Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խյուս (այլ կիրառումներ)

Խյուս, ճզմելով կամ տրորելով փափկեցված թանձր, միանման զանգվածի հասցված պտուղներ կամ արմատապտուղներ։ Գոյություն ունեն նաև քաղցր խյուսի բազմաթիվ տեսակներ, որոնք կարող են օգտագործվել թե՛ որպես առանձին ուտեստի տեսակներ (օրինակ շոկոլադե խյուս «Նուտելլա»), թե՛ որպես հրուշակեղենի բաղադրիչ մաս (օրինակ եփած խյուսը՝ քաստարդը

Կարտոֆիլի խյուսով և մսով կերակուր

Արմատապտուղներից պատրաստվող խյուսերից կարելի է հատուկ նշել հայկական խոհանոցում որպես խավարտ օգտագործվող կարտոֆիլի խյուսը (ֆրանս. Purée) և գազարի խյուսը, սովորաբար օգտագործվող որպես մանկական սնունդ։

Շոկոլադե խյուսը հացի վրա

Մրգախյուս հայերենում անվանվում է և ջեմը (այսինքն եփված և շաքար ավելացված մթերքը), և ջերմային մշակումն չանցած զանգվածը, որով սովորաբար հատուկ սննդակարգ օգտագործող մարդկանց կամ փոքր երեխաներին են կերակրում։

Տարատեսակ խյուսեր (մանկական սնունդ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 60