Մակաբե Մանուելյան

հայ ճարտարապետ

Մակաբե Մեկենասի Մանուելյան (փետրվարի 28, 1929(1929-02-28), Նովոչերկասկ, Դոնի շրջան, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 1, 1980(1980-03-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1957)։

Մակաբե Մանուելյան
Ի ծնեՄակաբե Մանուելյան
Ծնվել է1929 փետրվարի 28
ԾննդավայրՆովոչերկասկ
Մահացել էմարտի 1, 1980(1980-03-01) (տարիքը 51)
Վախճանի վայրԵրևան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ (1951)

Կենսագրություն խմբագրել

Մակաբե Մանուելյանը ծնվել է Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նրա նախագծերով կառուցվել են բնակելի տուն Կալինինի փողոցի վրա (1951), ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի, մեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների մասնաշենքերը (Սամվել Սաֆարյանի հետ, 1960-ական թթ.), ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի համալիրը Աշտարակում (Սարգիս Գուրզադյանի հետ, 1961), ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի համալիրը բնակելի ավանով Աշտարակում (1965), ակումբ Արարատ գյուղում, պրոֆիլակտորիում Արզնիում, հյուրանոցներ Էջմիածնում և Թալինում, Երկաթուղայինների մշակույթի տունը Երևանում (Սարգիս Գուրզադյանի հետ, 1966), Մեծամորի թանգարանը (1969): 1981 թվականին Երևանում կազմակերպվել է Մանուելյանի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը (հետմահու)[1]։

Մրցանակներ խմբագրել

  • Համամիութենական ճարտարապետական նվաճումների ստուգատեսների դափնեկիր (1962-1967)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 40։

Արտաքին հղումներ խմբագրել

hushardzantest. «ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է «ՄԵԾԱՄՈՐ»-Ի ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՆԱԽԱԳԾԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ Մ. ՄԱՆՈՒԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 252