Մալաթիայի գավառ
Մալաթիա, գավառ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Մալաթիա քաղաքն է։ Գտնվում է վիլայեթի հարավարևմտյան մասում։
Գավառ | |
---|---|
Մալաթիա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Այլ անվանումներ | Մալադիե, Մելիտինե, Նոր Մալաթիա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | Մալաթիացի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելԳավառը հարավ-արևմուտքից սահմանակից է Ադանայի վիլայեթի Մարաշի գավառին, հյուսիսից՝ Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառին, արևելքից ու հարավ-արևելքից՝ Դիարբեքիրի վիլայեթի Արղանամադեն և Դիարբեքիր գավառներին։
Կլիմա
խմբագրելՈւներ խիստ ցրտաշունչ ձմեռ։
Պատմություն
խմբագրելԹուրքական աղբյուրենրի համաձայն գավառը XVI-XVII դարերում մտնում էր Մարաշի նահանգի մեջ և ուներ գերազանցապես հայ բնակչություն։ 1915 թվականի Մեծ եղեռնին զոհ գնաց 23 000 հայ։ Ըստ թուրքական նվազեցված տվյալների տարագրվել է 11 323 հայ։
Բնակչություն
խմբագրելՄինչև 1915 թվականը Մալաթիան ուներ 35-36 000 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելՄալաթիան համարվում էր վիլայեթի գյուղմթերքներով ամենահարուսստ գավառը։ Կային թթի, ծիրանի, խնձորի, տանձի և սև սալորի ընտիր տեսակներ։ Արտասահման արտահանում էին չիր և բամբակ։ Միայն 1870-ականներին 10 000 ոսկու արժողությամբ բամբակ է արտահանվել Եվրոպա։
1860 թվականից սկսած սկսել են մշակել հաշիշ և նրա ընտիր տեսակներից մեկը արտահանում էին արտասահման։
Վարչական բաժանում
խմբագրելXIX դարի 70-ական թվականներին ուներ 5 գավառակ.[1]
- Աղջադաղ (Աղճատաղ)
- Բեհեսնիի (Բեհսեն, Պեհսեն)
- Հասանմսուր (Հյուսնի Մանսուր)
- Մալաթիա
- Քյախթա (Կարկառ)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն