Կնճիռներ

մաշկի վրա տարիքային ծալքեր և ակոսներ

Կնճիռներ կամ խորշոմներ, մաշկի տեսանելի ծալքեր։ Առաջանում են դեմքի մկանների ավելորդ գործունեության, մաշկի առաձգականության կորստի և այլ պատճառներով։ Մաշկին առաձգականություն հաղորդում են բուն մաշկում՝ դերմայում առկա կոլագենային մանրաթելերը, իսկ հարթություն՝ նրանց միջև տեղակայված հիալուրոնաթթվի մոլեկուլները:

Կնճիռներ
Ենթադասկնճիռ
 Wrinkles (skin) Վիքիպահեստում
Տարիքային կնճիռներ

Տարիքային կնճիռներ

խմբագրել

Տարիքի և արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությամբ կոլագենի և հիալուրոնաթթվի քանակությունը պակասում է, մաշկը կորցնում է առաձգականությունն ու խոնավությունը, որն էլ հանգեցնում է մաշկի տեսանելի ծերացման։ Կնճիռներն առաջանում են նաև մկանային երկար կծկումների արդյունքում։ Սա կանխարգելելու համար անհրաժեշտ են դեմքի մկանների վարժություններ։

Կնճիռներ աչքերի շուրջ

խմբագրել

Ջրային հաշվեկշռի խախտումը սկսվում է այն տեղամասերում, որտեղ էպիդերման բարակ է և զգայուն։ Խոնավության պակասը, կոլագենի և էլաստինի ոչնչացումը, թերսնումը և ծակոտիների խցանումը հանգեցնում է մաշկի ծերացմանը։ Էպիդերմայի վիճակը պայմանավորվում է մի շարք գործոններով․

  • ժառանգականություն
  • մաշկի տեսակ
  • սննդի որակ
  • կենսակերպ
  • վնասակար սովորությունների առկայությունը։

Կնճիռների դեմ պայքարը ներառում է․

  • հիգիենիկ պրոցեդուրաներ
  • ճիշտ սննդակարգ
  • լիարժեք առողջ քուն։

Աչքերի շուրջ կնճիռների դեմ պայքարի լրացուցիչ միջոց են կրիոպրոցեդուրաները, դեմքի մարմնամարզությունն ու մերսումը[1][2]։

Հիգիենիկ պրոցեդուրաներ

խմբագրել

Ջրով լվացումը բարձրացնում է էպիդերմայի տոնուսը։ Էպիդերմայի եղջերացված մասնիկները և դիմահարդարման մնացուկները խոչընդոտում են թթվածնի ներծծմանը և բջիջների բնականոն երիտասարդացմանը։ Կոսմետիկ միջոցները և բնական յուղերը ապահովում են լրացուցիչ սնուցում և խոնավեցում։

Ճիշտ սննդակարգի կազմակերպում

խմբագրել

Օրգանիզմ ներմուծված մթերքներն ազդում են մաշկի որակի վրա։ Դրական ազդեցություն են ունենում՝

  • բանջարեղեններն ու պտուղները
  • կանաչիները
  • կաթնամթերքը
  • ընդեղենը և հացազգիները

Մաշկի վրա բացասական ազդեցություն են ունենում․

  • գազավորված ըմպելիքները
  • սուրճը և թեյը
  • ալկոհոլը
  • քացրեղենը
  • տապակած սնունդը
  • ապխտած սնունդը
  • յուղոտ ուտեստները
  • աղը

Կնճիռներ թաց մատներին

խմբագրել
 
Կնճիռներ մատի վրա, 15 րոպե ջրում մնալուց հետո

Ջրի հետ երկար շփման արդյունքում վերջույթների մատների վրա առաջանում են կնճիռներ[3]։ Ենթադրվում է, որ սա էվոլյուցիայի արդյունք է։ Ձեռքերի և ոտքերի մատները կնճռոտվել են, որ բաց չթողնեն թաց առարկաները։ Հնագույն ժամանակներում ներկայիս մարդու նախնիները սնունդ հայթայթելու համար ստիպված էին փորփրել թաց խոտը և ուսումնասիրել ջրամբարները։ Քանի որ ձեռքերի ոչ հարթ մակերևույթով առարկաներ բռնելը ավելի հարմար է, մարդու նյարդային համակարգում ժամանակի ընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել։ Ժամանակակից մարդու նախնիների կնճռոտ ձեռքերը թույլ էին տալիս նաև առավել հարմար կիրառել որսորդական գործիքները անձրևի կամ ձկնորսության ժամանակ։ Նմանատիպ կնճիռների առաջացումը բացատրվում է ջրային միջավայրում արյունատար անոթների նեղացումով։ Նեղացումը կախված է բացառապես մարդու վեգետատիվ նյարդային համակարգով, որը ակտիվանում է սթրեսային իրավիճակներում։ Ավելի վաղ նմանատիպ կնճիռների առաջացումը բացատրվում էր մատների մաշկի տակ ջրի ներծծումով, բայց այս տեսակետը փորձերի արդյունքում հերքվել է, քանի որ նմանատիպ էֆեկտը վերացել է, երբ վնասվել են մատների նյարդերը։ Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչու էվոլյուցիայի ընթացքում մարդու մատների կնճիռները չեն մնացել։ Ենթադրվում է, որ, անկախ ջրի ազդեցությունից, կնճիռների առկայությունը կխանգարեր ձեռքերի զգայունակությանը։

Կոսմետիկ միջոցների կիրառում

խմբագրել

Կնճիռների համար նախատեսված կոսմետիկ միջոցների մեծամասնությունը ազդում է մաշկի հիդրատացման (էմուլսիոն քսուքների) կամ մաշկի ջրային կորստի կանխման, իզոլացման հաշվին (յուղային հիմքով քսուքներ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ինչպես հեռացնել կնճիռներն աչքերի շրջանում տնային պայմաններում կանանց մոտ». Gloxe (ռուսերեն). gloxe. 2020 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  2. «Ինչպես հեռացնել կնճիռներն աչքերի շրջանում տղամարդկանց մոտ». Gloxe (ռուսերեն). gloxe. 2020 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  3. Կիրիակոս Կարեկլաս, Դանիել Նեթլ, Թոմ Վ. Սմոլդերս Water-induced finger wrinkles improve handling of wet objects(անգլ.). — 2013-04-23. — В. 2. — Т. 9. — С. 20120999. — ISSN 1744-957X 1744-9561, 1744-957X. — doi:10.1098/rsbl.2012.0999

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնճիռներ» հոդվածին։