Նահատակ
«Նահատակ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1888 թվականին[1]։
Նահատակ | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1888 |
Հրատարակվել է | 1890 |
Վիքիդարան | Նահատակ |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1888 թվականին։ Նույն թվականին բանաստեղծը այն ցույց է տվել ընկերներին, որի մասին վկայում է Ա․ Առաքելյանը[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահպանվում են ինքնագրի մի քանի հատվածներ։
Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում (էջ 55-61), որտեղից և արտատպել է հետագայում։
Այս բանաստեղծությունը պատկանում է Թումանյանի այն բանաստեղծությունների թվին, որոնք հարազատ են եղել առաջադեմ երիտասարդներին։ Մոսկվայի Մ․ Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է․ Ավետիսյանը 1890 թվականի հոկտեմբերին Հովհաննես Թումանյանին գրված նամակում ասում է․
Նույնը նաև գրել է Բագրատ Թումանյանցը նոյեմբերի 10-ի նամակում՝ ավելացնելով «Գիշերային առաջին աստղի դիմաց», «Երանություն էր խոստացել հույսս ինձ...», «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից...», «Չարամիտներին» բանաստեղծությունները։