Մանուելա Արկուրի (իտալ.՝ Manuela Arcuri, հունվարի 8, 1977(1977-01-08)[1], Անանյի, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա), իտալացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Մանուելա Արկուրի
իտալ.՝ Manuela Arcuri
Manuela Arcuri by Alberto Magliozzi.jpg
Ծնվել էհունվարի 8, 1977(1977-01-08)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԱնանյի, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և հեռուստահաղորդավարուհի
Համատեղ ապրող(ներ)Francesco Coco?

ԿենսագրությունԽմբագրել

Մանուելա Արկուրին ծնվել է 1977 թվականի հունվարի 8-ին իտալական Անանյի քաղաքում և մեծացել Լատինայում։ Նրա հայրը ծնունդով Կալաբրիայի Կրոտոնե գավառից էր[2], իսկ մայրը՝ Կամպանիայի Ավելինո բնակավայրից[3]։ Տասնչորս տարեկան հասակում Մանուելան դառնում է պրոֆեսիոնալ մոդել, սկսում է մասնակցել ֆոտոսեսիաներին, նորաձևության ցուցադրություններին և գեղեցկության մրցույթներին[4]։

ԿարիերաԽմբագրել

Արկուրին սովորել է Հռոմի Դրամատիկական արվեստի ակադեմիայում։ Նրա դերասանական կարիերան սկսվել է Լեոնարդո Պիերաչչոնիի «Դափնեկիրներ» կատակերգության մեջ խաղացած փոքր դերով։ 1990-ական թվականների վերջին դերասանուհին կատակերգությունների շարք ունեցավ, որոնցում խաղաց երկրորդական դերեր։ Զուգահեռաբար Մանուելա Արկուրին զբաղվում էր մոդելային գործով, նկարվում անկեղծ ֆոտոշարքերում և լողազգեստների գովազդային հոլովակներում։ Ռեժիսորները Մանուելային համարում էին այնքան գեղեցիկ, ով հեշտությամբ գրավում էր տղամարդկանց լսարանը։ Այդպիսի ֆիլմերից էր ռեժիսոր Ջորջիո Պանարիելլոյի «Bagnomaria» ժապավենը[5]։ 1990-ական թվականների վերջում և 2000-ականների սզբում Արկուրին նկարահանվել է նաև մի շարք իսպանական ֆիլմերում՝ «Շահրիզադեին փնտրելով» քրեական դրամայում, «Սիրո խելագարություն» դիմակահանդեսային դրամայում, «Վհուկի գործը» թրիլլերում։ Դերասանուհու մոդելային կարիերայի գագաթը դարձավ «Panorama» ամսագրում 2001 թվականին նկարահանված էրոտիկ ֆոտոշարքը։ Այդ ֆոտոսեսիան անցկացնում էր հայտնի լուսանկարիչ Կոնրադ Գոդլին սիցիալական բնապատկերների ֆոնին։ 2000-ական թվականների սկզբին Մանուելա Արկուրին գրեթե հեռացավ կինոյից և սկսեց հաճախակի երևալ հեռուստատեսությունում։ Մեծ ճանաչում ձեռք բերեց Իտալիայում նկարահանվող «Կարաբիներ» (թարգմանաբար իտալերենից՝ ձիավոր պահնորդ Իտալիայում) հեռուստասերիալում խաղացած դերակատարման շնորհիվ։ Մի քանի տարի Մանուելան այդ սերիալում խաղաց իտալական ոստիկանության սպա Պաուլի Վիտալիի դերը։

Անձնական կյանքԽմբագրել

Մանուելա Արկուրին սիրավեպ է ունեցել մի քանի ֆուտբոլիստների հետ, այդ թվում՝ Ֆրանչեսկո Տոտտիի և Ֆրանչեսկո Կոկոյի, ինչպես նաև սուսերամարտի օլիմպիական չեմպիոն Ալդո Մոնտանո կրտսերի հետ[6]։ 2010 թվականից Արկուրին ամուսնացած է Ջովանի դի Ջանֆրանչեսկոյի հետ։ 2013 թվականի հոկտեմբերին զույգը հայտարարեց, որ երեխային են սպասում[7]։ 2014 թվականի մայիսի 8-ին Մանուելան ունեցավ անդրանիկ որդուն, որին անվանակոչեցին Մատտիա[8]։

