Անձիտ

Մեծ Հայքի Ծոփք նահանգի գավառ

Անձիտ, գավառ Ծոփքի հայկական թագավորության, ապա Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում էր Արածանի գետի ստորին հոսանքում, հարավային ափին։ Ընդգրկում էր Խարբերդի դաշտի մեծ մասը։

Պատմություն խմբագրել

Ասուրա-բաբելական աղբյուրներում հիշատակվում է Էնզիտու ձևով։ Անձիտով էր անցնում Տիգրիսի հովտով ձգվող Պարսից Արքայական ճանապարհը։ Անձիտում էին գտնվում Անձիտ, Խարբերդ, Էլեգիա բերդերը, Հռանդեա վայրը, որտեղ[62-ին հայ-պարթևական միացյալ ուժերը հաղթեցին հռոմեացիներին(տես Հռանդեայի պայմանագիր)։ Գավառում հայտնի էր Անձտեացիների նախարարական տոհմը։ Մեծ Հայքի թագավորության 387-ի բաժանումից հետո Անձիտը դարձավ Բյուզանդիային ենթակա հինգ սատրապություններից մեկը՝ Անզետենե անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 427