Մակարուն (ֆր.՝ macaron, /makaʁɔ̃/)[1], ֆրանսիական թխվածքաբլիթ՝ պատրաստված ձվի սպիտակուցներից, շաքարի փոշուց, աղացած նուշից և սննդային ներկերից։ Սովորաբար պատրաստվում է թխվածքաբլիթի տեսքով. երկու շերտերի միջև լցնում են կրեմ կամ մուրաբա։ Անվանումը ծագում է ammaccare բառից (իտալ.՝ maccarone/maccherone), ինչը նշանակում է «կոտրել, տրորել», և համարվում է հիմնական բաղադրամասի՝ նուշի փոշու պատրաստման միջոցի անվանումը[2]։

Թխվածքաբլիթ «մակարոն»

Պատրաստի թխվածքը փափուկ է, հարթ մակերեսով, հալվում է բերանում։ Լինում է տարատեսակ համերի։

Քաղցրավենիքի ծագման վերաբերյալ վեճեր են ընթանում. Larousse Gastronomique[en]-ն հիշատակում է այն 791 թվականին որպես վանքերից մեկում պատրաստված բլիթ, այլ աղբյուրներ հղում են կատարում այն փաստին, որ քաղցրավենիքը բերել են իտալացի խոհարարները, որոնք եկել էին Եկատերինա Մեդիչիի հետ՝ իր և Հենրիխ II-ի ամուսնությունից հետո[3]։ 1830-ական թվականներին մակարոնները մատուցում էին լիկյորի, ջեմի կամ համեմունքների հետ մասին, իսկ ժամանակակից տեսքով մակարոնները հայտնվել են Ladurée[en] հրուշակեղենի խանութում, որտեղ են հենց մտածել թխվածքաբլիթի երկու շերտերը միացնել կրեմի օգնությամբ[4][5]։ Ընդհանուր առմամբ, բաղադրատոմսը տարբերվում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում. օրինակ, Ամյենում XVI դարից օգտագործում են մրգեր, նուշ և մեղր[6], իսկ Լոթարինգիայի Նանսի քաղաքում, ըստ լեգենդի, երկու մենուհիներ՝ Մարգարիտա և Մարի-Էլիզաբեթ քույրերը, ստեղծել են մակարոնը, որպեսզի կարողանան վանքի խիստ դիետիկ կանոնների մեջ տեղավորվել (ինչի համար կոչվել են «Մակարոն քույրեր»)[7]։

Մակարոնները վաճավում են ֆրանսիական McDonald’s-ում[1], սկսած 2010 թվականից՝ այդ թխվածքաբլիթները շատ հայտնի են դարձել ԱՄՆ-ում, որտեղ դրանք նույնիսկ սկսել են օգտագործվել որպես Զատիկի նվեր՝ ավանդական շոկոլադների փոխարեն[8][9], և Կանադայում[10]։ Մակարոնների տարատեսակներից տարածված է նաև Ճապոնիայում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Mon Dieu! Will Newfound Popularity Spoil the Dainty Macaron?». The Wall Street Journal. 2010 թ․ մարտի 2. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Search result on macaroon, Etymonline.com
  3. History of Macarons Արխիվացված 2009-02-05 Wayback Machine, Madmacnyc.com
  4. The story of the Macaron Արխիվացված 2010-07-04 Wayback Machine, Laduree.fr
  5. 2933, 578089, 00.html Macarons, the Daddy Mac of Cookies, Fox News
  6. Macarons d’Amiens Արխիվացված 2011-07-18 Wayback Machine, Saveursdumonde.net
  7. Notre Histoire Maison des soeurs Արխիվացված 2014-10-23 Wayback Machine, Achat-nancy.com
  8. «Macarons: New to The Easter Parade This Year». Los Angeles Times. 2010 թ․ ապրիլի 1. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Move Over, Cupcake: Make Way For The Macaroon». NPR. 2010 թ․ փետրվարի 12. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «Macaron mania hits Montreal — finally!». The Gazette (Montreal). 2008 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. ジャン=フィリップ・ダルシー「夏の新作マカロン」 Արխիվացված 2016-03-16 Wayback Machine, Fukui News
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարոն (թխվածքաբլիթ)» հոդվածին։