Էռնեստ Գոլդ (անգլ.՝ Ernest Gold), ծննդյան անունը՝ Էռնստ Զիգմունդ Գոլդներ (գերմ.՝ Ernst Sigmund Goldner, հուլիսի 13, 1921(1921-07-13)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն - մարտի 17, 1999(1999-03-17)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոկոմպոզիտոր։

Էռնեստ Գոլդ
Ծննդյան թիվ՝հուլիսի 13, 1921(1921-07-13)[1][2][3][…]
Ծննդավայր՝Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
Վախճանի թիվ՝մարտի 17, 1999(1999-03-17)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայր՝Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝Flag of Austria.svg Ավստրիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Պարգևներ՝
IMDb։ID 0006104

ԿենսագրությունԽմբագրել

Էռնեստ Գոլդը ծնվել է 1921 թվականի հուլիսի 13-ին Վիեննայում։ 1938 թվականին՝ անշլյուսից հետո, նրա ընտանիքը մեկնել է ԱՄՆ՝ փախչելով նացիստների հետապնդումներցի (նրա հայրը եղել է հրեա)[5][6][7]։

Գրել է երաժշտություն գրեթե 100 ֆիլմի և հեռուստատեսային բեմադրությունների համար 1945-1992 թվականներին, որոնց թվում են «Ճակատամարտ Կորալային ծովի համար», «Ելք», «Չխոնարհված գլուխներ», «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է», «Ափին», «Հիմարների նավը», «Դիկի և Ջեյնի զվարճալի արկածները», «Հաջողություն, միսս Վայկոֆ», «Սանտա Վիտորիի գաղտնիքը» և «Երկաթյա խաչ»։

Գոլդի ավանդը նշանավորվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգերով՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար և «Ոսկե գլոբուսի» երեք անվանակարգերով։ 1960 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուսի» 1959 թվականի «Ափին» ֆիլմի երաժշտության համար (որի համար հետագայում ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ տարվա լավագույն երգի համար), իսկ մեկ տարի անց ստացել է «Օսկար» «Ելք» ֆիլմի երաժշտության համար։ Կինոարտադրության բնագավառում ունեցած ավանդի համար արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Ֆիլմերից բացի երաժշտություն է գրել Բրոդվեյի «Ես Սոլոմոնն եմ» (անգլ.՝ I'm Solomon) մյուզիքլի համար։ Հեղինակել է մի շարք ստեղծագործություններ դասական ժանրում, որոնց թվում են դաշնամուրի կոնցերտը, լարային քառյակը և դաշնամուրի սոնատը։

Երեք անգամ ամուսնացած է եղել։ Երկրորդ կինը եղել է երգչուհի և դերասանուհի Մառնի Նիքսոնը։ Նրանց ամուսնությունը տևել է 1950-1969 թվականներին, ունեցել են երեք երեխա, որոնցից մեկը եղել է երաժիշտ Էնդրյու Գոլդը («Lonely Boy» և «Thank You for Being a Friend» երգերի կոմպոզիտորը)։ Իր ինքնակենսագրության մեջ Նիքսոնը պնդում է, որ Գոլդը ամուսնության ընթացքում բազմիցս դավաճանել է իրեն։ 1975-1999 թվականներին ամուսնացած է եղել Ջեն Քելլեր Գոլդի հետ։

Մահացել է սրտի կաթվածից հետևանքով Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #134387198 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Ernest Gold: Biography
  6. «Генеалогическое древо семьи Голднер»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին։ Վերցված է 2013-09-07 
  7. Interfaith Celebrities: Katie Couric’s Jewish Mom and The Jewish — InterfaithFamily

Արտաքին հղումներԽմբագրել