Մաթիլդա (անգլ.՝ Matilda), կինոֆիլմ, Դենի Դե Վիտոյի ընտանեկան դիտման կոմեդիա, նկարահանվել է Ռոալդա Դալիայաի նույնանուն գրքի հիման վրա։ Ֆիլմի կարգախոսն է` «Somewhere inside all of us is the power to change the world» («Մենք բոլորս աշխարհը փոխելու հնարավորություն ունենք»)։ Առաջնախաղը կայացել է 1996 թվականի հուլիսի 28-ին։ ՄՌԱԱ-ի ռեյտինգում խորհուրդ է տրվում դիտել ծնողների հետ։

Մաթիլդա
անգլ.՝ Matilda
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], մանկական ֆիլմ, կինոկատակերգություն, դրամա և վեպի էկրանավորում
Թեմաանհաջող ընտանիք և Տելեկինեզ
ՀիմքՄաթիլդա
Թվական1996, մարտի 20, 1997[2] և օգոստոսի 2, 1996[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենի Դե Վիտո[1][4]
ՊրոդյուսերՍթեյսի Շեր, Ռոալդ Դալ, Դենի Դե Վիտո և Մայքլ Շամբերգ
Սցենարի հեղինակՆիկոլաս Կազան և Ռոբին Սվայկորդ
ԴերակատարներՌեա Փերլման[5], Էմբեթ Դևիդց[5], Փեմ Ֆերրիս[6][5], Մառա Ուիլսոն[4][7][5], Դենի Դե Վիտո[5], Բրայան Լևինսոն[5], Ջիմմի Կարց[5], Փոլ Ռուբենս[5], Ջոն Լովիտց[5], Թրեյսի Ուոլթեր[5], Ր․Դ Րոբոբ, Սայմոն Ջոնս, Ջին Սպիգլ Հովարդ, Քիամի Դեվել, Մայքլ Վալենթին, Րեյչըլ Սնոու, քրեիգ Լամար Թրեյլոր և Ջոնաթան Օսսեր
ՕպերատորՍտեֆան Չապսկի
ԵրաժշտությունԴևիդ Նյուման
ՄոնտաժԼինզի Քլինգման
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԼոնգ Բիչ և Կալիֆոռնիա
ԿինոընկերությունJersey Films
Տևողություն94 րոպե
Բյուջե36 000 000 $
Շահույթ33 459 416 $[8]

Սյուժե խմբագրել

Այս պատմությունը Մաթիլդա անունով մի հանճարեղ երեխայի մասին է[9]։ Նա ոչ ոքի պետք չէր և դաստիարակվում էր ինքնուրույն։ Աղջկա մայրը (Ռեա Պառլման) տնային տնտեսուհի է, ով ամբողջ օրը այնքան զբաղված էր հեռուստացույց դիտելով, վիճակախաղերով և այլ «կարևոր» գործերով, որ մոռացել էր իր աղջկա մասին։ Հայրը (Դեննի Դե Վիտո) վաճառում է հին մեքենաներ և մտածում է միայն դրանց մասին։ Եղբայրն անընդհատ նեղացնում է Մաթիլդային[10]։ Մաթիլդան սկսում է ինքնուրույն զարգանալ։ Նա չորս տարեկանից սկսում է այցելել գրադարան և կարդալ շատ գրքեր, սովորում է պատրաստել, մաքրել իրերը։ Երբ նա դառնում է յոթ տարեկան, ցանկանում է գնալ դպրոց, բայց ծնողները նրան փոքր են համարում։ Ամեն դեպքում հայրը նրան ուղարկում է իր այցելուի դպրոց, ով այդ դպրոցի տնօրենն էր։ Մաթիլդան գալիս է դպրոց, ծանոթանում է երեխաների հետ և հիանում է ուսուցչուհի Հանիի հանճարեղ կարողություններով։ Դեռ մինչև դպրոցն էր Մաթիլդան իր մոտ նկատում ոչ սովորական ընդունակություններ` նա կարողանում էր հայացքով շարժել առարկաները և աչքերի մի շարժումով դրանք շպրտել որոշակի հեռավորության վրա։ Մաթիլդան պետք է առավելագույնս օգտագործեր այդ հնարավորությունները, որպեսզի փրկեր դպրոցը ինքնահավան ու չար տնօրենից, ով չէր սիրում երեխաներին, և երիտասարդ ուսուցչուհուն` Միսս Հանիին վերադարձներ իր հարազատ տունը, որտեղ անցել էր նրա մանկությունը։ Իսկ վերջում Մաթիլդան հրաժարվում է իր ծնողներից և ապրում է Միսս Հանիի հետ։ Միսս Հանին նրա համար այնքան լավն էր, որ նա ցանկանում էր նրան տեսնել իր մայրիկի դերում։

Դերերում խմբագրել

  • Մառա Ուիլսոն - Մաթիլդա Ուորմվուդ
  • Դեննի Դեվիտո - Գարրի Ուորմվուդ
  • Ռեա Պելման - Զիննի Ուորմվուդ
  • Էմբետ Դեվիդց - միսս Ջենիֆեր Հանի
  • Փեմ Ֆերրիս - Ագաթա Թրանչբոլ
  • Փոլ Ռուբենս - Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ
  • Թրեյսի Ուոլթեր - Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ
  • Բրայան Լեվինսոն - Մայքլ Ուորմվուդ

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Առաջադրվող Արդյունք
1996 Starboy Award Լավագույն ռեժիսոր Դեննի ԴեՎիտո Հաղթանակ
1997 Audience Award Լավագույն ռեժիսոր Դեննի ԴեՎիտո Հաղթանակ
YoungStar Award Լավագույն դերասանուհի Մառա Ուիլսոն Հաղթանակ
Սատուրն կինոմրցանակաբաշխություն Լավագույն երիտռասարդ դերասանուհի Մառա Ուիլսոն Առաջադրված
Satellite Awards Երաժշտական կոմեդիայի երկրորդ պլանի լավագույն դերակատար Դեննի ԴեՎիտո Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

«Մաթիլդա»յի վերամիավորումը. Daily Mail-ի անդրադարձը