Մազինյո (ֆուտբոլիստ)

բրազիլական Ֆուտբոլիստ

Մազինյո (պորտ.՝ Mazinho, իսկական անուն՝ Իոմար դու Նասիմենտու, պորտ.՝ Iomar do Nascimento, ապրիլի 8, 1966(1966-04-08)[1][2], Santa Rita, Պարաիբա, Բրազիլիա), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Բրազիլիայում խաղացողի կարգավիճակում հանդես է եկել «Սանտա-Կրուզ», «Վասկո դա Գամա», «Պալմեյրաս» և «Վիտորիա», Իտալիայում՝ «Լեչչե» և «Ֆիորենտինա», Իսպանիայում՝ «Վալենսիա», «Սելտա» և «Էլչե» ակումբների կազմում։

Մազինյո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1966(1966-04-08)[1][2] (58 տարեկան)
Ծննդավայր Santa Rita, Պարաիբա, Բրազիլիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Բրազիլիայի հավաքականի կազմում 1989-1994 թվականներին անցկացրել է 35 հանդիպում։ 1989 թվականի Ամերիկայի գավաթակիր,1990 թվականին՝ աշխարհի առաջնության մասնակից, 1994 թվականին՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ Կիսապաշտպաններ Ռաֆինյայի և Տիագո Ալկանտարայի հայրն է[3]։

Կենսագրություն խմբագրել

Մազինյոն խաղային կարիերան սկսել է Ռեսիֆի քաղաքի «Սանտա-Կրուզ» ակումբում։ 1986 թվականին դարձել է «Վասկո դա Գամա» ակումբի խաղացող, ակումբի կազմում երկու անգամ հաղթել է Կարիոկի առաջնությունում և մեկ անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ 90-ականների սկզբին նա մեկնեց Իտալիա, խաղաց Լեչչեում և Ֆիորենտինայում։ 1992 թվականին վերադարձավ Բրազիլիայի առաջնություն՝ որպես «Պալմեյրասի» խաղացող։ Մազինյոն թիմի հետ նվաճեց մի քանի տիտղոս, այդ թվում՝ Բրազիլիայի առաջնության ևս երկու տիտղոս։ Մի քանի տարի Պալմեյրասում անցկացնելուց հետո, 1994 թվականին նա կրկին մեկնում է Եվրոպա, բայց այս անգամ Իսպանիա։ Սկզբում նա խաղում էր «Վալենսիայում», այնուհետ մի քանի մրցաշրջան խաղաց «Սելտայում»՝ ակումբում անցկացնելով ավելի քան 100 հանդիպում։ «Սելտայից» հետո նա մեկ մրցաշրջան անցկացրեց «Էլչեում»՝ խաղալով Սեգունդայում, որը երկրորդ ամենակարևոր առաջնությունն է։ Կարիերան ավարտեց 2001 թվականին՝ բրազիլական «Վիտորիա» ակումբում։ Իր կարիերայի ընթացքում Մազինյոն անցկացրել է ավելի քան 500 հանդիպում։ Երեք անգամ՝ 1987, 1988 և 1989 թվականներին, նա ստացել է բրազիլական «Արծաթե գնդակը» (պորտ.՝ Bola de Prata)՝ որպես իր երկրի առաջնության լավագույն խաղացողներից մեկը։ 2009 թվականի հունվարին Մազինյոն դարձավ հունական «Արիս» ակումբի գլխավոր մարզիչը՝ փոխարինելով նախկին մարզիչ Կիկե Էրնանդեսին[4]։ Նոյեմբերին նա լքեց գլխավոր մարզչի պաշտոնը։

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել