Մամայկա (ռուսերեն՝ Мамайка), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Կենտրոնական շրջանում, Փսախե գետի ափին, Սոչի քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Ծովափնյա առողջարան է և զբոսաշրջության կենտրոն։

Միկրոշրջան
Մամայկա
Мамайка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային դասիչ354053, 354008
Մամայկա (Ռուսաստան)##
Մամայկա (Ռուսաստան)
Մամայկա (Կրասնոդարի երկրամաս)##
Մամայկա (Կրասնոդարի երկրամաս)

Պատմական ակնարկ խմբագրել

Ներկայիս ավանը հիմնադրվել է 1852 թվականին։ Առաջին քարե շինությունը, Փսախե գետի գետաբերանում կառուցված` բյուզանդական ամրոցն է (1-6-րդ դարեր)։ Մամայկա անվանումը, ամրոցի թուրքերեն` Մամայ-Քալե անվան ռուսականացված ձևն է։

Հայերը եկել են Սամսունից և Տրապիզոնից` 1896 թվականին։

Մամայկայում գործում են միջնակարգ դպրոց, ակումբ, հանգստյան տներ, ամառային կինոթատրոն և փայտամշակման կոմբինատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։