Մանկական Նոր ալիք 2012

Մանկական Նոր ալիք 2012 (անգլ.՝ New Wave Junior 2012, լատիշ․՝ 2012. gada Jaunais Vilnis), «Մանկական Նոր Ալիք» ամենամյա միջազգային հինգերորդ, հոբելյանական մրցույթ-փառատոնը, որի եզրափակիչը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 15-17-ը Ղրիմի «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնում։ Մրցույթը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով 2012 թվականի օգոստոսի 24-26-ը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչ Ելիզավետա Պուրիսը։

ՄասնակիցներԽմբագրել

Անուն, ազգանուն Երկիր 1-ին օր 2-րդ օր Արդյունք
Յասին Գասանով   Ադրբեջան 85 83 168
Արինա Մալխասյան   Հայաստան 82 81 163
Սոնա Գյուլխասյան   Հայաստան 87 88 175
Իլյա   Բելառուս 85 85 170
Կրիստիան Կոստով   Բուլղարիա 78 85 163
Ռաշիդա   Ղազախստան 79 79 158
ԲԵԱ   Լատվիա 76 76 152
Ալեքսանդրա Սմերախանսկայա   Լեհաստան 79 81 160
Ալիսա Կոժիկինա   Ռուսաստան 83 85 168
Ռագդա Խանիևա[1]   Ռուսաստան 85 78 163
Ելիզավետա Պուրիս   Ռուսաստան 88 88 176
Մադինա Բոնու   Ուզբեկստան 74 77 151
Վիկտորյա Լիտվինչուկ   Ուկրաինա 86 83 169
Յուրի Պրիվիկա   Ուկրաինա 88 86 174
Ալիկա Միլովա   Էստոնիա 77 85 162
Ջուզելե Պիչալլո   Իտալիա 76 85 161

Մրցույթի ժյուրիԽմբագրել

ՀաղթողներԽմբագրել

«Մանկական Նոր Ալիք 2012-ի» հաղթող է ճանաչվել Ռուսաստանից Ելիզավետա Պուրիսը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Գյուլխասյանը։ Երրորդ հորիզոնականը շնորհվել է ուկրաինացի Յուրի Պրիվիկին։ Հաղթողներից յուրաքանչյուրին հանձնվել է յուրահատուկ մրցանակ՝ «Բյուրեղապակե ալիք»։

Հանդիսատեսի համակրանքի մրցանակը՝ «Ադամանդե ալիքը», ստացել է ուկրաինացի Վիկտորյա Լիտվինչուկը։ «Ուկրաինայի զարգացում» բարեգործական հիմնադրամի կողմից Եվրոպական երաժշտական մայրաքաղաքներով ուղևորություն է ստացել Լեհաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սմերախանսկայան։ «Մանկական ռադիոյի» մրցանակը՝ երգի ռոտացիան եթերում, բաժին է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Ռագդա Խանիևային։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանն անձամբ մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Տոնի սկիզբն ազդարարելով՝ Վիկտոր Ֆեոդորովիչը ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյին շնորհել Է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում[2]։
  • Օգոստոսի 12-ին Յալթայում տեղի է ունեցել «Մանկական Նոր Ալիք» մրցույթի հնգամյակին նվիրված ֆլեշմոբ։
  • Օգոստոսի 17-ին կայացել է «Մանկական Նոր Ալիք» գավաթի համար ֆուտբոլի բարեգործական հանդիպումը։ Յալթայի գետափին հանդիպել են «Մանկական Նոր Ալիքի» մրցանակակիրներն ու մասնակիցները և Կրիվոյ Ռոգ քաղաքի գիշերօթիկ դպրոցի տղաները։ Այս երեխաները դուրս են եկել «Միասնություն հանուն աշխարհի» առաջնության եզրափակիչ, որը միջազգային նշանակություն ունի և անցկացվում է աշխարհի 12 երկրում, իսկ տվյալ տարի «Շախտյոր Դոնեցկ» ֆուտբոլային ակումբի օգնությամբ կայացել Է Ուկրաինայում։ Կրիվոյ Ռոգի տղաները Յալթայում հաղթել են 9:5 հաշվով՝ չնայած երիտասարդ կատարողների ուժեղ խաղին։ Մրցավարը Սվետլանա Օբերնիխինն էր՝ Յալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարը[3][4]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Интервью с участницей «Детской Новой Волны» Рагдой Ханиевой»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին։ Վերցված է 2012-11-15 
  2. Львовски Майк (2012-08-15)։ «Детская "Новая Волна": Крутой стал Народным артистом Украины, а Януковича посвятили в артековцы»։ Сегодня.ua։ Վերցված է 2014-08-31 
  3. «Криворожские футболисты «прокачали» в Крыму фестиваль «Детская новая волна»»։ 0564.ua։ 2012-08-22։ Վերցված է 2014-08-31 
  4. Ольга Глезня (2012-08-23)։ «Песня и футбол: можно ли совместить эти понятия?»։ Ялта!։ Վերցված է 2014-08-31 

Արտաքին հղումներԽմբագրել