«Մաթիլդա» (անգլ.՝ Matilda, նաև Roald Dahl's Matilda the Musical), երաժշտական ֆենտեզի ֆիլմ, որը հիմնված է Ռոալդ Դալի 1988 թվականի համանուն մանկական վեպի և 2010 թվականի մյուզիքլի վրա, որը գրքի երկրորդ կինոադապտացիան է՝ 1996 թվականի ֆիլմից հետո։ Մեծ Բրիտանիայում ֆիլմը թողարկվել է 2022 թվականի դեկտեմբերի 2-ին[1], ԱՄՆ-ում՝ դեկտեմբերի 9-ին, իսկ Նեթֆլիքսում՝ դեկտեմբերի 25-ին։

Մաթիլդա
անգլ.՝ Roald Dahl's Matilda the Musical
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրվեպի էկրանավորում, երաժշտական ֆիլմ և հումորային դրամա
ՀիմքՄաթիլդա և Matilda the Musical?
Թվականդեկտեմբերի 2, 2022
Լեզուանգլերեն
ՌեժիսորMatthew Warchus?
ՊրոդյուսերԹիմ Բևան և Էրիկ Ֆելներ
Սցենարի հեղինակDennis Kelly?
ԴերակատարներԼաշանա Լինչ, Անդրեա Ռայսբորո, Սթիվեն Գրեհեմ, Էմմա Թոմփսոն, Sindhu Vee? և Alisha Weir?
ԵրաժշտությունTim Minchin?
ՄոնտաժՄելանի Օլիվեր
Նկարահանման վայրԻռլանդիա
ԿինոընկերությունWorking Title Films, Նեթֆլիքս և TriStar Pictures
Տևողություն117 րոպե

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսուհին Մաթիլդան է՝ հրաշամանուկ երեխա։ Նրա ընտանիքը վատ է վերաբերվում նրա հետ և հաճախում է դպրոց, որը ղեկավարում է խիստ տնօրեն միս Թրենչբուլը։ Աղջիկը հարազատ ոգի է գտնում իր ուսուցչուհու՝ միսս Հանիի մեջ[2]։

Դերերում խմբագրել

  • Ալիշա Ուեյր - Մաթիլդա Ուորմվուդ
  • Էմմա Թոմփսոն - Միս Թրենչբուլ
  • Լաշանա Լինչ - Միսս Հանի
  • Սթիվեն Գրեհեմ - պարոն Վորմվուդ
  • Անդրեա Լուիզ Ռայսբորո - Տիկին Վորմվուդ
  • Սինդու Վի - տիկին Ֆելփս
  • Լորեն Ալեքսանդրա - ակրոբատ
  • Կարլ Սպենսեր - Մագնուս (պատրանքաբան)
  • Միշա Գարբեթ - Հորտենսիա
  • Չարլի Հոդսոն - Բրյուս Բոգտրոտեր
  • Ռուդի Գիբսոն - Մաթիլդայի դասընկերը
  • Մեյսի Մերդլ - Մաթիլդայի դասընկերուհին
  • Մաքենզի Բրյուսթեր - Մաթիլդայի դասընկերը

Արտադրություն խմբագրել

2016 թվականի հունիսին Թիմ Մինչինը բացահայտել է, որ Մաթիլդա մյուզիքլի ֆիլմի ադապտացիան մշակման փուլում է։ Նա հայտարարել է, որ այն «հավանաբար կթողարկվի առաջիկա 4 կամ 5 տարում»[3]։ Մարա Ուիլսոնը, որը նախկինում նկարահանվել է 1996 թվականի ֆիլմում, ցանկություն է հայտնել նոր ֆիլմում էպիզոդիկ ձևով հանդես գալու համար[4]։ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հայտարարվել է, որ Մեթյու Վարչասը և Դենիս Քելլին, ովքեր աշխատել են օրիգինալ մյուզիքլի վրա՝ կներգրավվեն նախագծում[5]։ 2020 թվականի հունվարի 28-ին հայտնի է դարձել, որ ֆիլմը կարտադրվի Working Title Films-ի կողմից, իսկ Netflix-ը և Sony Pictures Releasing-ը կծառայեն որպես դիստրիբյուտորներ[2][6]։

2020 թվականի մայիսի 4-ին Ռեյֆ Ֆայնսն ընտրվել է որպես Միսս Թրենչբուլ[7], սակայն 2021 թվականի հունվարի 14-ին հայտարարվել է, որ Էմմա Թոմփսոնը կմարմնավորի տնօրենի դերը[8]։ Հաղորդվել է նաև, որ Լաշանա Լինչը նկարահանվել է Միսս Հանիի դերում, իսկ Ալիշա Ուեյրը՝ Մաթիլդայի դերում։ Ռեժիսորն ասել է, որ դրանք «անմոռանալի լսումներ են եղել»։ Ավելի քան 200 երեխա ընտրվել է դպրոցի մնացած աշակերտների դերը կատարելու համար[8]։ 2021 թվականի ապրիլին պարզվել է, որ Սթիվեն Գրեհեմը, Անդրեա Ռայսբորոն և Սինդհու Վին կմիանան դերասանական կազմին՝ համապատասխանաբար պարոն Ուորմվուդի, տիկին Վորմվուդի և տիկին Ֆելփսի դերերում[9][10]։

