Մաչետե (իսպ.՝ machete), երկար (հաճախ 50 սմ-ից ավելի), սովորաբար բարակ (մինչև 3 մմ) և լայն դանակ։ Շեղբն ունի միակողմանի սրվածք, ուռուցիկ սայր, երբեմն սայրի կողմը թեքված ծայրով։

1943 թվականի նմուշի ԱՄՆ բանակի մաչետե[1].
Մաչետե «բոլո»
Շաքարեղեգի պլանտացիան Ռեյունյոն կղզում, 19-րդ դարի վերջ:

Կիրառում խմբագրել

Լատինական Ամերիկայում և այլ արևադարձային երկրներում մաչետեն կիրառվում է որպես գյուղատնտեսական գործիք[2] շաքարեղեգի, բանանի և այլն հավաքման համար[3], ինչպես նաև որպես ունիվերսալ գործիք ջունգլիներում, մասնավորապես խիտ թփուտներում արահետ բացելու համար[4]։ Այս տարածաշրջանում շաքարեղեգի հատմամբ զբաղվով մարդկանց անվանում են մաչետերո (իսպ.՝ machetero)[5]: Տարբեր երկրներում կան ավելի հաճախ օգտագործվող մաչետեի ձևեր և տարատեսակներ։

Մաչետեն կարող է օգտագործվել նաև որպես զենք, այն հաճախ օգտագործվել է քաղաքացիական պատերազմներում և զանգվածային անկարգությունների ժամանակ[6][7][8][9]։ Մաչետեի որոշ տարատեսակներ համալրված են տարբեր երկրների բանակների սպառազինության մեջ[10]։ Մաչետեի բանակում կիրառության գագաթնակետն Երկրորդ համաշխարհային[11] և Վիետնամի պատերազմն է։

Գոյություն ունեն դանակի պատրաստման տարբերակներ ընդլայնված գործառնությամբ։ Այսպես, դանակի որոշ մոդելներում ավելացված է սղոցելու կամ փորելու ունակությունը (սղոցը տեղադրված է կռնակի մոտ), կարող է ունենալ տարբեր գործիքներ և հարմարանքներ, իսկ բռնակում կարող է գտնվել գոյատևման հավաքածուն[12]։

Հերալդիկա խմբագրել

Մաչետեն պատկերված է Անգոլայի զինանշանի և դրոշի վրա։

Մաչետե դանակը մշակույթում և արվեստում խմբագրել

Մաչետեն լայնորեն ներկայացված է կինեմատոգրաֆիայում։ Այն հաճախ հանդես է գալիս «սլեշեր» ոճի սարսափ կինոնկարներում, ինչպիսին է «Ուրբաթ 13» և «Ջեյսոն X» կինոնկարները, ինչպես նաև մարտաֆիլմերում և արկածային կինոնկարներում, ինչպիսին է «Կոմանդո» կինոնկարը, որտեղ Առնոլդ Շվարցենեգերի հերոսը մաչետե դանակով կտրում է հակառակորդի ձեռքը։ Դանակը հանդես է գալիս նաև Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետեն սպանում է» սիկվելում[13]։

Մաչետե դանակի արտադրողներ խմբագրել

Մաչետե արտադրող զինագործական ընկերություններից առավել հայտնիներն են.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «1943 US Army GI Machete w/out sheath». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  2. «Man Reaping Sugar Cane With A Machete». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  3. «Banana Man Frank». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  4. «Сквозь густые джунгли приходится продираться с мачете». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  5. «Мачетеро» (ռուսերեն).
  6. «Tonton Macoute and his machete».
  7. «White farmers live in fear of the prospect of mob attacks».
  8. «The Northern Nigerian Massacre».
  9. «Мачете, использованные во время геноцида в Руанде».
  10. «PA Duryea 1945 DeBiasi Carmen US Army with Machete».
  11. «WW2 MINT Original Machete + Scabbard US Marked 1943 SW».
  12. «Мачете «Тайга»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  13. «Мачете убивает (2013) — Machete Kills» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաչետե» հոդվածին։