Մակասար
Մակասար (ինդոն.՝ Makassar), Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի մայրաքաղաքը։ Սուլավեսի կղզու ամենախոշոր քաղաքն է և Ինդոնեզիայի 6-րդ ամենախոշոր քաղաքը (Ջակարտայից, Սուրաբայայից, Բանդունգից, Մեդանից և Սեմարանգից հետ)։ 1971-1999 թվականներին քաղաքը պաշտոնապես կոչվել է Ունջունգպադանգ՝ նախագաղութային քաղաքային ամրոցի անունով։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մակասար | |||||
ինդոն.՝ Kota Makassar | |||||
| |||||
Երկիր | Ինդոնեզիա | ||||
Համայնք | South Sulawesi?[1][2] | ||||
Ներքին բաժանում | Mariso?[3], Mamajang?[3], Makassar?[3], Ujung Pandang?[3], Tallo?[3], Bontoala?[3], Manggala?[3], Sangkarrang Islands?[3], Panakukkang?[3], Wajo?[3], Ujung Tanah?[3], Tamalate?[3], Biringkanaya?[3], Tamalanrea?[3] և Rappocini?[3] | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 9, 1607 թ. | ||||
Մակերես | 175,77 կմ² | ||||
ԲԾՄ | 15 մետր, 20 մետր | ||||
Բնակչություն | 1 338 663 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+8 | ||||
Հեռախոսային կոդ | 0411 | ||||
Պաշտոնական կայք | makassarkota.go.id | ||||
| |||||
Քաղաքի տարածքը կազմում է 175,77 կմ², իսկ բնակչությունը՝ 1 250 000 մարդ։
Պատմություն
խմբագրելXVI դարի սկզբին Մակասարը Արևելյան Ինդոնեզիայում դարձավ հիմնական առևտրային կենտրոն և կղզու ամենախոշոր քաղաքը։ Մակասարի կառավարիչները պահպանել են ազատ առևտրի քաղաքականությունը՝ թույլ տալով բոլոր եկվորներին զբաղվել առևտրով։ Կրոնական հանդուրժողականության պատճառով, նույնիսկ այն ժամանակ, երբ իսլամը դարձել էր գերիշխող կրոն այդ տարածաշրջանում, քրիստոնյանները և այլ կրոնների ներկայացուցիչները պահպանել են առևտրով զբաղվելու իրենց իրավունքը։ Մակասարը դարձել է մալայացիների, ինչպես նաև եվրոպացիների և արաբների համար առաջատար առևտրի կենտրոնը Մոլուքյան կղզիներում։
Առաջին եվրոպացիները, որոնք այցելել են քաղաք, եղել են պորտուգալացիներ։ Երբ 1511 թվականին պորտուգալացիները հասան Սուլավեսի, Մակասարը առևտրի բարգավաճ կոսմոպոլիտ կենտրոն էր, որտեղ ներգաղթել էին չինացիները, արաբները, հնդիկները, թայլանդացիները, ճավանցիները, մալայացիները։ Նրանք այդտեղ էին ներգաղթել մետաղից, կտորից պատրաստված ապրանքները Համեմունքների կղզուց Մակասար ներկրվող մարգարիտի, ոսկու, մեղրի, համեմունքների՝ մշկընկույզի և մեխակի հետ փոխանակելու համար։ XVI դարում Մակասարը Սուլավեսիում դարձավ կարևոր նավահանգիստ և Գովայի ու Թալոյի հզոր սուլթանությանի կենտրոնը, որը ծովափի երկայնքով կառուցել է 11 միջնաբերդեր։
XVII դարի սկզբին հոլանդացիները Սուլավեսի ափին կարդինալի օրինակով փոխեցին քաղաքի նշանակությունը։ Հոլանդացիների առաջնային նպատակը մենաշնորհ առևտրի ստեղծումն էր, և նրանց առաջին քայլը եղավ 1667 թվականին Մակասար նավահանգստի գրավումը, որը նրանք վերակառուցել են և վերանվանել Ռոտերդամի նավահանգիստ։ Դրանից հետո հոլանդացիները ավերել են սուլթան Գովայի ամրոցները, որն էլ ստիպված է եղել բնակություն հաստատել Մակասարի ծայրամասում։ Ճավայի պատերազմից հետո (1825-1830) արքայազն Դիպոնեգորոն բանտարկվել է Ռոտերդամ ամրոցում, որտեղ և պահվել է մինչ 1885 թվականը՝ իր մահը[4]։