Նկարահանումները նախատեսված է եղել անցկացնել 2020 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր՝ Շեփերթոնում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այն սկսվել է միայն 2021 թվականի մայիսի 3-ին Իռլանդիայում[11][12]։

2013 թվականի նոյեմբերի 15-ին Թիմ Մինչինը, որը գրել էր մյուզիքլի երգերը, բանակցություններ է վարել ֆիլմի համար նոր երգեր ստեղծելու շուրջ[5]։ 2020 թվականին նրա մասնակցությունը նախագծին հաստատվել է[13]։

2022 թվականի հունիսի 15-ին թողարկվել է ֆիլմի թիզերային թրեյլերը[14]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն ունի 92% վարկանիշ Rotten Tomatoes ակնարկների ագրեգատոր կայքում՝ 10-ից 7,7 միջին գնահատականով՝ հիմնված 83 գրախոսականների վրա[15]։

Լոս Անջելես Թայմսից Ջասթին Չանգը բարձր է գնահատել ռեժիսորին, սցենարիստին և կոմպոզիտորին[16]։ Empire-ից Հելեն Օ'Հարան ֆիլմին տվել է 3 աստղ 5-ից և բարձր գնահատել Ալիշա Ուեյրի խաղը[17]։ Վաշինգտոն Փոստից Փիթեր Մարքսը ֆիլմին տվել է 3 ու կես աստղ և գոհ է եղել պարուսույց Էլեն Քեյնի աշխատանքից[18]։ The Guardian-ից Փիթեր Բրեդշոուն հայտարարել է, որ «Թոմփսոնի և Մինչինի ուրախ խորամանկ կատակերգական հոգիները միավորվում են՝ կազմելով ֆիլմի չարության առանցքը»[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. William Earl (2021 թ․ հունիսի 9). «'Matilda' Musical Film Adaptation Set for U.K. Theatrical Run in 2022». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  2. 2,0 2,1 Masters, Kim (2020 թ․ հունվարի 28). «Netflix, Sony Team for 'Matilda' Movie Based on Stage Musical (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  3. BWW News Desk. «Tim Minchin Reveals Plans for MATILDA US Tour, Film?». broadwayworld.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
  4. «Frequently Asked Questions : Mara Wilson Writes Stuff». marawilsonwritesstuff.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
  5. 5,0 5,1 Gilbert, Ryan (2013 թ․ նոյեմբերի 15). «Tony Winner Dennis Kelly to Pen Screenplay for New Matilda Movie Musical Adaptation». Broadway.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  6. Wiegand, Chris (2020 թ․ հունվարի 17). «New Matilda movie in works from director of West End musical». Metro UK. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  7. Wiseman, Andreas (2020 թ․ մայիսի 4). «Ralph Fiennes Attached To Play Miss Trunchbull In Netflix & Working Title's 'Matilda'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  8. 8,0 8,1 «Emma Thompson, Newcomer Alisha Weir to Star in Netflix 'Matilda' Adaptation». The Hollywood Reporter (անգլերեն). 2021 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  9. «Stephen Graham, Sindhu Vee, Andrea Riseborough Join 'Matilda' Cast». 2021-04. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
  10. «Matilda - Production Listing». Productionlist.com. 2021 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  11. Wiegand, Chris (2020 թ․ հունվարի 17). «New Matilda movie in works from director of West End musical». Metro UK. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  12. «Matilda - Production Listing». Productionlist.com. 2021 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  13. Masters, Kim (2020 թ․ հունվարի 28). «Netflix, Sony Team for 'Matilda' Movie Based on Stage Musical (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  14. Samantha Bergeson (2022 թ․ հունիսի 15). «'Matilda' Trailer: Emma Thompson Is Unrecognizable as Monstrous Miss Trunchbull in Roald Dahl Musical». IndieWire (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 16-ին.
  15. «Roald Dahl's Matilda the Musical». Rotten Tomatoes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. «Review: Never a dull moment (but many Dahl moments) in the charming 'Matilda the Musical'». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. «Matilda The Musical Review». Empire. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  18. «'Matilda' dances exuberantly onto the screen and into your heart». The Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  19. Bradshaw, Peter (2022 թ․ հոկտեմբերի 5). «Roald Dahl's Matilda the Musical review – all-singing, hall-dancing adaptation is by the book brilliance». The Guardian. 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.