Մանկական պատկերասրահ (Սամարա)
Սամարայի «Մանկական պատկերասրահը» գտնվում է Կույբիշևի փողոցի 139 հասցեում, վաճառական Իվան Անդրեևիչ Տե-Կլոդտի հին առանձնատանը, որը համարվում է 19-րդ դարի ճարտարապետության դաշնային նշանակության հուշարձան։ Երկար տարիներ անց առաջին անգամ շենքը վերանորոգվել է 1990-1995 թվականներին[1][2][3]։ Մի քանի տարի անց Նովոկրեշչենովների հարևան դաստակերտում նույնպես կարողացան ունենալ ստեղծագործական արվեստանոցներ։
Մանկական պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | թանգարան և շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սամարա |
Վայր | Սամարա |
Հիմնադրվել է | 1990 |
![]() | |
![]() |
Պատմություն խմբագրել
Պատկերասրահը բացվել է 1990 թվականին, հիմնադիր-տնօրենն է ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Նինա Վասիլևնա Իվելևան։ Մանկական պատկերասրահը ստեղծվել է հատուկ մանուկ հադիսատեսների և մանուկ նկարիչների համար։ Սակայն մանկական ստեղծագործությունների հետ մեկտեղ Մանկական պատկերասրահում ցուցադրվում են պրոֆեսիոնալ նկարիչների, ուսանողների, գեղարվեստական ուսումնարանների և բուհերի շրջանավարտների նկարները, անցկացվում են ավանդական-ազգային, մշակութային արվեստների և արհեստների ցուցահանդեսներ, տարբեր կրթական զարգացման նախագծեր։ Պատկերասրահում կազմակերպվել են տասնյակ միջազգային ցուցահանդեսներ և ֆեստիվալներ, իր ֆոնդերում պահում է ավելի քան 17000 մանկական նկարներ Ռուսաստանից, Ամերիկայից, Անգլիայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Հարավսլավիայից, Բրազիլիայից և այլ երկրներից։
2002 թվականին «Մանկական պատկերասրահում» սկսվեց «Կլոդտի առանձնատան բացառիկ տիկնիկի» պատմությունը (ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Օլգա Բականովայի արվեստանոց)[4]։ Այդ ժամանակից ի վեր լույս են տեսել 8 հավաքածուներ՝ «Բուրգունդյան նորաձևության փառատոնը», «Եվրոպական վերածնունդ կոստյումում», «Բարոկկո», «Ռոկոկո», «Ամպիրը և բիդերմայերը», «Էկլեկտիկան և մոդեռնը», «Վենետիկյան փառատոն» և «XVI-XVII դարերի մինչպետրովյան դարաշրջանի ռուսական ազվականության կոստյումը»[5][6]։
Արդեն ավանդական դարձած «Կլոդտի առանձնատան բացառիկ տիկնիկները» ցուցահանդեսները այցելուներին ոչ միայն ծանոթացնում էին դարաշրջանի հավաստի վերարտադրություններին կոստյումի մեջ, այլև հավաքածուի շուրջը ստեղծում էին ճարտարապետական, պատմական և մշակութային միջավայր։ Վերջին տարիներին պատմական կոստյումային տիկնիկը ցուցադրվել էր Սամարայի մարզի 11 քաղաքներում, Կազանում, Մոսկվայում, 2009 թվականին` Վենետիկում` Museo di Palazzo Mocenigo պատմական կոստյումների թանգարանում[7]։
Վերջին տարիների առավել վառ և հետաքրքիր ցուցահանդեսային նախագծերից են, «Փոքրիկ արքայազնը», «Պատերազմի և հաղթանակի խորհրդանիշերը», «Երկրի պատմությունը երեխաների ստեղծագործություններում», «Ամանօրյա հեքիաթներ» (2010 թ.), «Անհավատալին ակնհայտ», «Գեղեցիկ կնոջ դիմանկարը» (2011), «Շիտակ» արվեստի ցուցահանդեսը, «Ռուսոյի և Փիրոսմանիի կողքին», «Այլ աշխարհներ» (2012)։
Մանկական պատկերասրահի կոլեկտիվի կողմից ստեղծվել են երկու բարձրաքանդակների հավաքածուներ` «Հին աշխարհ» և «Միջնադար», կույր, կարճատես և խուլ երեխաների համար «Սամարան երեխաների համար։ Մենք տարբեր ենք մենք հավասար ենք» քաղաքային ծրագրի շրջանակներում։ Յուրաքանչյուր բարձրաքանդակ ուղեկցվում է աուդիո մեկնաբանությամբ, որը բացահայտում է նրա մշակութաբանական նկարագիրը։
Ներկայումս պատկերասրահն իրենից ներկայացնում է չորս տարբեր թանգարանների ամբողջություն (մանկական ստեղծագործության թանգարան, XIX-րդ դարի վերջի և XX դարի սկզբի ճարտարապետական հուշարձաններիև կենցաղայի մշակույթի թանգարան, դեկորատիվ կիրառական արվեստի թանգարան, պուրակ-թանգարան), որոնց կից գործում են մանկական կերպարվեստի զարգացման արվեստանոցներ։
Արվեստանոցները աշխատում են երեխաների գեղագիտական զարգացման ուղղությամբ, ակադեմիական գեղագիտության, նկարչության և կոմպոզիցիայի, ճարտարապետության և դիզայնի, կերամիկայի և խեցեգործության, ազգագրության և համաշխարհային արվեստի պատմության միջոցով։
Պատկերասրահն ավանդաբար անցկացնում է տարբեր տոնակատարություններ և փառատոներ թանգարանի տարածքում և քաղաքի տարբեր հրապարակներում, տիկնիկային թատրոնների փառատոն «Ճամփորդություն ամանորյա աշտարակի վրա», «Օդային վիշապի տոն», «Ծաղիկների տոն», առանձնատան այգու շատրվանների ամենամյա բացումը և այլն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Особняк Клодта — объект культурного наследия федерального значения № 6310026002»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է 2018-03-14
- ↑ На ремонт 42 учреждений культуры выделено 120 млн рублей
- ↑ В Самаре отремонтируют 42 объекта культуры — Экономика / Финансы Новости — ИА REGNUM
- ↑ «Особняк Клодта — объект культурного наследия федерального значения № 6310026002»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է 2018-03-14
- ↑ В Самаре открывается выставка необычных кукол — Культура / Образование Новости — ИА REGNUM
- ↑ Галерея приглашает на выставку «История в костюме»
- ↑ «Уникальную выставку кукол в особняке Клодта можно посмотреть до конца октября | Администрация городского округа Самара»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-11-ին։ Վերցված է 2018-03-15
Արտաքին հղումներ խմբագրել
- Музей "Детская картинная галерея"
- http://chgal.ssu.samara.ru/ Archived 2013-01-24 at the Wayback Machine.
- Особняк Ивана Клодта Archived 2016-03-31 at the Wayback Machine.. Сайт «Прогулки по Самаре»
- Детская картинная галерея. Samru.ru
- Георгий Портнов. Детская картинная галерея Самары представила выставку «Военная слава России» «Волга Ньюс»
- Андрей Рымарь. Музеефицируй это!(չաշխատող հղում) газета «Волжская коммуна»