Արկուրիի ավագ եղբայրը՝ Սերջիո Արկուրին նույնպես դերասան է[9]։ Քույր և եղբայր միասին խաղացել են չորս հեռուստասերիալներում։

ՖիլմագրությունԽմբագրել

Կինո
  • 1995 - L’ultimo concerto
  • 1995 - I laureati
  • 1995 - I buchi neri
  • 1995 - Viaggi di nozze - Мара
  • 1996 - Gratta e vinci
  • 1996 - Uomini senza donne
  • 1996 - A spasso nel tempo
  • 1997 - Cuori perduti
  • 1997 - Finalmente soli
  • 1999 - Bagnomaria
  • 1999 - Voglio stare sotto al letto
  • 2000 - Teste di cocco
  • 2000 - A ruota libera
  • 2001 - Juana la Loca 
  • 2003 - Cosa de brujas 
Հեռուստատեսություն
  • 1997 - Disokkupati (հեռուստատեսություն)
  • 1999 - Anni '60 (հեռուստատեսություն)
  • 2002 - Carabinieri (հեռուստատեսություն)
  • 2004 - Con le unghie e con i denti (հեռուստաֆիլմ)
  • 2004 - Madame (հեռուստաֆիլմ)
  • 2005 - Imperia, la grande cortigiana (հեռուստաֆիլմ)
  • 2005 - Carabinieri - Sotto copertura (հեռուստաֆիլմ)
  • 2005 - Regina dei fiori (հեռուստաֆիլմ)
  • 2006 - L’onore e il rispetto
  • 2007 - Donne sbagliate (հեռուստաֆիլմ)
  • 2008 - Io non dimentico (հեռուստաֆիլմ)
  • 2008 - Mogli a pezzi (հեռուստատեսություն)
  • 2009 - So che ritornerai (հեռուստաֆիլմ)
  • 2010 - Caterina e le sue figlie 3 (հեռուստատեսություն) 
  • 2010 - Il peccato e la vergogna (հեռուստատեսություն) 
  • 2010 - Sangue caldo
  • 2013 - Pupetta - Il coraggio e la passione

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Vincenzo Pitaro (2011-06-16)։ «Manuela Arcuri e le sue origini calabresi» (իտալերեն)։ Gazzetta del Sud։ Վերցված է 2014-02-24 
  3. Luca Cirillo (2011-04-07)։ «Manuela Arcuri: "Volata scudetto? Tifo Napoli, mia madre è di Avellino"» (իտալերեն)։ CalcioNapoli24.it։ Վերցված է 2014-02-24 
  4. «Manuela Arcuri» (իտալերեն)։ Sipario։ 2011-02-03։ Վերցված է 2014-02-24 
  5. Stephen Gundle Bellissima: Feminine Beauty and the Idea of Italy. — Yale University Press, 2007. — P. 257-259. — ISBN 978-0300123876
  6. «Scoppia la coppia Arcuri-Montano: «Lei pensa soltanto al suo lavoro»» (իտալերեն)։ Il Giornale։ 2006-06-28։ Վերցված է 2014-02-24 
  7. «Manuela Arcuri sarà mamma: "Sono incinta del mio fidanzato"» (իտալերեն)։ Quotidiano Net։ 2013-10-22։ Վերցված է 2014-02-24 
  8. «Manuela Arcuri mamma: è nato il figlio Mattia» (իտալերեն)։ Oggi։ 2014-05-08։ Վերցված է 2015-03-08 
  9. Giovinazzo Eleonora. (2012-10-09)։ «Manuela e Sergio Arcuri in 'Pupetta, una storia italiana'» (իտալերեն)։ Invidia։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-08 

Արտաքին հղումներԽմբագրել