Հոլանդացիները քաղաքը պատեցին բերդապարիսպներով և վերանվանեցին Վլարդինգեն։ Սակայն հոլանդացիներին չենթարկված արաբները, մալայացիները, բուդդայական առևտրականները իրենց առևտուրը շարունակել են պարիսպներից դուրս։ Ոչ ուշ, քան 1720 թվականը, մակասարցի առևտրականները սկսեցին այցելել Ավստրալիայի հյուսիսային ափերը և այնտեղ որսալ հոլոթուրիաներ՝ Չինաստանի շուկային մատակարարելու նպատակով։
Չնայած նրան, որ հոլանդացիները վերահսկում էին ափը, մինչև 20-րդ դարը նրանք չկարողացան տիրապետություն հաստատել ներքին շրջանում, չնայած որ տեղի կառավարիչների հետ կնքվել էին պայմանագրեր։ Այնուամենայնիվ, հոլանդական միսիոններին հաջողվեց Թորաջի ցեղի մեծ մասին դարձնել քրիստոնյա։ 1938 թվականին Մակասարի բնակչության թվաքանակը հասավ 84 հազարի։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մակասարը պաշտպանել է Արևելյան Հնդկաստանի թագավորական Նիդեռլանդների բանակի մոտ 1000 հոգանոց կայազորը գնդապետ Մ. Վոորենի հրամանատարությամբ։ Նա որոշեց, որ կարող է պաշտպանել քաղաքը, և պլանավորեց սկսել պարտիզանական պատերազմ։ 1942 թվականի փետրվարի 9-ին ճապոնական բանակը Սուլավեսի Մակասարի ափին ափ իջավ։ Քաղաքը պաշտպանող ստորաբաժանումները նահանջել էին, բայց հայտնաբերվել են և գերվարվել[5]։
Ինդոնեզիական հեղափոխությունից հետո 150 թվականին Մակասարը դարձավ հրամանատար Աբդուլ Ազիզի դաշնամետ ուժերի և գնդապետ Սունկոկոյի Հանրապետական ուժերի միջև պայքարի վայրը։ 1950-ական թվականներին քաղաքի բնակչությունը այնքան աճեց, որ շատ պատմական հուշարձաններ ոչնչացվեցին քաղաքը զարգացնելու նպատակով։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
խմբագրելՄակասարը գտնվում է Սուլավեսի կղզու հարավարևմտյան ափին՝ Մակասարի նեղուցի ափին։ Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Մակասարի կլիման արևադարձային մուսսոնային է։
Միջին տարեկան ջերմաստիճանը 27,5 °C է։ Ամենատաք ամիսը հոկտեմբերն է 28,2 °C միջին ջերմաստիճանով։ Ամենացածր ջերմաստիճանը փետրվարին է, երբ միջին ջերմաստիճանի 26,8 °C է։
Տարեկան տեղումների նորման 3086,1 մմ է։ Ամենաշատ տեղումները լինում են հունվարին՝ 734,1 մմ։ Ամենաչոր ամիսը օգոստոսն է (տեղումները՝ 15,2 մմ)
Տնտեսություն
խմբագրելՄակասարը Սուլավեսի ամենախոշոր նավահանգիստն է կանոնավոր ներքին և միջազգային ծովային երթաշրջաններով։ Քաղաքը հայտնի է պինիսի նավակներով, որոնցով կարելի է գնալ հեռավոր նավարկությունների։ Մակասարը արտահանում է եբենոսյան ծառեր և ձկներ։ Տնտեսության հիմնական ճյուղերից մեկը հոլոթուրիաների աճեցումն է։
Քույր քաղաքներ
խմբագրելԱնձնավորություններ
խմբագրել- Սուլթան Հասանուդդին
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ South Sulawesi Province Administrative Division Data and Code 2015
- ↑ Indonesian Minister of Home Affairs Decree 100.1.1-6117 Of 2022 — P. 3145.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
- ↑ Carey, Peter. «Dipanagara and the Java War.» Indonesian Heritage: Early Modern History. Vol. 3, ed. Anthony Reid, Sian Jay and T. Durairajoo. Singapore: Editions Didier Millet, 2001. 112-13.
- ↑ L, Klemen (1999–2000). «The capture of Makassar, February 1942». Forgotten Campaign: The Dutch East Indies Campaign 1941–1942. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակասար» հոդվածին։ |