Մայքլ Արթին (անգլ.՝ Michael Artin, հունիսի 28, 1934(1934-06-28)[1], Համբուրգ, Նացիստական Գերմանիա, Գերմանական ռայխ[1]), ամերիկահայ մաթեմատիկոս և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անվանի պրոֆեսոր, որը հայտնի է հանրահաշվական երկրաչափության մեջ իր ներդրմամբ[7]։

Մայքլ Արթին
Michael Artin.jpg
Ծնվել էհունիսի 28, 1934(1934-06-28)[1] (87 տարեկան)
Համբուրգ, Նացիստական Գերմանիա, Գերմանական ռայխ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտՀանրահաշվական երկրաչափություն և հանրահաշիվ
ԱնդամակցությունԱմերիկյան մաթեմատիկական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերություն[2]
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Փրինսթոնի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարՕսկար Զարիսկի[4]
Եղել է գիտական ղեկավարՅուրի Չինկել, Վալերի Ա. Լունց[5], Էրիկ Ֆրիդլանդեր[5], Նիլս Օվեսեն Նյուգարդ[5], Ջոզեֆ Մազուր[5], Անջելո Վիստոլի[5], Աուգուստո Նոբիլե[5], Բրայան Հարբուռն[5], Դոնալդ Իվար Կնուտսոն[5], Ռիք (Հենրի Փոլ) Միրանդա[5], Շայ Մ. Ջ. Հարան[5], Պաբլո Լեխառագա[5], Դենիել Սայ-Պին Չան[5], Քոլին Ջեյմս Ինգոլս[5], Դևիդ Մայքլ Պատրիկ[5], Նիկոլաուս Վոնեսեն[5], Ջին-Գեն Յան[5], Ռոնալդ Սքոթ Իրվինգ[5], Փիթեր Աբրահամ Գրինբերգ[5], Ջերալդ Լ. Նոյման[5], Կոշալ Աջիթաբհ[5], Գեյն Բըռնս Վինթերս[5], Փոլ Մերիոն Հրիլյակ[5], Ջայանտ Մոհանլալ Շահ[5], Բարբարա Ռոուզ Փեսկին[5], Միլյա-Ռիտա Պոե[5], Քերոլայն Գալթ Գրանտ[5], Ջիան Ջեյմս Ժան[5], Գիսլի Մասսոն[5] և Ֆրիդման Առնոլդ[5]
ՊարգևներՀարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ Ազգային գիտական մեդալ Վոլֆի մրցանակ մաթեմատիկայի բնագավառում Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերության անդամ[6] Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և Սթիլի մրցանակ ողջ կարիերայի ընթացքում ակնառու նվաճումների համար
Երեխա(ներ)Վենդի Արթին
ՀայրԷմիլ Արթին[1]
ՄայրՆատաշա Արթին Բրանսուիք[1]
Michael Artin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Արթինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Նրա մայրը՝ Նատալյա Նաումովնա Յասնայան (հետագայում անունը փոխել է՝ դարձնելով Նատաշա և առավել հայտնի է դարձել այդ անունով՝ 1909-2003), ծնվել է փաստաբանի, հետագայում՝ հայտնի տնտեսագետ Նաում Յասնու (անգլ.՝ Naum Jasny, 1883-1967) ընտանիքում, Սանկտ Պետերբուրգում և 1921 թվականին, բոլշևիկների իշխանության գալուց հետո, արտագաղթել է Գերմանիա[8][9]։

Համբուրգում Նատաշան հաճախել է գիմնազիա, այնուհետև դասընթացներ Համբուրգի համալսարանում, որոնք անցկացրել է հանրահաշվի 20-րդ դարի մեծագույն մասնագետներից մեկը՝ հայազգի Էմիլ Արթինը։ Արթինն ու Յասնայան ամուսնացել են 1929 թվականին, Մայքլ Արթինը նրանց երկրորդ որդին է։ 1937 թվականին Էմիլ Արթինը հեռացվել է համալսարանից (Նատաշան կիսով չափ հրեա էր), և նրանց ընտանիքն արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ[10]։

1955 թվականին Մայքլ Արթինը Փրինսթոնի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա տեղափոխվել է Հարվարդ և 1960 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Օսկար Զարիսկու ղեկավարությամբ (թեզի թեման՝ On Enriques' Surfaces)[11]։ Նա չի հրապարակել թեզը, քանի որ կարծում էր, որ այն բավականաչափ լավը չէ տպագրության համար[8]։ Մինչև 1963 թվականը Արթինն աշխատել է Հարվարդի համալսարանում, այնուհետև որոշ ժամանակ անցկացրել է Ֆրանսիայում, Բարձրագույն գիտական ուսումնասիրությունների ինստիտուտում (IHES)՝ մանակցելով Միշել Դեմազյուրի Séminaire de Géométrie Algébrique du Bois Marie (SGA) գրքի 4-րդ հատորի ստեղծմանը։ 1966 թվականին ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնը։ Սխեմաների կատեգորիայում ներկայացվող ֆունկտորները նկարագրելու խնդրի վերաբերյալ նրա աշխատանքը հանգեցրել է Արթինի մոտարկելի թեորեմի ապացուցմանը։ Նա նաև տվել է հանրահաշվական տարածության սահմանումը, որն ընդհանրացնում է սխեմայի սահմանումը և թույլ է տալիս հանրահաշվական երկրաչափության մեթոդները տարածել մոդուլների շատ տարածությունների վրա։ 1974 թվականին նա տվել է հանրահաշվական ստեկի նոր սահմանում։ 1980-ական թվականներից նրա հետազոտական հետաքրքրությունները տեղափոխվել են ոչ կոմուտատիվ երկրաչափության ոլորտ[10]։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • 1999՝ Չեռնի հրավիրյալ պրոֆեսոր
  • 2002՝ Լերոյ Պ. Սթիլի մրցանակ ողջ կարիերայի ընթացքում ակնառու նվաճումների համար
  • 2005՝ Հարվարդի համալսարանի բարձրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ
  • 2013՝ Վոլֆի մրցանակ
  • 2013՝ ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ

ՎաստակԽմբագրել

Մայքլ Արթինը ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի, Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1969)[12], Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության[7] անդամ է, Մոսկվայի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ[7]։ Նա նաև Ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[13], 1991-1992 թվականներին եղել է նրա նախագահը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Michael ArtinMacTutor History of Mathematics archive.
  2. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 Mathematics Genealogy Project — 1997.
  6. https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=1
  7. 7,0 7,1 7,2 «Faculty profile» (անգլերեն)։ MIT mathematics department։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-08-ին։ Վերցված է 2013-08-03 
  8. 8,0 8,1 «Artin Michael»։ MacTutor History of Mathematics archive (անգլերեն)։ University of St Andrews։ Վերցված է 2013-08-03 
  9. Karin Tate։ «Natascha Artin-Brunswick, née Jasny — Biography» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-08-03 
  10. 10,0 10,1 «2002 Steele Prizes» (անգլերեն)։ American Mathematical Society։ Վերցված է 2013-08-03 
  11. «Michael Artin» (անգլերեն)։ Mathematics Genealogy Project։ Վերցված է 2013-08-03 
  12. «BookofMembers» (անգլերեն)։ American Academy of Arts & Sciences։ Վերցված է 2013-08-03 
  13. «List of Fellows of the American Mathematical Society» (անգլերեն)։ Վերցված է 2013-08-03