Մանավազ Կողբափորեցի

հայ նախարար

Մանավազ Կողբափորեցի (4-րդ դար, Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, Կողբոփոր, Գուգարք, Մեծ Հայք - 4-րդ դար), հայ նախարար Մեծ Հայքում, Գուգարք աշխարհի Կողբափոր գավառի տանուտերը։ 341 թվականին մի խումբ նախարարների հետ Հուսիկ Ա Պարթևին ուղեկցել է Կեսարիա՝ կաթողիկոս ձեռնադրվելու համար[1]։

Մանավազ Կողբփորեցի
Գուգարքի Կողբոփոր գավառը
Կողբափորի տեր
մոտ 330-340-ականներ
 
Ծննդյան օր 4-րդ դար
Ծննդավայր Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, Կողբոփոր, Գուգարք, Մեծ Հայք
Վախճանի օր 4-րդ դար
Քաղաքացիություն  Մեծ Հայք

Տիրան Բ-ի գումարած ժողովը խմբագրել

Մեծ Հայքի արքա Խոսրով Կոտակի մահից հետո նրան հաջորդում է որդին՝ Տիրան Բ-ն (338-350)։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական գահին Վրթանես Ա-ին հաջորդում է որդին՝ երիտասարդ Հուսիկ Ա Պարթևը։ Տիրան թագավորը սովորության համաձայն, Հուսիկ Պարթևի հետ գումարում է ժողով, մեծ նախարարների մասնակցությամբ։ Գումարված ժողովին մասնակցում են՝ մեծ հազարապետ Վաղարշ Անձտեցին, որը Մեծ Հայքի հազարապետության տոհմից էր (այդ ժամանակներում հազարապետները նշանակվում էին Անձտեացիների տոհմից) ու Անձիտի իշխանն էր, Մեծ Ծոփքի Զարեհ Ծոփացի իշխանը, Շահունյաց Ծոփքի Վարազ Շահունի իշխանը, Հաշտենից գավառի իշխան Գնիթ Կամինականը, Վանանդ գավառի իշխան Որոթ Վանանդեցին, Անձևացյաց տոհմի իշխան Շահեն Անձևացին, Գողթնի իշխան Ատամը, Կողբափորի իշխան Մանավազը, Ձորափորի իշխան Գորութը, Խորխոռունյաց տոհմից մախազության տան իշխան Մանասպը, Սահառունյաց տոհմի իշխան Տիրոցը և Գնունյաց իշխան Աբան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 197․
  2. «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդը Տիրան թագավորի գահակալության մասին, դպր. Գ, գլ. ԺԲ