Մալաթիայի գավառակ
Մալաթիա, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Մալաթիա քաղաքն է։ Գտնվում է Եփրատի աջ կողմում, Մալաթիայի գավառի հյուսիսում։ Զբաղեցնում է Մալաթիայի դաշտը։
Գավառակ | |
---|---|
Մալաթիա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Մալաթիայի գավառ |
Այլ անվանումներ | Մալադիե |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | Մալաթիացի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն խմբագրել
Մալաթիայի հողերը ողողվում են Թոխմա (Թուխմա կամ Մելաս) գետի և նրա վտակների, Դեյրիմեսիհ և Բունարբաշի գետերի և գետակների ջրերով։
Կլիմա խմբագրել
Կլիման բարեխառն է, իսկ ձմեռները՝ ցրտաշունչ։
Պատմություն խմբագրել
Ըստ թուրքական նվազեցված տվյալների 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տարագրվել է 6627 հայ։
Բնակչություն խմբագրել
Գավառակում բնակվում էին մեծ թվով հայեր։ 1880-ական թվականներին հայերի թիվը հասնում էր 14 000, որից 7 224-ը բնակվում էին գյուղերում։
Տնտեսություն խմբագրել
Գավառակը հայտնի էր իր համեղ պտուղներով՝ թութ, ծիրան, խնձոր, տանձ և սալոր։ Մշակում էին նաև հացահատիկ, խաղող, բանջարեղեն, ծխախոտ և բամբակ։
Օգտակար հանածոներ խմբագրել
Գավառակն ուներ հանքավայեր։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Կրթություն խմբագրել
Գավառակն ուներ 9 դպրոց[1]։
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն