Ֆլեշմոբ (անգլ.՝ flash mob — flash — ֆլեշ, ակնթարթ, պահ, ակնթարթ, mob — ամբոխ, թարգմանվում է որպես «ակնթարթային ամբոխ»), պլանավորված զանգվածային ակցիա, որտեղ մեծ քանակությամբ մարդիկ հայտնվում են որևէ հասարակական վայրում, իրականացնում են նախապես պլանավորված գործողություններ, իսկ հետո բաժանվում են։ Ֆլեշմոբը հանդես է գալիս տարբեր տեսակի սմարտմոբներով։ Ֆլեշմոբի մասնակիցները միմյանց հետ կապ են հաստատում հիմնականում համացանցի միջոցով։

Յոգայի թեմայով ֆլեշմոբ Օսթինի փողոցներում
Միասին երիտասարդական շարժման իրականացրած ֆլեշմոբերից

Հասկացություններ խմբագրել

Ֆլեշմոբը ներառում է պատահական դիտորդներին, հետաքրքրություն է առաջացնում, անգամ՝ մասնակցության ցանկություն։ Այս հավանական տարբերակներից ֆլեշմոբի մասնակիցները հաճախ փնտրում են՝

  • Ուրախ ժամանց
  • Մարդկանց մոտ թողնել լավ տպավորություն
  • Ինքնահաստատում (փորձել քեզ՝ արդյոք կարող եմ սա անել)
  • Փորձել ստանալ սուր զգացողություններ
  • Ընդհանուր գործի մասնակցության զգացողություն
  • Ստանալ ազդեցություն, ինչպես՝ հոգեթերապիայում
  • Զգացմունքների լիցքավորում
  • Նոր ընկերների ձեռքբերում

Նմանատիպ ակցիաների մասնակիցները հաճախ կյանքում հանդիսանում են բավականին հաջողակ և լուրջ մարդիկ։ Որոշ հոգեբաններ, ֆլեշմոբներին մասնակցությունը բացատրում են նրանով, որ կյանքը և ամենօրյա հոգսերը իրենց ձանձրացնում են։

Ֆլեշմոբի հիմնական սկզբունքները խմբագրել

  • Անմիջականություն
  • Կենտրոնացված ղեկավարության բացակայություն՝ որոշված ղեկավարի կողմից
  • Որևէ ֆինանսական կամ գովազդային նպատակների բացակայություն
  • Անձի բացահայտում՝ ֆլեշմոբի մասնակիցները ակցիայի ժամանակ չպետք է ոչ մի կերպ ցույց տան, որ ինչ-որ մի բան իրենց կապում է
  • Ֆլեշմոբի լուսաբանման մերժում ԶԼՄ-ների կողմից

Ֆլեշմոբի ընդհանուր օրենքները խմբագրել

  • Մասնակիցներից ոչ մեկ չի վճարում և չի ստանում գումար
  • Գործողությունները պետք է լինեն թվացյալ և ինքնաբուխ
  • Պետք է ստեղծվի այնպիսի տպավորություն, որ մասնակիցները թվան պատահական անցորդներ, ինչպես բոլորը
  • Ֆլեշմոբը պետք է գցի տարակուսանքի մեջ, այլ ոչ թե ծիծաղ պատճառի (մասնակիցները պետք է ամեն ինչ անեն լուրջ տեսքով)
  • Ֆլեշմոբը չպետք է լինի գովազդ, մարդիկ պարտավորված չեն քվեարկել որևէ մեկի համար

Պատմություն խմբագրել

Ֆլեշմոբի հայտնվելը փաստագրված է 1986 թվականին նկարահանված «Մալիավկինն ու ընկերները» խորհրդային ֆիլմում։

Ֆիլմի առաջին տեսարանում ուշադրություն գրավելու համար դպրոցականների մի խումբ պարային համար է ցուցադրում։

Ֆլեշմոբը հայտնվեց այն բանից հետո, երբ 2002 թվականի հոկտեմբերին դուրս եկավ մի գիրք, որի հեղինակն էր Գովարդա Ռեյնգոլդը։ Հեղինակն ասում էր, որ մարդիկ պետք է օգտագործեն նոր հաղորդակցական տեխնոլոգիաներ (համացանց, բջջային հեռախոսներ

Առաջին ֆլեշմոբը նշանակված է եղել 2003 թվականի հունիսի 3-ին՝ Նյու Յորք քաղաքում, սակայն տեղի չունեցավ՝ ոստիկանության կողմից կանխվելու պատճառով։ Կազմակերպիչները խուսափեցին այդ խնդրից՝ երկրորդ ֆլեշմոբի իրականացումից հետո, որը տեղի ունեցավ 2003 թվականի հունիսի 17-ին։ Մասնակիցները եկան նախատեսված վայրը, որտեղ էլ ստացան հրահանգները։

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլեշմոբ» հոդվածին։