Ռեգնից

գետ Գերմանիայում

Ռեգնից, գետ Գերմանիայի Բավարիա երկրամասի Ֆրանկոնիա տարածաշրջանում։ Մայն գետի ձախակողմյան համենատաբար երկար վտակներից է։ Երկարությունը՝ 63,7 կիլոմետր։ Գետային ցուցիչը՝ 242[1]: Ջրահավաք ավազանի մակերեսը՝ 7521,19 քառակուսի կիլոմետր[1]։ Ակունքը գտնվում է ծովի մակերևույթից 283 մետր բարձրության[2], գետաբերանը՝ 231 մետր բարձրության վրա[3].:

Ռեգնից
Բնութագիր
Երկարություն59 ± 0 կմ
Ավազանի մակերես7500 կմ²
Ջրի ծախս51,3 ± 0,001 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՄայն
Կոորդինատներ
Հոսող հոսքերՊեգնից, Zeegenbach?, Zenn?, Wiesent?, Aurach?, Այշ (Ռեգնիցի վտակ), Rednitz?, Aurach?, Deichselbach? և Reiche Ebrach?
ԵրկրամասԲավարիա
ՋրահավաքՌեյնի ավազան

Գետը կազմավորվում է իր Ռեդնից ու Պեգնից վտակների միախառնումով, որ տեղ է ունենում Ֆյուրտ քաղաքի մերձակայքում։ Այդտեղից Ռեգնիցը հոսում է դեպի հյուսիս, անցնում Էռլանգեն ու Ֆորխհայմ քաղաքների միջով և Բամբերգ քաղաքի մերձակայքում թափվում Մայն գետը։ Իր ակունքը հանդիսացող Ռեդնից ու Ֆրանկոնիական Ռեզատ գետերի հետ միասին նրա երկարությունը հասնում է 187,4 կիլոմետրի։

Բամբերգի մերձակայքում Ռեգնիցի ջրերի որոշ քանակություն մուտք է արվում Մայնը Դանուբ գետին միացնող ջրանցք։

Ռեգնիցի ջրերով Ֆյուրտի ու Ֆորխհայմի միջակայքում բազմաթիվ ջրաղացներ են գործել՝ սկսած միջին դարերից մինչև 19-րդ դարի ավարտը։ Դրանց մի մասը վերջին ժամանակներս վերակառուցվել է և շարունակում է աշխատել։

Ջրանիվ՝ Ռեգնիցի վրա

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Bogner, Franz X. (2007): Rednitz und Regnitz. Eine Luftbildreise von Weißenburg bis Bamberg. Verlag Fränkischer Tag, Bamberg, 978-3-936897-47-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգնից» հոդվածին։