Անդրեա Լուիզ Ռայսբորո (անգլ.՝ Andrea Louise Riseborough, նոյեմբերի 20, 1981(1981-11-20)[1], Ուոլսենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։

Անդրեա Լուիզ Ռայսբորո
Ծնվել էնոյեմբերի 20, 1981(1981-11-20)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՈւոլսենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2005)[2], Newcastle High School for Girls? և Newcastle upon Tyne Church High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Անդրեա Լուիզ Ռայսբորոն ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 20-ին Նյուքասլ ափոն Թայնում[4][5]։

Ռայսբորոն մեծացել է Ուիտլի Բեյում։ Արդեն մանկուց նա հայտնվել է Նյուքասլ ափոն Թայնի ազգային թատրոնի բեմում։ 2005 թ. ավարտել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան։

Կինոկարիերան սկսել է 2005 թ., դեբյուտել է «Բժիշկ Մարտին» սերիալում (2005 թ.), իսկ հետո՝ «Վեներա» (2006 թ.) ֆիլմում։

2009 թվականին Անդրեա Ռայսբորոն առաջադրվել է «BAFTA TV Award» մրցանակի, «Մարգարետ Տետչեր» (ТВ, 2008 թ.) ֆիլմում մարմնավորած դերի համար։

Նկարահանվել է նաև «Աճպարարներ» (2007 թ.), «Անհոգը» (2008 թ.), «Մի թող ինձ» (2010 թ.), «Արվել է Դագենհեմում» (2010 թ.), «Բրիտանական սառնաշաքար» (2010 թ.), «Մենք հավատում ենք սիրուն» (2011 թ.), «Դիմադրություն» (2011 թ.) և այլ սերիալներում։ Դերասանուհին նկարահանվում է հեռուստատեսային մի շարք սերիալներում։ «Օբլիվիոն» (2013 թ.) ֆիլմում նրա խաղընկերը Թոմ Քրուզն էր։
Դերասանուհու արվեստում կարևոր նշաձող էր «Կոկորդիլոս» էպիզոդի գլխավոր դերը, այն «Սև հայելի» սերիալի չորրորդ եթերաշրջանի երրորդ դրվագն էր[6], որը տարբեր գնահատականների է արժանացել, բայց քննադատները գնահատել են իսլանդական բնապատկերների նկարահանումները, ինչպես նաև Ռայսոբոյի և Սավարի դերասանական աշխատանքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  3. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  4. Andrea Louise Riseborough // England and Wales Birth Registration Index, 1837-2008 : [անգլ.]. — FamilySearch.
  5. Elizabeth, Day. Andrea Riseborough Interview: Rise and Shine : [անգլ.] : [арх. 26 Հուլիսի 2016] // The Observer. — 2012. — 8 January.
  6. Chakrabarti, Suchandrika (2017 թ․ դեկտեմբերի 30). «Black Mirror's Crocodile shows jaws closing upon an unlikely criminal». mirror. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Լուիզ Ռայսբորո» հոդվածին։