «From shadows to spotlight: Acclaimed soprano Marni Nixon, 76, writes her memoir» Արխիվացված 30 հունվարի 2013 թվականին., The Seattle Times, November 3, 2006, accessed December 23, 2011

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառնի Նիքսոն» հոդվածին։